Երևան
-1 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:
«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Ընդ որում, ասում եմ՝ անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց, միևնույն է, երբ դրանք իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում:
«Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:
Կապիտան Արթուր Սարգսյանը նռնականետով ոչնչացրել է թշնամու մեկ տանկ․ ՊԲ
Հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել․ Արա Այվազյան
Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության վրա․ փոխվարչապետ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական երաժշտական համերգ՝ նվիրված Հայոց բանակի օրվան
Խնդրի ճիշտ լուծումը կարող է լինել անվտանգության երաշխիք. փոխվարչապետը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ
ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու համար թոշակառուին կաշառք տված թաղապետարանի նախկին աշխատակիցը դատապարտվել է
Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից (տեսանյութ)
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Ագրարային համալսարան (լուսանկարներ)
Արա Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱԻՊԾ
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր
Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Մեր թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները․ Հրաչյա Հակոբյան
Թրամփի վարչակազմի վերջին ժամերին ԱՄՆ-ը և Թուրքիան «աղետալի» համաձայնագիր են ստորագրել մշակութային սեփականության մասին
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում
Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է մարզային լավագույն ջոկատը
Լոռու մարզում նախորդ տարի արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 869 քաղաքացի
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերի, տուգանքների գումարները վճարել 30-օրյա ժամկետում
Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի․ԱԺ-ն ընդունեց պատգամավորների հեղինակած նախագիծը
Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». նախագիծն ընդունվել է
Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար պետք է դիմել մինչեւ հունվարի 31-ը. քաղաքապետարան
Կիպրոսի Պաթոս քաղաքը հայկական և հունական համայնքների խնդրանքով Թալեաթ փաշայի փողոցը վերանվանեց «Արդարադատության» փողոց
Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր
Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ ու որակյալ. վարչապետ
Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Մանվել Գրիգորյանի գերազմանը չեն քանդել. պաշտպան
Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում դեռ խնդիր է ոռոգման ցանցի ու հակակարկտային կայանների բացակայությունը
Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. ՔԿ
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը
Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է
Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար
Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա, ի վերջո, ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)
ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են
Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար
© 2021 Հայկական ժամանակ