Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում կրկնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր առաջարկը:

Վարչապետը նշեց, որ այն հանրային համերաշխության ձեւավորման միջոց է՝առաջին հերթին ուղղված խորհրդարանական ուժերին, սակայն  խորհրդարանական ուժերը շարունակաբար մերժեցին այն:

«Մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավել եւս՝ խորհրդարանական ընդդիմությունը եւ Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող «17+»-ի շարժումը, մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի ի հեճուկս ամբողջ քաղաքական դաշտի անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այսօր խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է, որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ ընտրությունների առաջարկը արել ենք ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձեւական առաջարկ, սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք մերժել են, եւ մենք ի սկզբանե պլանավորած ձեւով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:

Ես ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետեւյալը, որ եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռեւս հունվարին, դեկտեմբերի վերջին ձեւակերպված առաջարկը, մենք ամենեւին ձեւ չենք արել, մենք ասել ենք, որ մեր խոսքի տերն ենք, եւ այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետեւ համոզված ենք, որ ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն:

Իրենք ասում են, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Իրենք ունեին բոլոր հնարավորությունները՝ հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իմ հրաժարականը: Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը եւ նետում եմ այս մարտահրավերը: Եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ինչ է պահանջում ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք անգամ կարգախոսների տարբերակներ էին մտածել ու որոշել էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկի ընդունվելու դեպքում իրենց կարգախոսներից մեկը կարող էր լինել «Վե՛րջ թավիշին»:

Այնուհետեւ, դիմելով հավաքվածներին, վարչապետը նշեց, որ իրեն վարչապետի կարգավիճակի է հասցրել ժողովուրդը, եւ միայն ժողովուրդը կարող է իրեն հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ժողովուրդը պետք է քվեարկությամբ ստանա այդ հնարավորությունը:

«Ես էսօր ձեզնից ներողություն խնդրեցի, ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, որ մեզ ներում եք: Եվ մարտահրավերը նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ աջակցեք այս կոչին, մի՛ վախեցեք, դուխով, ի՛մ հզոր ժողովուրդ:

Այդ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մի նպատակ ունի. ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը: Որովհետեւ դուք պիտի հաղթեք: ՀՀ-ում որեւէ ուժ հաղթող չպետք է լինի, պիտի լինի միայն ու միայն մի ուժ՝ ժողովուրդը: Եվ մնացած ուժերը՝ քաղաքական, զինված ու բոլոր մյուս ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը, եւ ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1225 դիտում

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից