Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները վաստակել են այնքան մեդալ, որքան նախորդ 10 տարիներին

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցների գրանցած արդյունքն աննախադեպ էր՝ աշակերտները վաստակել են այնքան ոսկե մեդալ, որքան եղել էր վերջին 10 տարիներին ընհանուր առմամբ: Հիշեցնենք, որ այս օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, իսկ Հայաստանից ներակայացված 21 մասնակիցներից 17-ն արժանացել են մեդալների՝ 10-ը ոսկե մեդալի, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե: 

Ինչպե՞ս մասնակիցները կարողացան համավարակի այս պայմաններում այդքան լավ նախապատրաստվել եւ գրանցել առավելագույն արդյունքներ, քան երբեւէ: Ի՞նչ տեխնիկական խնդիրների են բախվել այս տարի, հատկապես որ դրա պատճառով տասը ոսկե մեդալի փոխարեն կարող էինք ունենալ տասնմեկը: Ինչպե՞ս են առհասարակ ընտրվում Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցող դպրոցները եւ թիմերի ղեկավարները:

Այս հարցերի շուրջ խոսեցինք Երեւանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանի հետ: Օլիմպիադայի մասնակիցների մեծ մասը նրա ղեկավարած դպրոցից են։

- Պարո՛ն Նավասարդյան, ինչո՞վ են պայմանավորված այս աննախադեպ արդյունքները:

- Թիմը կազմված էր միջազգային բազմաթիվ մրցույթներին մասնակցած աշակերտներից, ովքեր միշտ ցուցաբերել են լավագույն բարձր արդյունքները: Կարեւոր է նաեւ թիմերի ղեկավարների ամենօրյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքը. ցանկացած իրավիճակում անընդհատ աշխատելը եղել է առաջին նախապայմանը եւ հաջողության գրավականը:

- Օլիմպիադային մասնակցելու համար ինչո՞ւ ընտրվեցին հենց այս երկու դպրոցները, եւ առհասարակ ինչպե՞ս են ընտրվում մասնակցային դպրոցները:

- Ի սկզբանե՝ 2005 թվականից սկսած՝ Ժաուտիկովյան օլիմպիադայի էությունը եղել է այն, որ տարբեր երկրների մասնագիտացված դպրոցների միջեւ անցկացվի միջազգային մրցույթ, այսինքն՝ դրան կարող էին մասնակցել ֆիզմաթ հոսքի դպրոցների սովորողները ինֆորմատիկա, մաթեմատիկա եւ ֆիզիկայի առարկաներից: Այսպես ամեն տարի Ղազախստանը տարբեր երկրների նախարարություններին ուղարկում է հրավեր՝ տեղեկացնելով օլիմպիադայի ժամանակի եւ մասնակցության պայմանների մասին:

Առաջին տարին՝ 2005 թվականին, Հայաստանից միայն ֆիզմաթ դպրոցը մասնակցեց. ընդ որում՝ թիմը պետք է կազմված լիներ 7 հոգուց, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մասնակցեցին 3 հոգի. նույնիսկ այդ երեք աշակերտների մասնակցության ծախսերը Ղազախստանը վերցրեց իր վրա: Մի խոսքով, Ժաուտիկովյան օլիմպիադային մեր դպրոցը, ավանդույթի համաձայն, ամեն տարի մասնակցել է: Սովորաբար մասնակցային մասնագիտացված դպրոցներին Ղազախստանից ավտոմատ ձեւով ուղարկում են հրավերը. այս տարին էլ բացառություն չէր: Ամեն տարվա դեկտեմբերի սկզբին են ուղարկում հրավերը և դպրոցներին տալիս են մոտ 20 օր ժամանակ, որպեսզի թիմը հասցնեն ձեւավորել: Իսկ առհասարակ օլիմպիադային կարող է մասնակցել հոսքային ցանկացած դպրոց. միայն թե պետք է ժամանակին դիմել եւ ստանալ մասնակցության իրավունք: Մի քանի տարի առաջ Քվատն էլ դիմեց, հիմա նա էլ է մասնակցում: Իհարկե, օլիմպիադայի կազմկոմիտեն կարող է իրեն իրավունք վերապահել եւ որոշ սահմանափակումներ դնել, թե որ երկրից քանի թիմ մասնակցի, չնայած այսքան ժամանակ լուրջ սահմանափակում չի եղել: Օլիմպիադային մասնակցող թիմը պետք է բաղկացած լինի 7 հոգուց՝ 3-ը՝ մաթեմատիկ, 2-ը՝ ֆիզիկ, 2-ը՝ ինֆորամատիկ. եթե թիմը լիարժեք չէ, թիմային մրցույթին չի մասնակցում, մասնակցությունը անհատական է:

- Իսկ ինչպե՞ս են ընտրվում  օլիմպիադային մասնակցող աշակերտները եւ թիմերի ղեկավարները:

- Որոշումը՝ ինչպես եւ ով մասնակցի, որոշվում է դպրոցի ներսում, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում այդ կազմը: Մեր դպրոցում խմբակներ են կազմակերպվում, երեխաները տարբեր միջազգային մրցույթների են մասնակցում, եւ այս տարի մենք նախապատվությունը տվել ենք հենց այդ մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Բայց տարի է եղել նաեւ, որ Ժաուտիկովյան օլիմպիադայի համար առանձին մրցույթ ենք անցկացրել: Թիմերի ղեկավարները եւս ընտրվում են նույն ձեւով: Ըստ կանոնակարգի՝ ամեն թիմ մի ղեկավար պետք է ունենա՝ կա՛մ մաթեմատիկայի, կա՛մ ֆիզիկայի եւ կա՛մ ինֆորմատիկայի մասնագետ: Ղեկավարներին եւս ընտրում է դպրոցը:

Մենք ընտրությունները ծանոթ-բարեկամով չենք կատարում, որովհետեւ դպրոցի, երկրի հեղինակության խնդիր կա: Ղեկավարների ընտրությունը կատարում ենք նրանց միջեւ, ովքեր տարբեր տարիների գնում են միջազգային օլիմպիադաների՝ որպես Հայաստանի թիմերի ղեկավարներ: Այս տարի մեր թիմերի ղեկավարներ նշանակվեցին Գուրգեն Ասատրյանը եւ Արմեն Անդրեասյանը:

- Ինչպե՞ս են  անցկացվել նախապատրաստական պարապմունքները, դժվա՞ր չէր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեպքում հանդիպումներ կազմակերպելը եւ պարապմունքները անցկացնելը: 

- Երեխաների հետ պարապմունքները անցկացվել են ե՛ւ հեռավար, ե՛ւ առկա եղանակով, ինչպես թույլ են տվել պայմանները: Սակայն բովանդակային խնդիրներ չենք ունեցել:

- Պարո՛ն Նավասարդյան, Ժաուտիկովյան օլիմպիադայի՝ այս տարվա առցանց եղանակով անցկացնելը արդյոք օբյեկտիվության խնդիր չի՞ առաջացնում:

 - Կարելի է ասել՝ ոչ: Օնլայն օլիմպիադաների անցկացումը ամբողջ աշխարհում այսօր դարձել է արդիական: Նույն միջազգային ձևաչափով մենք էլ օլիմպիադաների մարզային եւ հանրապետական փուլեր ենք անցկացրել: Այս տարի մեր դպրոցի 2 թիմերը Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցել են երկու տարբեր դասարաններում. դա պարտադիր պայման է. յուրաքանչյուր թիմ մի ղեկավարի հետ պետք է գտնվի մեկ դասարանում: Դասարաններում տեղադրված են եղել տեսախցիկներն այնպես, որ ոչ մեկը կադրից դուրս չլինի: Այդ ընթացքում ոչ ոք դասարանից դուրս գալ չի կարող: Այս առումով անաչառությունը լրիվ պահպանված է լինում:

- Ո՞ր լեզվով են կազմված լինում առաջադրանքները, ինչպե՞ս է կազմակերպվում առաջադրանքները թարգմանելու գործընթացը:

- Օլմպիադան սկսելուց երկու ժամ առաջ առաջադրանքները ուղարկվում են ռուսերեն ու անգլերեն, թիմի ղեկավարները անհրաժեշտության դեպքում թարգմանում են տեսախցիկների հսկողության տակ եւ հետ ուղարկում: Ընդ որում, այդ ընթացքում թարգմանիչը ոչ մի տեղ գնալու, հեռախոս օգտագործելու հնարավորություն չունի: Արդեն թարգմանված տարբերակները օլիմպիադան անմիջապես սկսվելուց առաջ են ուղարկում: Օլիմպիադան տեւում է չորսուկես ժամ: Աշխատանքի ավարտից հետո երեխաները գրավորները փոխանցում են ղեկավարին, ով սքանավորոմ է անում եւ ուղարկում Ալմաթի:  Դրա համար եւս տրված է հստակ ժամանակ. պետք է հասցնեն ժամանակին սքանավորել եւ ուղարկել: Դրան հաջորդում է բողոքարկման փուլը:

- Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկացանք, որ տեխնիկական խնդիրներ են եղել. կմանրամասնե՞ք:

- Ինֆորմատիկա առարկայի հետ կապված խնդիրներ չեն առաջացել, քանի որ երեխաները մուտք են գործել համակարգ, որտեղ երեւում է, թե ով ինչ առաջադրանք է կատարում  եւ ինչպես է գնահատվում: Ղեկավարները, ժյուրիի անդամները եւս կարող են տեսնել, թե որ երեխան որ առաջադրանքը լուծեց, քանիսը լուծեց: Այսինքն՝ հենց օլիմպադիան ավարտվեց, արդյունքները հայտնի դարձան, ո՛չ բողոքարկում կար, ո՛չ ստուգում. միավորը միանգամից պարզ է դառնում: 

Տեխնիկական խնդիրները եղել են մաթեմատիկա առարկայից միայն մեկ հոգու հետ կապված՝ Ռուբեն Համբարձումյանի: Նրա կատարած առաջադրանքը սքան անելու եւ ուղարկելու խնդրի մեջ է եղել բացթողումը. աշխատանքները սքանավորող ղեկավարի մոտ դանդաղ է գնացել գործընթացը: Սքանը դանդաղ էր աշխատում. դե մեզ չէին ասել, որ հզոր սքաներներ են պետք: Ես դիմել եմ օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարին, բացատրել բացթողման պատճառները, սակայն միավորը բարձրացնել չի հաջողվել: Այս տարի, անցած տարիների համեմատ, մեծ թվով երեխաներ են մասնակցել՝ 1005, մինչդեռ նախորդ տարիներին մասնակցում էր 400-450 երեխա: Գուցե նաեւ այս առումով օլիմպիադայի արդյունքները ժամանակին ամփոփելու եւ այլ տարբեր խնդիրներ առաջացան նաեւ հենց օլիմպիադան կազմակերպողների մոտ: Մեր բողոքարկման արդյունքում երեք հոգու գնահատականը բարձրացավ չորս միավորով, եւ արծաթի փոխարեն ստացանք  ոսկե մեդալներ:

Հիշեցնենք, որ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաներից կազմակերպվող Ժաուտիկովյան օլիմպիադան այս տարի անցկացվել է առցանց, որին Հայաստանից մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու թիմ, իսկ «Քվանտ» վարժարանից՝ մեկ թիմ: Ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի, իսկ երկրորդ թիմը՝ 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2404 դիտում

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը