Պատճառ եւ հետեւանք․ Հայաստանում կարանտինը երկարաձգվեց՝ չնայած գործարարների դժգոհությանը

Հայաստանում կարանտինային ռեժիմը երկարաձգվեց՝ չնայած դրան նախորդած որոշակի դժգոհություններին ու անհամաձայնություններին, որոնք հնչում էին հիմնականում գործարարների ու տնտեսության ոլորտի այլ ներկայացուցիչների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից։

Առողջապահության նախարարության առաջարկով՝ երկրում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու համար կարանտինային ռեժիմը կպահպանվի եւս վեց ամիս՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն։

Միեւնույն ժամանակ, ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ։ Մասնավորապես, եթե նախկին կարանտինային ռեժիմի ընթացքում (որը հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ շարունակվելով մինչև 2021թ․ հունվարի 11-ը) թույլատրվում էր անցկացնել մի շարք միջոցառումներ՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, ապա հիմա հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը եւ փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Մեկ այլ փոփոխության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի  (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում՝ այս պահանջը ներկայացված էր միայն օդային  սահմանային անցման կետերում: 

«Կարանտինի երկարաձգումը հնարավորություն կտա շարունակել պահպանել այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են, օրինակ, դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը և այլն»,- համապատասխան նախագծի անհրաժեշտությունը հիմնավորելով՝ ֆեսբուքյան իր էջում գրել էր Առողջապահության  նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել էր, որ այդ նախագծով որևէ  տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը։

Թեև Առողջապահության նախարարությունը պնդում է, որ կարանտինի երկարաձգումը, որևէ բացասական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, այդուհանդերձ, կարանտինային ռեժիմի երկարաձգումից առաջ տնտեսավարողները հանդես եկան հայտարարությամբ՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։  Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ էին անում չերկարաձգել կարանտինը՝ համոզված լինելով, որ եւս 6 ամսով այդ ռեժիմը շարունակելը պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը։ «2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում»,- մասնավորապես նշվում էր հայտարարության մեջ։

Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը  կողմ չէ կարանտինի երկարաձգման ռեժիմին՝ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն, արձագանքելով նախարար Քերոբյանի մտահոգությանը, ֆեսբուքյան իր էջում գրել էր՝ «Անցած ամիսներին էլ կորոնավիրուսիային հիվանդությամբ բուժվող անձանց էր թթվածին անհրաժեշտ, ինչն Առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է»։

Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը եւս ավելի ուշ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ անթույլատրելի է կարանիտի իրավական ռեժիմը տնտեսական դժվարությունների պատճառ համարելը։ Ըստ Թորոսյանի, այն պատճառի դեմ պայքարի գործիքն է։ «Ինչ վերաբերում է տնտեսական դժվարությունների պատճառին, ապա այն համաճարակն է, որը հանգեցրել է խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում արտադրությունների սահմանափակումների և այլն», – ֆեսբուքյան իր էջում գրել էր Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե հակառակը:

Թորոսյանը վստահեցնում է՝ այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է Covid–ի մոտ 300 նոր դեպք։

Նշենք, որ հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 հազար 288 դեպք, որոնցից 149 հազար 873-ն` առողջացած, 2 հազար 931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 հազար 782 պացիենտ:

ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տպել
1723 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց