Երևան
0 °C
Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում այսօր տակտիկական ուսումնական վարժանք անցկացվեց «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» գործողությունների շրջանակում:
Սոցցանցերում դրան նախորդած տագնապը, բարեբախտաբար, դպրոց չէր հասել: Այնտեղ ամեն ինչ հանգիստ էր: Հենց տագնապի ազդանշանը հնչեց, նորկյանքցի դպրոցականներն ու մանկավարժները մեկ մարդու նման արագ հասան պատսպարման վայր: Առանց խուճապի ու իրար խառնվելու:
Յուրաքանչյուրն իր անելիքը գիտեր: Համայնքապետ Արա Սուքիասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ սա պլանային գործողություն է, դպրոցում էլ, համայնքում էլ մշտապես իրականացվել է նման վարժանք:
Համայնքապետն ասաց՝ վարժանքի մասին նախապես տեղեկացրել են բնակիչներին, որպեսզի օդային տագնապը հնչելու ժամանակ չվախենան: Նախազգուշացումը, սակայն, հակառակ ազդեցությունն էր ունեցել:
«Մենք «Ֆեյսբուքում» հայտարարություն տվեցինք, ասացինք՝ շչակը պետք է փորձարկվի, օդային տագնապ լինի: Գրեցինք, որ մարդիկ չանհանգստանան, ու անմիջապես դրանից հետո համացանցում անկանոն քննարկումներ եղան գործից անտեղյակ մարդկանց կողմից: Փոթորիկ էր բաժակում: Շատ ծիծաղելի էր, էլի: Նորից եմ ասում՝ պետք չէ անհագստանալ, ընդամենը վարժանք էր: Ես չեմ կարող ասել, թե էդ աժիոտաժն ինչի համար էր, ով էր հեղինակը, բայց բացարձակ նման առիթ չկար: Մենք մեր գործն ենք անում ընդամենը»,- ասաց համայնքապետը:
Արտակարգ դեպքերին Նոր Կյանքը կազմ ու պատրաստ է դիմագրավել: Դրա համար անհրաժեշտ ե՛ւ ազդանշանային համակարգերն ունի, և՛ պատսպարման տարածքները: Շչակի ձայնը լսվում է մինչև հարևան համայնքը, դպրոցի 200 քառակուսի մետրանոց նկուղային հատվածն էլ ապահովված է էլեկտրականությամբ, օդափոխության սարքով, ջրամատակարարմամբ:
Բնակիչներն իրենց տներում էլ այս հարցը չեն անտեսել: Նույն տեսքն ունեն նաև նրանցից շատերի նկուղները: Պատերազմի օրերին ունեցողը մեկ անգամ էլ է վերանայել պայմանները, չունեցղը՝ լրացրել, կարգի բերել:
Ոչ բոլոր համայնքներն են, սակայն, որ ունեն շչակներ ու պատսպարման վայրեր: Շիրակի մարզին անհրաժեշտ 159 շչակից առկա է 65-ը: Քաղաքային համայնքերում բազմաբնակարան շենքերի նկուղներն են նկատի առնվում որպես ապաստարաններ, դրանց մեծ մասը, սակայն, այդ նպատակին ծառայել չի կարողանա: Կա՛մ խոնավ, բորբոսպատ են, կա՛մ փլված: Նման նկուղներում ջրամատակարարման կամ օդափոխության համակարգի առկայության մասին խոսելն այս դեպքում ավելորդ է:
Միայն Գյումրիում 69 բազմաբնակարան շենքի նկուղի վիճակն է անմխիթար:
Պոլիտեխնիկական համալսարանը դեռ ռեկտոր չունի. շուրջ 10 ժամ տեւած մրցույթում այդպես էլ ոչ ոք չընտրվեց
Գործող նախարարը՝ նախկինում իր բիզնեսի նկատմամբ ճնշումների մասին. ինչ է փոխվել հիմա (տեսանյութ)
Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին
ՀՀ զինված ուժերը նոր հայտարարություն է տարածել
Բրիտանական ֆիլմերը ստացել են մրցանակների 40 տոկոսը. արտասովոր պայմաններում ընթացել է «Ոսկե գլոբուս»-ը
Հանրապետության հրապարակի հանրահավաքն ու երթը լուսանկարներով
«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում 2 մեքենա է բախվել․ տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն․ ոստիկանություն
Եթե կարող եք, ներեցեք մեզ. վարչապետը հուզվեց հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում
Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին
Բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան
Բավրա-Նինոծմինդա վերաբացված անցակետի հայկական կողմում սպասարկման որակը կտրուկ փոխվել է դեպի լավը
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը
ԿԳՄՍՆ աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքի մասնակցության պարտադրանք չի եղել. ԿԳՄՍՆ
Հույս ունեմ՝ նախագահը կկայացնի պետության շահերից բխող որոշում. վարչապետը՝ կիսանախագահականի անցնելու հնարավորության մասին
ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը
Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ. այ դա է դավաճանությունը. վարչապետ
Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 19 հարց է ընդգրկված
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայում ՀՀ դեսպանություն
Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է մեղադրվող կողմը ձգձգում դատավարությունը
Ստուգումներ են անցկացվել խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում
Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել. վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից
Հակառակորդի ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել. Ժաննա Անդրեասյան
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից
Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Հրապարակում մեկնարկում է վարչապետի հրավիրած հանրահավաքը. ուղիղ
Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում. ՊԵԿ
Արտակարգ իրավիճակների նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը կայուն է
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել
Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Առաջատարը չկարողացավ հաղթել «Վանին», «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Շիրակից»
© 2021 Հայկական ժամանակ