Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կիսանախագահական կառավարմանն անցում կատարելու վերաբերյալ երեկվա հայտարարությանը:

«Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 30-ին հարցազրույց եմ տվել, որտեղ միտք եմ արտահայտել, որ գնալով սկսում եմ համոզվել, որ կիսանախագահական համակարգը ավելի ճիշտ էր, որովհետև այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի, մենք անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ: Եվ, ըստ էության, եթե լինեն իմ պատկերացրած ուժեղ պառլամենտը և կիսանախագահական համակարգը, որը ժողովրդի կողմից տրված առաջնային մանդատ ունի, ես չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել»:

Մարուքյանը, սակայն, ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: «Այդ հանրաքվեն ո՞վ է անում, որովհետև այդ հանրաքվեի ժամանակ, եթե չեմ սխալվում, 600.000-ից ավելի կողմ քվե է պետք: Եթե դա անի այս իշխանությունը, դա հղի է տապալման, այսինքն՝ լավ գաղափարը կարող է հանրաքվեով տապալվել, որովհետև այդքան կողմ անհնար է հավաքել, իսկ Հայաստանի Հանրապետությունում, բոլորս գիտենք, որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են: Եթե ի սկզբանե ասում ենք՝ մի հատ լավ գաղափար կա, եկեք կեղծենք, ընդունենք, բայց փոխենք Սահմանադրությունը, դա ուրիշ հայտարարություն է, դա էլ պետք է հասկանանք: Սահմանադրական հանրաքվե Հայաստանում այս պայմաններում ես չեմ տեսնում՝ ոնց կարող է ընդունվել: Ժողովուրդը դուրս գա, գնա սահմանադրական հանրաքվեի, որ պառլամենտականը կիսանախագահական դարձնի, շատ դժվար պատմություն է»:

Մարուքյանը խոսեց նաև պատճառների մասին, որոնք, ըստ նրա, վարչապետին այս որոշմանն են հանգեցրել: «Ինքը կախվածության մեջ է ընկել խորհդարանական պատգամավորներից, ուզում է այդ կախվածությունը կտրի: Այսինքն՝ այս մարդկանցից կախվածություն չունենա, որ մեկը չգնա ասի՝ հորեղբորս տղուն Կադաստրի պետ դիր. չանցնեմ հանկարծ «Լուսավոր»-ի կողմը, մյուսը չասի՝ ինձ կոնտրաբանդայում գործ տուր, չանեմ էս բանը, ուզում է կտրվել այս կախվածությունից և ունենա առաջնային մանդատ»:

Մարուքյանը, սակայն, ասաց, որ Հայաստանում ոչ ոք չի «մարսել» Սահմանադրությունը փոխելը: «Սա շատ հետաքրքիր բան է, անեծք կա դրա հետ կապված, դրա համար ինչ-որ վախենալու բան մի տեսեք դրա մեջ, կիսանախագահականը վատ բան չէ, որովհետև այս համակարգը մեծ արագությամբ իրան սպառեց»:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կիսանախագահական կառավարման անցնելու հնարավորության մասին: 

«Ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը. իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»:

Տպել
1049 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)