Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար

04/12/2020 schedule13:35

Հետպատերազմյան փուլում Հայաստանում վերհանված ամենակարեւոր խնդիրը վերաբերում է քաղպաշտպանությանը, այն դրված է որպես առաջնահերթություն, եւ տարվում են քննարկումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկենք ավելի լայն ձեւով իրազեկելու եւ քաղպաշտպանության էությունն ու իմաստը քաղաքացիներին հասցնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ «Արցախի քաղաքներում բնակչությունը բավականին լավ պատրաստված է եւ գիտի՝ օդային տագնապի դեպքում ինչպիսի վարքագիծ դրսեւորի, որտեղ պատսպարվի, բայց ՀՀ տարածքում տարիներ շարունակ այդ մասով եղել է բացթողում»,- ասաց Փամբուխչյանը՝ մանրամասնելով, որ ԱԻՆ-ը այժմ իր բոլոր ուժերը ուղղել է քաղպաշտպանության հարցերին, մասնավորապես՝ ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստարանները տեսքի բերելուն։

Դիտարկմանը, որ պատերազմի օրերին բարձրահարկ շենքերին նկուղների վերաբերյալ հայտարարություններ էին փակցվում, մինչդեռ այդ նկուղները որպես ապաստարան ծառայելուն պիտանի չէին, ԱԻՆ փոխնախարարն արձագանքեց՝ ասելով, որ այդտեղ իսկապես կա խնդիր․ «Այդ նկուղները հիմնականում մասնավորեցվել են կամ ծառայել որպես կենցաղային պահեստ: Այդ խնդիրները ունենք, դրանք եւս լուծելի են, եւ փուլ առ փուլ գնում ենք այդ ուղղությամբ, որ ապահովենք նկուղ ունեցող շենքի առնվազն բնակիչների քանակով ինչ-որ միջավայր ժամանակավոր պատսպարման համար, իսկ մշտական պատսրապարման համար ապաստարանների խնդիրը եւս հաշվի է առնված, բայց ներկա պահին ամենակարեւորը ժամանակավոր պատսպարման ապահովումն է»։

Առաջին քայլը, ըստ փոխնախարարի, քաղաքացու կցագրումն է լինելու․ քաղաքացին պիտի իմանա, թե որտեղ է ինքը կցագրված, որն է իր ապաստարանը։ Երկրորդ քայլը վերաբերում է համայնքներին․ համայնքը պետք է իրականացնի նկուղը մաքրելու, որպես ապաստարան նախապատրաստելու գործընթաց, իսկ ԱԻՆ-ի գործառույթները այս դեպքում պիտի լինեն ստուգող, վերահսկող, գնահատող․ «Մենք շատ ակտիվ աշխատում ենք համայնքների հետ, պատերազմի օրերին էլ տարբեր քաղաքներից, համայքններից գալիս էր պատկեր, թե քանի նկուղ է ստուգվել, ինչ վիճակում են գտնվում, որից հետո աշխատակիցները գնում, ստուգումներ էին իրականացնում, դրանք մինչ օրս շարունակվում են»։

Անդրադառնալով քաղպաշտպանությանն առնչվող գիտելիքների բացին՝ Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց, որ այս ընթացքում մի քանի տեսանյութ են նկարել, մասնագետները հարցազրույցների միջոցով, նաեւ համայնքներն են փորձել բացատրել անհրաժեշտ վարքագիծը․ «Բայց եթե անկեղծ խոսենք, ամբողջ բնակչությունը ներկա պահին պատրաստ չէ դրան, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։

Հարցազրույցների, ասուլիսների, հեռուստատեսությամբ հեռարձակվող իրազեկման արշավներից բացի, այժմ քննարկումներ են տարվում քաղպաշտպանությանն ուղղված կարճ դասընթաց դպրոցներում եւ հանրակրթական այլ հաստատություններում ներառելու ուղղությամբ։ Փոխնախարարը չբացառեց, որ առաջիկայում կլինեն նաեւ խնդրի օրենսդրական լուծումներ։

Տպել
1122 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց