Տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռավար

ՀՀ կառավարության որոշմամբ՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռավար:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման եւ պետական գրանցման կարգը սահմանող Կառավարության որոշման մեջ:

«Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռավար տարբերակով՝ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ նույնականացման քարտի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ՝ առանց տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու»,- ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ բացառություն կկազմեն միայն ՀՀ տարածքում առաջին անգամ պետական գրանցման ներկայացվող տրանսպորտային միջոցները:

Նախագծով պետական գրանցման եւ հաշվառման ենթակա կլինեն նաեւ մոպեդները: Բացի այդ, մի շարք մարմինների եւ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների համար առանձին նիշեր չեն սահմանվի: Ծառայողական տրանսպորտային միջոցների համարանիշների նիշերը սահմանվելու են ՀՀ վարչապետի լիազորությամբ: 

Փոխոստիկանապետը նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը եւ տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաեւ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կարելի՞ է մեքենա գնել ու վաճառել՝ առանց ներկայանալու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, ի պատասխան Ֆիդանյանն ասաց. «Ըստ էության իրավացի եք: Հեռավար կարգով, համակարգչի միջոցով հնարավոր է այսուհետ իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների գնման եւ վաճառքի գործընթացը: Անհրաժեշտ է միայն, որ երկու կողմերն էլ ունենան նույնականացման քարտեր եւ էլեկտրոնային ստորագրություն»: 

Ֆիդանյանի խոսքով՝ պայմանագրի ձեւն արդեն իսկ առկա է, երկու կողմերն էլ ստորագրում եւ ուղարկում են մյուս կողմին: Մնում է միայն, որ գնորդը մեքենայի պետհամարանիշները փոխանակելու նպատակով ժամանի ճանապարհային ոստիկանության կայանման վայր եւ վճարումներ կատարի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մինչեւ տարեվերջ էլեկտրոնային ստորագրությունը ավելի պարզ գործընթաց կլինի, որը հատուկ սարքեր չի պահանջի:

Տպել
1029 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց