«Իմ քայլը» խմբակցությունից 3-4 պատգամավորի դուրս գալը ցույց է տվել մեր պնդությունը. Ալեն Սիմոնյան

Պատերազմները սկսում են այն ժամանակ, երբ թշնամին համոզված է, որ ինքը անպայման հաղթելու է: Ընտրում է պահը, ժամկետը և իր հակառակորդի թույլ պահը որն է, և այդ թուլությունը առաջացել էր հետհեղափոխական Հայաստանում: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Պետական պարտքը տարվա վերջին կհասցնենք 73 տոկոսի ՀՆԱ-ի նկատմամբ, այսօր երբ ասում ենք հունվարին, դեկտեմբերին թոշակ աշխատավարձ չեք կարողանալու տաք, դուք փող չունեք, որ թոշակ, աշխատավարձ տաք, պարտատոմսեր եք թողարկում, փողը բերում եք: Լավ մի երկու երեք ամիս էլ տվեցիք, հետո: Ի՞նչ եք անելու դրանից հետո»,-շարունակելով ելույթը՝ նշեց Մելքումյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մելքումյանի ելույթին:

«Անկեղծ ասած զարմացած եմ այն պնդումից, որ պարոն Մելքումյանը իրեն թույլ տվեց ասել, որ հետհեղափոխական Հայաստանը թույլ Հայաստան է: Միգուցե ընտրությունների ժամանակ փող չբաժանելը թուլության նշան է, եթե պետությունը դա թույլ չի տալիս, բանակից չգողանալը, թույլ չտալը թուլություն է, նաև երեք տարի առաջ եթե այս պատերազմը լիներ, պարոն Մելքումյանը երևի Սերժ Սարգսյանի հետ Ստամբուլը արյան ծով էր սարքել, եթե Թուրքիան, վարձկանները և Ադրբեջանը մասնակցեին, որին անկեղծ ես չեմ հավատում»:

Սիմոնյանը անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբայնի հայտարարությանը, ըստ որի իշխանությունը մի շարք կարևոր հարցերով զբաղվում է «գալչկայի» համար: «Տիկին Զոհրաբյանը սկսեց «գալչկաներով», վերջացրեց ֆեյքերով: Ես օրենսդրական նախաձեռնություն ունեմ ֆեյքերի հետ կապված, կտեսնենք, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերները ինչպես կքվեարկեն»:

Խոսելով «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարության մասին, որ իշխանությունը պետք է հեռանա, Սիմոնյանը նշեց. «Ինձ նաև դուր եկավ Աննա Գրիգորյանի շարադրությունը այն բանի մասին, որ Ազգային ժողովը անկարևոր գործերով է զբաղված: Առավել ևս հետաքրքրական էր, որ այդ անկարևոր գործունեության մասին այն օրն է ասվում, երբ մենք ընտրում ենք Վճռաբեկ դատարանի նախագահին»:

Անդրադառնալով ԲՀԿ-ական մյուս գործընկերոջ՝ Շաքե Իսայանի ելույթին՝ նշեց, պնդում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը պինդ է: Քաղաքական ճգնաժամի հետևանքով խմբակցությունից 3-4 պատգամավորի դուրս գալը ցույց է տվել այդ պնդությունը:

Սիմոնյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի, և դա անել ոչ թե галочка-ի համար, այլ ի բարօրություն բոլորի:

Տպել
1212 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց