Նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ. Արտակ Բեգլարյան

25/12/2020 schedule09:30

Դժվարությամբ եմ թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն նաև ստիպված էի ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև: Նման բովանդակությամբ գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում Արցախի Հանրապետության մարդու իրավուքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նշենք, որ վերջինս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Բեգլարյանի գրառման մեջ ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարվել է, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ես նշանակվել եմ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով, դրանցից բխող կառավարման ճգնաժամով, ինչպես նաև իմ այն համոզմամբ, որ մասնագիտական ու մարդկային ներուժս այս ժամանակաշրջանում շատ ավելի արդյունավետ կարող է կիրառվել հենց այս դիրքում:

Դժվարությամբ եմ թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն նաև ստիպված էի ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև: Ավելի պարզ ասած՝ նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա:

Այսինքն՝ այսուհետ դառնում եմ հանրապետության գլխավոր վարչարարը և պարտավոր եմ նախևառաջ ապահովել Հանրապետության նախագահի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև՝ նրա գլխավորությամբ զբաղվել բազմաթիվ ճգնաժամային խնդիրների լուծմամբ, իսկ ավելի երկարաժամկետ հատվածում՝ իմ շոշափելի ներդրումն ունենալ կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման գործում:

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես եռանդուն, սկզբունքային, թափանցիկ ու ինստիտուցիոնալ աշխատող մարդ եմ և նույն ոճն էլ շարունակելու եմ այս նոր դիրքում: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անգին փորձառությունն ինձ կօգնի ավելի արժեքահեն ու սկզբունքային գործունեություն ծավալել այս դժվարին ու խիստ վճռական ժամանակահատվածում:

Շնորհակալ եմ նախագահ Արայիկ Հարությունյանին ցուցաբերած վստահության ու ընձեռած հնարավորության համար, սա հնարավորություն է է՛լ ավելի շատ ծառայելու ժողովրդին, որը ես կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ: Շնորհակալ եմ նաև հանրությանը՝ անձամբ իմ ու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ ցուցաբերվող լայն աջակցության ու վստահության համար:

Երբեք չկորցնեք ձեր հույսը, հավատն ու վճռականությունը, առնվազն այն պատճառով, որ ուրիշների էլ չդրդեք կորցնել դրանք, այլապես մեղավոր կլինեք ոչ միայն ինքներդ ձեր ձախողումների համար...

Ծառայում եմ Հայրենիքիս ու ժողովրդիս»:

Տպել
1030 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց