Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ընդլայնել աուտիզմ ունեցող երեխաներին տրվող աջակցությունը

12/01/2001 schedule11:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային երկու մրցույթ:

Դրամաշնորհներից մեկը «Աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառման շրջանակում հատկացվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամին»:

Նշենք, որ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթում հաղթել է նաեւ 2019 եւ 2020 թվականներին:

Նշված դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ  ծրագիրը ներկայացրել էին դեկտեմբերի 25-ին, իսկ մրցույթի արդյունքների մասին իրենք էլ են տեղեկացել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» հիմնադրվել է 2012 թվականին մարտի 29-ին: Աուտիզմ ունեցող երեխաներն այս կենտրոնում ստանում են ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն, իրականացվում է վարքային, խոսքային, պարային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, մատուցվում է հոգեբանական աջակցություն, տարիքային բարձր խմբի երեխաների համար նախատեսված են նաեւ զբաղվածության ծրագրեր:

Ծրագիրը շատ ծավալուն  է, նախատեսված է աուտիզմ ունեցող 0-14 տարեկան երեխաների համար, որոնք արդի միջազգային չափորոշիչներին համապատասխան թերապիաներ են ստանում։ Վերջիններիս նպատակն է աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց կրթության, զբաղվածության համար: Ծրագրից օգտվում են մոտ 100 երեխա:

Ծրագրի առանձնահատկությունը Նարինե Վարդանյանը համարում է այն, որ ամերիկյան մոդելը ամբողջությամբ հայկականացված է.

«Փորձելով կարգավորել երեխաների վարքը՝ մենք շեշտը դնում ենք ոչ միայն վարքի կարգավորման վրա, այլեւ աշխատանքներ ենք տանում բնական միջավայրում աուտիզմ ունեցող երեխաների ուսուցման, շրջապատող միջավայրին հարմարվելու վրա: Ծրագրի աշխատանքներում կատարում ենք ուսումնասիրություններ, գնահատում, կազմում ենք յուրաքանչյուր երեխայի անհատական ծրագիրը, տեղեկացնում ենք ծնողին, եւ մասնագիտական թիմը սկսում է ինտենսիվ աշխատանքը: Սովորաբար գնահատումը իրականացվում է 6 ամիսը կամ տարին մեկ, սակայն երբեմն անհրաժեշտություն է լինում նույնիսկ երեք ամիս հետո ծրագիրը վերագնահատել կամ փոփոխել: Այսինքն՝ ծրագիրը անընդհատ ադապտացվում է երեխային եւ աշխատում ենք շարունակական աշխատանք ապահովել երեխաների համար,  որովհետև մի քանի ամսում աուտիզմը չի կարող հաղթահարվել»:

Խոսելով ծրագրի առավելությունների  մասին՝ Նարինե Վարդանյանը նշում է, որ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների սոցիալիզացիային, այսինքն՝ հասարակության մեջ այս երեխաները պետք է կարողանան առանց խնդիրների ինտեգրվել. «Հեռավար կրթությունը ունեցավ իր լավ եւ վատ կողմերը. լավ էր այն իմաստով, որ ծնողները սկսեցին ակտիվ համագործակցել մասնագետների հետ, սակայն այն նպաստեց նաեւ երեխաների մոտ  վարքային մի շարք խնդիրների  դրսեւորմանը: Ուստի մենք առաջնային նպատակների շարքում դրել ենք հենց վարքային եւ սոցիալիզացիայի խնդիրների հաղթահարումը»:

Կենտրոնը համագործակցում է Cityzen-ի հետ, որի շնորհիվ երեխաները տեսնում են իրենց տարբեր մասնագիտություններում, բացահայտում սեփական կարողություններն ու հմտությունները: Համագործակցություն իրականացվում է նաեւ մի շարք դպրոցների, զարգացման կենտրոնների հետ, առցանց վերապատրաստումներ են նախատեսվում իրականացնել նաեւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան  վերականգնողական կենտրոնի հետ:

Ծրագիրը այնպես է կազմված, որ առանց որեւէ լուրջ խոչընդոտի նպաստի աուտիզմ ունեցող երեխաների դպրոց կամ մանկապարտեզ հաճախելուն: Այդ պատճառով կազմակերպվում են այցեր դպրոցներ, որպեսզի մասնագետը տեղում ծանոթանա երեխայի խնդիրներին եւ մաքսիմալ կարողանա օգնել ուսուցիչներին ու երեխաներին. «Թիվ 126 եւ 163 դպրոցների հետ ունենք հուշագրեր, նույնիսկ թիվ 126 դպրոցում ունենք ռեսուրսային դասարան, որտեղ աշխատում են մեր  կենտրոնի մասնագետները: Նախատեսվում է շատացնել համագործակցող դպրոցների քանակը: Զարգացման մի շարք կենտրոններում իրականացնում ենք խորհրդատվություն եւ վերապատրաստումներ: Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցների, մանկապարտեզների մասնագետներին ստանալ տեսական եւ գործնական խորհրդատվություն, կիրառել այդ փորձն ու գիտելիքները՝ հօգուտ աուտիզմ ունեցող երեխաների:

Ծրագրի շատ կարեւոր բաղադրիչը ծնողների հետ վերապատրաստումներն են, որոնք առավելապես իրազեկման բնույթ են կրում՝ ինչպես ստացած գիտելիքները կիրառել տանը, որտեղ մասնագետի աջակցություն չկա»:

Նարինե Վարդանյանը նշում է, որ իրենց գործունեության ընթացքում նկատել է, որ հասարակության մեջ այս երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավականին փոխվել է.  «Կարծրատիպեր կոտրելը բավականին դժվար է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում բոլոր խոչընդոտները կարող են հաղթահարվել: Եվ միայն սերն ու հանդուրժողականությունը մարդկանց  մեջ կարմատավորեն այն գիտակցությունը, որ զարգացման խանգարում ունեցող երեխաները նույնպես հասարակության լիարժեք անդամներ են»:

Մարիամ Գեւորգյան

Տպել
451 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց