Դատավորների հարգանքի ճանապարհն առաջին հերթին պետք է դատավորները ցույց տան. Նիկոլայ Բաղդասարյան

04/03/2021 schedule12:09

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասրայանն իր ելույթում ընդգծեց, որ բոլորի երազանքն է ունենալ այնպիսի դատարան, երբ բոլորը կհարգեն դատավորներին, և այդ հարգանքը կլինի փոխադարձ. «Բայց, ցավոք սրտի, իրականությունն այդպիսին չէ»:

Անդրադառնալով կրկին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը՝ Բաղդասարյանը նշեց.

«Վարդազարյանը երեկվա նիստի ժամանակ արել է երկու տարբեր հայտարարություններ, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ նշել է, որ իր՝ նախկինում արված կոչն ինքն արել է ոչ որպես ԲԴԽ նախագահ, իսկ ահա Բաղդասարյանի հարցին ի պատասխան՝ հաստատել, որ հայտարարությունն արվել է որպես ԲԴԽ նախագահի: Ամեն րոպե ինքն իր միտք փոխում է, իսկ հարցադրումների վերջում ասում՝ չեմ պատասխանելու կամ արդեն պատասխանել եմ: Կարո՞ղ ենք մենք հարգել այդպիսի դատավորին: Այո, պարոն Վարդազարյանը շատ լավ գիտակցել է, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է՝ որպես ԲԴԽ նախագահ, ցանկացել է, որ բոլորն ընկալեն՝ այդ հայտարարությունը ԲԴԽ-ի անունից է:

Նա գիտակցել է, որ պետք է խորհուրդ գումարեր, գիտակացել է, որ ԲԴԽ նախագահը նման լիազորություն չունի, նա այստեղ խուսանավել է հարցերին պատասխանելուց, նա գցել է դատավորների պատիվը և շատ լավ գիտակցում է, որ իրեն այդ պաշտոնից կարող են զրկել, եթե ԲԴԽ անդամներից 7-ը կողմ քվեարկեն: Նա գիտակցում է, որ իրեն, ներառյալ՝ 4 հոգի, իրեն դեմ չեն քվեարկի: Դատավորների հարգանքի ճանապարհն առաջին հերթին պետք է դատավորները ցույց տան, և առաջինը դա պետք է անի պարոն Վարդազարյանը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Բաղդասարյանը հաստատեց Արսեն Մկրտչյանի խոսքերը՝ ամեն բան պետք է անել, որպեսզի արդարադատությունը ապրանքից վերածվի արժեքի. «Ցավոք, հեղափոխությունից հետո արդարադատությունը հանվել էր վաճառքի, և որոշ դատավորների նկատմամբ պատասխանատվությունը բացակայում էր»:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց՝ ցանկանում է վերադառնալ փաստաբանական աշխատանքին. «Բայց ցանկանում եմ վերադառնալ այն դատական համակարգում, որտեղ մտնելով դատարանի դահլիճ՝ ես համոզված կլինեմ, որ դատարանն անաչառ է»:

«Իմ քայլ»-ի պատգամավորն ընդգծեց՝ ընտրությունը երկու թեկնածուների միջև բարդ է լինելու. «Պարոն Հայկյանցի հետ այստեղ եմ ծանոթացել, «սիմպատիաս» շատ է բռնել, Մկրտչյանի հետ էլ երկար տարիների աշխատելու փորձ ունեմ, ես երաշխավորում եմ՝ որպես լավ իրավաբանի ու գիտակի: Ցավոք, պետք է երկուսից մեկին ընտրել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Տպել
1025 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց