Թուրքական ապրանք ներմուծողները համարժեք այլընտրանք չեն գտել․ պատգամավորը պատրաստ է քննարկումներ կազմակերպել

2021 թ. հունվարի 1-ից 6 ամսով ուժի մեջ մտած թուրքական ապրանքների ներմուծման արգելքը խնդիր է ստեղծել մի շարք ներմուծողների համար։ Թուրքական ապրանքին գնային եւ որակական առումով համապատասխան այլընտրանքային տարբերակներ գտնելը բարդ է։ Փակ սահմանները դժվարություն են ստեղծել նոր գործընկերներ գտնելու հարցում։

«Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել, թե որոշումից հետո ինչ իրավիճակ է ներմուծողների մոտ։

Թուրքական արտադրության տնտեսական ապրանքներ ներմուծող «Մորել» ընկերության տնօրեն Աշխեն Ավագյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական վիճակի պատճառով թուրքական ապրանքներին այլընտրանք չեն կարողացել գտնել։ Ավագյանը կարծում է, որ այլընտրանքի քիչ տարբերակ կա, եւ եթե պետությունը արգելքի պահանջ է դնում, այդ դեպքում պետք է նաեւ ներմուծողների հետ քննարկեր. «Թող կանչեր ասեր՝ լավ, «Պողոս» ջան, եթե ես չեմ թողնում քեզ բերես, ի՞նչ անեմ։ Նրանք կարող էին առաջարկել, օրինակ, սուբսիդավորել արտադրություն հիմնելու համար կամ փոխարինող տարբերակ գտնել եւ ոչ թե էմոցիաներից ելնելով՝ որոշում ընդունել»։

Ներմուծողն ընդգծեց, որ պետությունը, էմոցիաներից ելնելով, բավարարեց քաղաքացիների պահանջը, բայց դրանով ինքն իրեն փակուղու առաջ կանգնեցրեց։

«Կարծում եմ՝ այս որոշումը 6 ամիս հետո կվերացվի։ Ներմուծողները պատրաստ չեն այլ տարբերակի։ Արտադրական մի սարքը 100-ից 200 հազար եվրո արժե։ Պետությունը ինձ թույլ է տալիս հումք ներմուծել Թուրքիայից, սակայն պատրաստի արտադրանք ներմուծել թույլ չի տալիս, իսկ ի՞նչ է անում ինձ համար, որ կարողանամ այդ հումքը պատրաստի արտադրանք դարձնել»,- նշեց նա։

Ավագյանի խոսքով՝ արտադրություն հիմնելը հեշտ չէ, իսկ բանկերը հրաժարվում են որեւէ տեսակի բիզնես վարկ տալուց, քանի որ ռիսկային է. «Մենք, որ բանկի համար լավ գործընկեր ենք եղել, մեզ ոչ թե մերժել են, այլ ասել՝ եկեք սպասենք։ Ես կողմ եմ, որ Թուրքիայից չներմուծենք, բայց ի՞նչ այլ տարբերակներ կան»։

Հարցին՝ ստացվում է որակական եւ գնային առումով թուրքական ապրանքին այլընտրանք չկա՞, ներմուծողը պատասխանեց. «Այստեղ հաշվի առեք նաեւ ճանապարհի տեւողությունը եւ ծախսը, այնպես որ չկա այդպիսի այլընտրանք»։

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ 1-2 խանութ ձեւականորեն հայտարարեցին, թե հրաժարվում են թուրքականից, բայց ընդհանուր առմամբ մնացած տեղերում ակտիվորեն շարունակվում է թուրքական ապրանքների վաճառքը. «Մի հատ մտեք այն սուպերմարկետներ, որոնք հայտարարում էին, թե հրաժարվում են թուրքականից։ Ակցիայի տակ թուրքական ապրանքներ են դրել։ Եթե մարդիկ չեն ճանաչում ապրանքը, դա չի նշանակում, որ այն թուրքական չէ, կամ եթե այդ ապրանքի շտրիխ կոդը փոխեցին, դա իր ծագումը չի փոխում»։

Ներմուծողը նշեց՝ բազմաթիվ մարդկանց գիտի, որ տարեվերջին, ներառյալ՝ մինչեւ դեկտեմբերի 30-31-ը, այն ծավալով թուրքական ապրանքներ են ներմուծել, որ մինչեւ 6 ամիս հաստատ կբավականացնի. «Մենք զերծ ենք մնացել դրանից, վերջին ներմուծումն ունեցել ենք սեպտեմբեր ամսին ու դրանով ավարտել ենք։ Ես շուկայում ունեմ լուրջ գումարներ, որոնք ապրանքի տեսքով են, դրանք հավաքելուց հետո պետք է մտածեմ՝ մնալ այս շուկայում, թե չէ»։

Թուրքական արտադրության օդորակիչներ եւ ջեռուցման համակարգեր ներմուծող «Վենտարտ» ՍՊԸ հիմնադիր Էդգար Սարգսյանը ՀԺ-ին հայտնեց, որ համարժեք այլընտրանք չեն գտել. «Այլընտրանքը եվրոպականն է, բայց գին-որակ հարաբերակցությամբ թուրքականն ավելի մատչելի է»։

Հարցին՝ որեւէ այլընտրանք չի՞ եղել, Սարգսյանը պատասխանեց. «Ես այլընտրանք ունեմ՝ Եվրոպայից, հիմնականում Իտալիայից եմ ներմուծում, բայց այն քանակները չեն, որը Թուրքիայից բերում եւ վաճառում էինք։ Թուրքիայից բերելը ֆինանսական առումով շահավետ է։ Մեզ հաճելի չէր դա անել, բայց այսօր բիզնեսի մեջ մեզ էլ, հաճախորդին էլ դա էր հարմար»։

Ներմուծողը նշում է, որ այս պահին սպասում են սահմանները բացվեն, որպեսզի այցելեն այլ երկրներ, ցուցահանդեսների մասնակցեն եւ նոր գործընկերներ գտնեն:

Դիտարկմանը՝ արգելքի որոշումը կայացնելուց շատ էր խոսվում, որ փորձ է արվում խրախուսել տեղում արտադրություն հիմնելուն, նա արձագանքեց. «Հիմա, եթե տեղում մեկը գազի կաթսա արտադրի, այդ ի՞նչ քանակ պիտի ապահովի, որ արտադրությունն արդյունավետ լինի։ Մեր շուկան այնքան փոքր է, որ մարդը չի կարողանալու իր ներդրած գումարը հետ բերել։ Իսկ արտահանման մեծ շուկա մտնելը ռիսկային է, ո՞վ կմտնի դրա տակ»։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեր զրույցում ասաց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել այլընտրանքային շուկաների վերաբերյալ ներմուծողների հետ քննարկումներ անցկացնելու։

Դիտարկմանը՝ մի շարք ներմուծողներ այլընտրանք չեն գտել, պատգամավորն արձագանքեց. «Երբ այս որոշումը Կառավարությունը ընդունեց եւ ասաց՝ հարգելի տնտեսվարողներ, դեկտեմբերի 31-ից հետո չեք կարողանալու ներմուծել, այնուհանդերձ, որոշակի բիզնես սուբյեկտներ գնացին այդ ռիսկին եւ շարունակեցին այդ մատակարարման շղթան իրականացնել՝ հույս ունենալով, որ մինչ այդ կսպառեն, կամ կարող է այդ որոշումը կյանքի չկոչվել»։

Մանուկյանը չգիտի՝ այլընտրանք չգտած ներմուծողները՝ այդ ռիսկին են գնացել, թե պարզապես իրազեկված չեն եղել, որ կարող են փորձել իրենց խնդիրը ներկայացնել ու աջակցության որոշակի մեխանիզմներ ստանալ։

«Անգամ վարկավորման հավելյալ աջակցության մեխանիզմների եւ սուբսիդավորման գաղափարներ է քննարկվել։ Բայց պետությունը աջակցելու համար առաջին հերթին պետք է իդենտիֆիկացնի բիզնեսին»,- նշեց պատգամավորը։

Դիտարկմանը՝ ներմուծողները նշում են, որ այլ երկրներից ներմուծելը թե՛ գնային առումով է թանկ, թե՛ լրացուցիչ ճանապարհածախսի խնդիր կա, նա արձագանքեց. «Ընդունում ենք, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման կասեցումը, այնուհանդերձ, որոշ տնտեսվարողների մոտ խնդիրներ է ստեղծում, քանի որ նրանք ունեն արդեն ձեւավորված առեւտրային կապեր։ Բայց Կառավարությունը մեսիջի տեսանկյունից ասում է՝ մենք չենք ուզում, որ մեր սպառողները մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրի տնտեսությանը նպաստեն»։

Պատգամավորի խոսքով՝ բարդություններ կարող են լինել, բայց այս ժամանակահատվածը պետք է օգտագործել տեղական արտադրության հնարավորություններ փնտրելու համար։ Որպես օրինակ՝ նա նշեց, որ Հայաստանում տեղական արտադրության հիգիենայի պարագաներ կան։

Նա ընդգծեց՝ որոշումը 6 ամսով է, եւ եթե, օրինակ, լինի ապրանք, որի ներմուծման այլընտրանքը չգտնվի, հնարավոր է այդ առումով վերանայել, ինչպես նաեւ հակառակ առումով, եթե հնարավոր լինի տեղական հումք ունենալ, արգելքների մեջ ավելացնել նաեւ հումքը։ Պատգամավորը պատրաստակամ է ԱԺ-ում քննարկել ներմուծողների առաջ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ հարթակ ստեղծել, որ հնարավորության դեպքում էկոնոմիկայի նախարարության հետ քննարկվեն դրանք։

Տպել
1664 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց