Երևան
12 °C
«Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, որոնք ունեն մանրէասպան ազդեցություն, դրանց շնորհիվ մարդու իմունային համակարգը պայքարում է բակտերիաների դեմ։ Այիսինքն հակաբիոտիկները այն դեղամիջոցներն են, որոնք պայքարում են ընդդեմ բակտերիաների՝ չեն ազդում վիրուսների, սնկերի դեպքում։ Եթե մարդը ունի հիվանդություն, որի պատճառը բակտերիաներն են այդ դեպքում միայն ցուցված է նշանակել հակաբիոտիկ»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը։
Նկատենք, որ հակաբիոտիկների չարաշահման խնդիրը հերթական անգամ սրվել է կորանավիրուսային համավարակի այս ժամանակաընթացքում, երբ շատերը դիմում են հենց հակաբիոտիկների օգնությանը՝ վարակից բուժվելու համար։ Ընդ որում, նման վարքը հատուկ է ոչ միայն ինքնաբուժությունը նախընտրած քաղաքացիներին, այլեւ բուժաշխատողներին, որոնք հակաբիոտիկներ են նշանակում՝ առանց համապատասխան հետազոտություններ անցկացնելու։
Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բժիշկների կողմից հակաբիոտիկների սխալ նշանակումը․ Հայրումյանը պարզաբանեց․ «Ցավոք սրտի նման դեպքեր լինում են և հակաբիոտիկների գերնշանակումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիայի, աղիների գործունեության խանգարմանը։ Բացի վնասակար բակտերիաներից հակաբիոտիկները ոչնչացնում են աղիներում գտնվող օգտակար բակտերիաները, որոնք ապահովում են աղիների նորմալ գործունեությունը և հակաբիոտիկների սխալ օգտագործումը անխուսափելիորեն բերում է այդ օգտակար բակտերիաների ոչնչացմանը՝ ինչն էլ հանգեցնում է աղիների ֆունկցիաների խանգարմանը»։
Մասանգետը նշեց՝ հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի հնարավորինս սահմանափակ՝ ըստ ցուցումների և ոչ թե ըստ գանգատների։ Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ միասին կազմակերպել է ուղեցույցների լրամշակում, առաջիկա ամիսների ընթացքում էլ կկազմակերպվի օնլայն դասընթացներ՝ ընտանեկան և մանկական բժիշկների, թերապևտների համար, որոնք կօգնեն հնարավորինս կրճատելու հակաբիոտիկների անտեղի նշանակումը։
Սակայն բժիշկներից զատ, մարդիկ նաև իրենց նախաձեռնությամբ են օգտագործում հակաբիոտիկները․ իսկ ինչով է դա վտանգավոր․ մասնագետը պատասխանեց․ «Իրականում բազմաթիվ հիվանդություննների դեպքում, երբ մարդը սկսում է հազալ, ունի կոկորդի ցավ, սկսում է ինքնուրույն հակաբիոտիկ օգտագործել։ Բայց հակաբիոտիկների չարաշահումը կարող է բերել նրան, որ բակտերիաները հակաբիոտիկների դեմ կայունություն ձեռք բերեն։ Ուստի հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի բացառապես բժիշկի կողմից՝ գնահատելով հիվանդի վիճակը, հիվանդության ախտանիշները»։
Իսկ արդյո՞ք հակաբիոտիկները արդյունավետ են կորոնավիուսային հիվանդության բուժման ընթացքում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով:
Սամվել Հայրումյանն էլ նշում է, որ վիրուսային ծագման հիվանդությունները բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով, իսկ հակաբիոտիկները նախատեսված են մանրէային ծագման հիվանդությունների բուժման համար։
«Ըստ վիճակագրական տվյալների կորոնավիրուսային թոքաբորբով հոսպիտալացված հիվանդների 92 տոկսոի մոտ հիվանդության հարուցիչը վիրուսն է իսկ վիրուսը որևէ հակաբիոտիկով չի բուժվում, միայն եթե կա երկրորդային բակտերիալ վարակ, որը կազմում է 8 տոկոսը։ Օրինակ, երբ արյան ընդհանուր անալիզի արդյունքների դեպքում լեյկոցիտների և նեյտրոցիտների թիվը նորմայից բարձր է լինում, սա հուշում է որ այստեղ գուցե կա բակտերիալ վարակ, այդ ժամանակ նաև սկսում է ջերմությունը բարձրանալ և բժիշկը տվյալները համադրելով որոշում է հակաբիոտիկներ նշանակել», - ասաց մասնագետը:
Սամվել Հայրումյանը նշեց՝ ուղեցույցները, օնլայն դասընթացները կօգնեն բժիշկներին թարմացնելու իրենց գիտելիքները և ավելի ճիշտ կողմնորոշվելու հակաբիոտիկների նշանակման հարցում։ Ընդգծեց՝ խնդիրը լուրջ է։ Եթե մարդիկ չարաշահեն հակաբիոտիկները, ապա միկրոբները ձեռք կբերեն դրանց նկատմամբ կայունություն, ու հակաբիոտիկ դեղերը կկորցնեն ազդեցությունը։ Եվ երբ արդեն իրականում պետք լինի հակաբիոտիկներ նշանակել, դրանք կարող են այլեւս չօգնել: Այս վտանգը սպառնում է ողջ մարդկությանը։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ
Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան
Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ
Քննարկվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի համագործակցության հեռանկարը
Հանդիպում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տաշիր Սամոյի խմբակը թող հերքի նաև այս լուսանկարը, թող ասեն նկարում Սամոն չէ, կամ նկարը Վեհարանում չէ. Չախոյան
Եվս 4 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
Բաքվում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Հաջիևը
2026-ի ընտրություններից առաջ այս և նմանատիպ այլ ձայնագող ուժեր շարունակելու են խաբել, մոլորեցնել. Մանավազյան
Կաթողիկոսը ազդակ ուղարկեց՝ պատրաստ է հանդիպել. վարչապետը հաստատեց՝ պայքարը եկեղեցու դեմ չէ. Աբրահամ սրբազան
Սահմանագոտու տարբեր հատվածներում հատուկ տեխնիկայով կատարվող ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա
Բեռլինից ժամանեցի Համբուրգ. վարչապետ. տեսանյութ
Դավիթ Կարապետյանը Գեորգիոս Միտրակոսին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները
Կոմպրոմատներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ. ինչու է հետաձգվել Եպիսկոպոսաց ժողովը. մանրամասնում է սրբազանը. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ
Հոգևորականը նզովում է, ասում՝ կգնաս թաղումդ կանես. սա ինչ խոսույթ է, եկեղեցին վերածել են հոր դուքանի
Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից
ԵՊՀ-ում «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի կրթական միջավայրը թարմացվում է
Վարչապետը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները
Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է․ դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել
EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել ՀՀ կառավարության հետ
Նիկոլ Փաշինյանը շրջել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ. լուսանկարներ, տեսանյութ
Բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
Սուրեն Մանուկյանը հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվել
Երբվանից հասանելի կլինի նոյեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ
Այցելեցի ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում «կրոնը հարվածի տակ է» թեզերը ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին. CBN
Քենիայում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները
Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին
ԱՍՀ նախարարը ծանոթացել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տրամադրվող ծառայություններին
Կաթողիկոսական տեղապահի ընտրություն․ վարչապետը մանրամասնել է՝ ինչպես է այն իրականացվելու. տեսանյութ
2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են
Ամերիկացի գեներալը Հայաստանում է՝ աջակցելու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին
Դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին
Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում
Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Օպել»-ը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT