Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում

18/01/2021 schedule19:39

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարևոր են երկու կողմերի մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»:

Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:

Անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր սակագներին՝ ընկերության պատասխանատուները ներկայացրել են "M"պարկ միջազգային սակագնային փաթեթը, որը նախատեսված է հրատարակչությունների համար:

Նշյալ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով, յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի վճարը՝ 4500 դրամ, ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը՝ 2000 դրամ, իսկ պայմանագիր ունենալու դեպքում՝ սահմանված գնից 20 տոկոս զեղչով:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքման սակագնային փաթեթների վերաբերյալ հանրապետության մյուս հրատարակիչների և գրախանութների համար ապահովել լայն իրազեկում, ոլորտում այլ խնդիրների քննարկման նպատակով ներկա պատասխանատուների հետ կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ:

 

 

Տպել
378 դիտում

ԲՀԿ-ն ծանր երկընտրանքի առջեւ է, իսկ Քոչարյանը երկակի խաղ է խաղում. քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաները էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների այտին ու երգել տալ. Մադլենյան

120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում տուն կկառուցենք՝ մետաղական տնակի փոխարեն. Արեն Մկրտչյան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում է. ոչ անվտանգ ու պատմական այց՝ 10 հազար անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՏՀ այսօրվա որոշումը բավականաչափ զգայուն հարված կարող է հասցնել թուրքական տնտեսությանը. պատգամավոր

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան, «Արցախպրես»

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում առկա խնդիրներին

Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները

«Նոայի» իտալական դժվարություններն ու գերմանական կասկածները

Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ

Շիրակի մարզում կորոնավիրուսային ստաբիլ վիճակ է, թվերը չեն աճել

Ինչպիսի տարի էր 2020-ը ԵԱՏՄ երկրների համար եւ ինչ է սպասվում 2021-ին. պատասխանում է ԵՏՀ նախարարը

Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծել

Մանկապարտեզներում երեխաների թիվը մեծացնելու խնդիրը դեռեւս չի լուծվում. դժգոհող ծնողներն ԱՆ-ում քննարկման են մասնակցել

Պատգամավորն առաջարկում է պատվին, կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերը քննել 2 ամսում

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

Սոնան պատերազմի մասնակիցների համար հանդես կգա մենահամերգով

ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի մասին

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 600 բեռնատար

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ (լուսանկարներ)

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է. Արամ Սարգսյան

Վերսկսվում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհների տրամադրումը

Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանք. ոստիկանների բացահայտումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի միջոցներով ձեռքբերված ոտքի պրոթեզների նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունների օրերը

Մենք պարտք ունենք քո առջեւ, սպարապե՛տ, մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ․ Սպարապետն այսօր կդառնար 62 տարեկան

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

Վահագն Թեւոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի