Խծաբերդն ու Հին Թաղերը պետք է մնան մեր ուժերի վերահսկողության ներքո. տարածքում կան տուժածներ. վարչապետ (տեսանյութ)

Ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին:

«Շաբաթ օրը օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն հասցրել տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը:

Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչու են ճշտվում, որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ինչպես երեկ տեղի ունեցած ԱԽ նիստի ընթացքում է ասել, առանձին քննարկման թեմա է եղել այն, թե ինչու ռուս խաղաղապահները չեն տեղակայվել Խծաբերդի եւ Հին Թաղերի հատվածներում: Ըստ վարչապետի՝ շաբաթ եւ կիրակի օրերին արդեն նրանք տեղակայվել են, հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են նաեւ այս շրջաններն ու հարակից տարածքները:

«Սա նշանակում է, որ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածաշրջանի կարգավիճակի կայունության պահպանությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների համաձայն: Սա նշանակում է, որ այդ տարածքը պետք է մնա ՀՀ ուժերի վերահսկողության ներքո:

Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ ունեն, ինչպես նաեւ նրանք փորձում են ցույց տալ, որ ռուս խաղաղապահները ի զորու չեն կոտրել իրենց սադրանքները: Սա ռուս խաղաղապահների առաջին փորձությունն էր:

Հաջորդ հարցը Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային գծերի ճշգրտումն է:

Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի եղել, քանի որ այդ շրջանի 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, արդեն եղել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: Այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային ճշգրտում, որն առաջիկա օրերին կլինի:

Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, որոնց համար տեղի են ունեցել բանակցություններ: Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, ՀՀ սահմանների մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել»:

Ըստ վարչապետի՝ այսօր տեղի ունեցող գործողությունները երբեմն ցավոտ են, բայց ապատեղեկատվության հսկայական հոսքեր են տեղի ունենում, որոնք առավել հաճախ կառավարվում են արտերկրից՝ նեղ քաղաքական նպատակներով: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Արցախի շուրջ կա լարվածություն, սակայն Սյունիքում իրավիճակը հանգիստ է»:

Տպել
2475 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց