Արցախի քաղաքացիները աշխատանքային փորձ են ձեռք բերում եւ վարձատրվում․ ծրագրին մասնակցելու համար ստացվել է 1574 դիմում

Արցախյան  վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիների մի մասը դեռ շարունակում է մնալ Հայաստանում: Նրանցից շատերը Կառավարության մշակած ծրագրի շրջանակում արդեն գտել են աշխատանք:

Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի բնակիչ Ծաղիկ Մանուչյանը, օրինակ, հնարավորություն է ստացել կարուձեւի իր հմտություններն օգտագործել Գորիս քաղաքի կարի արտադրամասում: Մեզ հետ զրույցում տիկին Ծաղիկը պատմեց՝ արդեն 4  ամիս Է՝ ընտանիքի հետ վարձով բնակվում է Գորիսում, Կովսականի իրենց տունը անցել է ադրբեջանական կողմին, ամուսինն էլ վիրավորվել է պատերազմի ժամանակ․ «Ամուսինս ավտոբուսի վարորդ էր, զինվորներին էր տեղափոխում Իշխանաձոր-Ջաբրայիլ հատվածում, հոկտեմբերի 6-ին վիրավորվեց, տեղափոխեցին Հայաստան, բեկորային վնասվածքներ ուներ, վիրահատեցին, արդեն հետվիրահատական շրջանն է անցնում»:

Ծաղիկ Մանուչյանն Արցախում դերձակ էր աշխատում՝ տաբատներ էր կարում, վարագույրներ: Սիրելի գործով հնարավորություն ունեցավ զբաղվել նաև Գորիսում: Երկու ամիս պրակտիկա է անցնելու Գորիս քաղաքի կարի արտադրամասերից մեկում, որի համար վճարելու է պետությունը։ «Ես, սկեսուրս, երեք անչափահաս երեխաներս հոկտեմբերի 18-ին տեղափոխվեցինք Գորիս: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, հունվարի 15-ին դիմեցի Գորիս քաղաքում գտնվող զբաղվածության տարածքային գործակալություն, ու արդեն փետրվարի 3-ից պրակտիկա եմ անցնում Գորիսի կարի արտադրամասում: Զբաղվածության գործակալությունում եռակողմ պայմանագիր կնքեցինք, երկու ամիս եմ գալու էստեղ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09․00-ից 18.00-ն, և՛ սովորելու եմ, և՛ աշխատելու»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հայաստան տեղափոխվելու առաջին ամիսներին տիկին Ծաղիկը օգտվել է նաև  արցախցիների համար նախատեսված՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական ծրագրից, ըստ որի՝ Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին տրամադրվում է 68 հազար դրամ ֆինանսական աջակցություն, սրան գումարած՝ 15 հազար դրամ էլ այն անձանց համար, որոնք չունեն սեփականություն։

«Օգտվել եմ նաև ֆինանսական ծրագրից, ստացել եմ 83 հազար դրամ, դե 63 հազար, նաև՝ գումարած 15 հազարը, քանի որ սեփականություն չունենք: Այդ գումարով կարողացա վճարել Գորիսի բնակարանի վարձը»,- հավելեց նա:

Վայոց ձոր մարզի Մալիշկա գյուղում հաստատված, բայց Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ Վարսենիկ Ղազարյանն էլ պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին է ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել Մալիշկա: Մեզ հետ զրույցում հիշում է՝ սկզբնական շրջանում ամեն ինչ դժվար էր, ոչինչ չկար զբաղվելու: Հիմա աշխատանք է գտել:

«Եղեգնաձորում զբաղվածության գործակալություն կա, դիմեցի էնտեղ: Փետրվարի 5-ին դիմում գրեցի, փետրվարի 8-ից արդեն պրակտիկա եմ անցնում գեղեցկության սրահում: Երկու ամիս, երկուշաբթիից ուրբաթ գալու եմ էստեղ, ժամը 11.00-ից մինչև 16.30-ն»: Ասում է՝ «դեռ որոշ բաներում դժվարանում եմ, բայց կսովորեմ»:

Տիկին Ծաղիկի ու Վարսենիկի նման դեռ շատ արցախցիներ կան, որ աշխատանք են գտել Հայաստանում: Արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու նպատակով գործարկված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցվել  է 1574 դիմում։ Դիմումատուներից 1136-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ և օգտվում է ծրագրից: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

Հիշեցնենք՝ արցախցիներին «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի մեկից: Ըստ դրա՝ Արցախի քաղաքացիներին ամսական կտրվի 100,000 դրամ աշխատավարձ: Աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի ամսական 34,000 դրամի չափով: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես այն քաղաքացիները, որոնք 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանվել են  և փաստացի գտնվում են ՀՀ տարածքում, այսինքն՝ նրանց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, այնպես էլ այն քաղաքացիները, որոնց տունը գտնվում է Արցախում, բայց շինությունը վնասվել է: Շահառուները ծրագրում կարող են ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:

Իսկ ինչպե՞ս դիմել այս ծրագրին, և ի՞նչ է անհրաժեշտ՝ նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մանրամասնում է. «Ծրագրի համար դիմելու երկու տարբերակ կա՝ արցախցիները կարող են նախարարության կայքի միջոցով էլեկտրոնային դիմում ներկայացնել կամ կարող են մոտենալ իրենց բնակության վայրում գտնվող զբաղվածության տարածքային գործակալություն՝ առձեռն թողնել դիմումները: Կարող են դիմել ցանկացած մասնագիտության համար, նախարարությունը պահանջարկ-առաջարկ սկզբունքի հիման վրա նրանց առաջարկում է համապատասխան գործատուի»:

08.02.2021 դրությամբ նախարարությունը կրթական պրակտիկայի ծրագիր շրջանակներում արդեն համագործակցում է շուրջ 300 գործատուների հետ:

Նշենք, որ Կառավարության որոշումների արդյունքում իրականացվում է 15 սոցիալական միջոցառում, որոնք ուղղված են պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրների ժամանակավոր կարգավորմանը։

Մերի Խաչատրյան

Տպել
1947 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)