Օրենքի նախագծի ընդունումը տնտեսության համար կարող է ունենալ ծայրահեղ ազդեցություն. ՀԱԳՄ-ն դիմել է Արարատ Միրզոյանին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը(ՀԱԳՄ) նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է ՀԱԳՄ-ն:

ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովն առաջ է քաշել օրենքի նախագծում առկա մի շարք խնդիրներ, որոնց առկայությունը ենթադրում են բացառապես պատժիչ գործընթացներ՝ առանց հաշվի առնելու տնտեսվարողների շահերը և ընդհանուր պետական համակարգի կայացվածության մակարդակը։

Ըստ փորձագիտական խմբի եզրակացության՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հասկանալի և կանխատեսելի մարմին չէ տնտեսվարող սուբյեկտների համար։ Անհասկանալի են ուսումնասիրությունների իրականացման մեթոդները, ընթացակարգը, այն չափորոշիչները, որոնցով ընտրվում են շուկայի ուսումնասիրության մասնակիցները։

Եթե օրենսդրությունը նախատեսում է կարճ ժամկետներ և խոշոր տուգանքներ, Հանձնաժողովը պետք է օրենքով պարտավորված լինի հրապարակել ոլորտային ուսումնասիրությունների չափորոշիչները և մեթոդաբանությունը։

Նախագծով չի բարելավվում տնտեսվարողների որևէ իրավունք։ Նրանցից պահանջվող հիմնական տեղեկությունների ծավալն առկա է մաքսային և հարկային վարչարարության շրջանակներում ձևավորված շտեմարաններում՝ ներմուծման գներ, իրացման ծավալ, ռեգիստրի, կադաստրային տվյալներ և այլն։

Բոլոր պետական մարմինները շարունակական հավաքում են տեղեկություններ, որոնք պետք է հասանելի լինեն նաև Հանձնաժողովին, գտնվեն մշտական դիտարկման տակ և վերջինիս տրամադրվեն բացառապես պետության կողմից։ Մինչդեռ, Հանձնաժողովի բազմաթիվ հարցումներ վերաբերում են հենց նմանատիպ տեղեկություններ պահանջելուն։

Պետությունը պարտավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ և անհարկի չմիջամտել տնտեսվարողի գործունեությանը, նյութեր չպահանջել, եթե այդ տեղեկությունները կարող է ստանալ այլ մարմիններից։ Օրենքում սա պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի հնարավորություն ստեղծվի խուսափել ցանկացած չարաշահումից։

Մտահոգության առիթ է այն, որ տնտեսվարողների հետ թափանցիկ չեն քննարկվում օրենքի փոփոխությունները, խստացումները և տուգանքների բարձրացումն առաջացնող պատճառներն ու հիմքերը։

ՀԱԳՄ փորձագետների համոզմամբ՝ նախորդ տարիների վարչարարությունը ցույց է տվել, որ, երբ պետական մարմինն ունենում է ուղղակի միջամտելու, հաշիվներին արգելանք դնելու և խոշոր տուգանքներ կիրառելու իրավունք, ապա դա միշտ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա։

Չի կարող պետությունը ձեռնարկատիրոջը տրամադրել վատ ծառայություն՝ դատական գործերի, մաքսային, հարկային վարչարարության հետ կապված և այլն, սակայն Հանձնաժողովին տալ ուղղակի միջամտելու, ակտիվներին արգելանք դնելու իրավունք։

Այս և նախագծում առկա այլ բացթողումները հանգեցնելու են խոշոր տուգանքների, վատ մեթոդաբանությամբ և չափորոշիչներով վարույթների, գույքի վրա արգելանքի, որոնց պարագայում տնտեսվարողը կամ սննկանալու է կամ նախաձեռնելու է կաշառք տալու և արագ «փրկվելու» գործընթացներ։

Գործարարները մտահոգված են, որ  օրենքի նախագիծը քննարկման է դրվել այն փուլում, երբ երկրի տնտեսությունը զբաղված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած ծանր հետևանքների վերացմամբ։ Օրենքի նախագծի ընդունումը տնտեսության համար կարող է ունենալ ծայրահեղ ազդեցություն, ուստի,  ՀԱԳՄ-ում համոզված են, որ մինչ ամբողջական ընդունումն, այն էական լրամշակման կարիք ունի և պետք է հանրային քննարկումների ողջամիտ փուլ անցնի։

 

 

Տպել
2243 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց