Մշակույթի նախարարությունը 12 տարի քայքայել է Կումայրի արգելոցի շենքերը. կայացավ Գյումրու ավագանու նիստը

09/02/2021 schedule16:43

Գյումրու Շչորսի 2 և Աճեմյան 2․ այս հասցեների շենքերը գտնվում են Կումայրի պատմական միջուկում: Երկուսն էլ հարուստ պատմություն ունեն, երկուսն էլ հայտնի են ոչ միայն  Գյումրիում ու Հայաստանում, այլ երկրի սահմաններից դուրս: Երկուսն էլ, սակայն, ոտքի վրա մահանում, ավերվում են:

Մեկը Ցարական Ռուսաստանի գանձատունն է եղել, մյուսը «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի առավել հայտնի «վառեմ-մարեմի բալկոնի» շենքն է:

Այս երկու շենքերը տարիներ շարունակ անընդհատ ձեռքից-ձեռքից անցան, փաստաթղթային տերերը, սակայն, երբեք ոչ խոստացածները արեցին, ոչ մտածածները: Ոչ էլ պատասխանատվություն կրեցին դրա համար:

2017-ին, երբ այդ ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եկավ Գյումրի, ներկայացրեց նշված առաջին շենքի վերականգնման վիրտուալ նախագիծ: Համաձայն դրա՝  շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին եւ երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր՝ որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, դառնալու էր փոստի թանգարանը: Այդ նպատակի իրականացման համար 1 մլն դոլար էր հաշվարկված: Հետո եղավ առաջարկ վերականգնել միայն շենքի պատշգամբը: Դա էլ համարվեց աննպատակահարմար:

Նույն տարում շենքի հետագա ճակատագիրը կապվեց ռուսների հետ: Նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից, եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց՝ հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով: Որոշվեց հայ-ռուսական թանգարան կառուցել: Իհարկե, էլի թղթի վրա, կամ՝ պատասխանատուների մտքերում: Գործնական ոչ մի քայլ:

Վերջին տեր-տիրականը 2009-ին դարձավ ՀՀ մշակույթի նախարարությունը: Նույն վարքով, նույն կարգով: Շենքերն իրենով անելուց բացի՝ այլ քայլ մինչ օրս չի ձեռնարկված:

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն այսօր ավագանու նիստում բարձրաձայնեց՝ Մշակույթի նախարարությունը, այսինքն՝ շենքի տերը 12 տարի մատը մատին չի խփել, 12 տարում էս շենքը ահագին քայքայվել է: «Իսկ էդ պատշգամբի շենքը ընդհանրապես վերից-վար բլել թափել է: Պետք է էդ տեսարժան վայրը փրկել, որովհետև դառել է սրբի դուռ, լավ իմաստով, իհարկե, մարդիկ կայարան հասնում, գնացքից իջնում ու մեկից հարցնում են էդ բալկոնի ճամփեն՝ ուրտեղ է: Բազմաթիվ երեխեք ելել նկարվել են, փորձանքի բուն է: Այսինքն՝ Մշակույթի նախարարությունը 12 տարի, ըստ էության, քայքայել է Կումայրի արգելոցի սեփական մաս կազմող շենքերը»,- ասաց Բարսեղյանը:

Գյումրու ավագանին այսօր էլ քննարկեց 2009 թվականի նվիրաբերման որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը, համաձայն որի՝ այդ շենքերը պետք է տրամադրվեն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման: Այսինքն՝ նոր տեր, նոր խոստում:

Որոշման ընդունումը, ըստ հարցը զեկուցող քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված Գյումրի քաղաքի Շչորսի փողոց N 2 և Աճեմյան փողոց N 2ա շենքերի օգտագործման նպատակի փոփոխման հետ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարությանը՝ շենքերի վերականգնումից հետո այն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ, և այդ թեմայով շրջանառության մեջ է դրված Կառավարության որոշման նախագիծ:

Լևոն Բարսեղյանն ավագանուն և քաղաքապետին ասաց՝ ըստ էության, իր կարծիքով, այն, ինչը 12 տարի առաջ սեփականության իրավունքով նվիրաբերել են նախարարությանը, այլևս համայնքինը չէ, հետևաբար համայնքը որևէ միջամտություն անել չի կարող:

«12 տարի նախարարությունը ոչինչ չի արել, հիմա էլ ուզում է կարգավիճակը փոխել: Հիմա էլ են խոստումներ տալիս, էն ժամանակ էլ են տվել, երդում էլ են կերել: Հիմա էլ նույն բանն է: Կասկածի տակ չառնելով խոստացողների բարեխղճությունը՝ ուզում եմ ասել, որ պրակտիկան հուշում է, որ շարունակ խաբեբայության հետ գործ ունենք: Հնարավոր չէ՞ Կառավարությանն ասել՝ ախպեր, ետ տվեք, մենք կենենք: Պետությունը թող վերադարձնի համայնքին, մենք դառնանք տերը, մենք էլ կորոշենք՝ ինչ անենք, իսկ հիմա տերը պետությունն է»,- առաջարկեց Բարսեղյանը:

Հետո էլ, ըստ Բարսեղյանի, եթե շենքը տրվում է համալսարանին, այլևս որպես պատմական արժեք հասանելի չի լինելու քաղաքացու և զբոսաշրջիկի համար: Այնինչ, հատկապես վերջին տարիներին, քաղաքի միայն այդ հատվածը բազմաթիվ զբոսաշրջիկների ու կինոարտադրողների ուշադրության կենտրոնում է:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ վստահեցրեց, որ նման բան չի լինի: Շենքում ոչ թե դասեր են անցկացվելու, այլ  տարբեր կազմակերպություններ իրենց աշխատանքներն են ծավալելու Թումոյի, Տեխնոպարկի նման:

Հարցը դրվեց քվեարկության, ստացավ դրական պատասխան, բայց չանցավ միաձայն: Ավագանու 1 անդամ ձեռնապահ եղավ, 3-ը չմասնակցեցին քվեարկությանն ընդհանրապես: «Էնտեղ, որտեղ լիազորություն չունինք, ոնց քվեարկենք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Տպել
2115 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց