Ապրիլի 1-ից ՊԵԿ փոստային բաժանմունքը կգործի շաբաթը 6 օր, օրական՝ 12 ժամ

18/03/2021 schedule11:30

Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար: 

Ապրիլի 1-ից քաղաքացիները ծանրոցը ստանալու համար իրենց հարմար ժամ ընտրելու ավելի լայն հնարավորություն կունենան։ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը, որը տեղակայված է «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում, ապրիլի 1-ից գործելու է երկուշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 09։00-21։00-ն: Մինչ այդ բաժանմունքը գործում է շաբաթվա 5 աշխատանքային օրերին՝ առավոտյան 09:00-18:00-ը, իսկ շաբաթ օրերին հերթապահություն է իրականացվում 10:00-13:00-ն:

«Նոր ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով: Եթե մինչև փոփոխությունը բաժանմունքն օրական սպասարկել է 40-50 քաղաքացի, ապա աշխատաժամերի ավելացումից հետո օրվա ընթացքում ավելի շատ մարդ կկարողանա իր ծանրոցն ստանալ»,- նշում է Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։

Մյուս փոփոխությունն առնչվում է փոխադրող կազմակերպություններին: Ապրիլի 1-ից նույնիսկ գիշերը ժամանած առաքանիների զննումը կատարվելու է նույն պահին: ««Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արևմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով՝ պահպանելով այդ հսկողության անընդհատությունը»,- տեղեկացնում է Գարիկ Մինասյանը:

Տնտեսվարողների հարմարավետության համար է նաև հետևյալ փոփոխությունը. մաքսային բոլոր գործընթացները՝ ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, նաև վճարների գանձումն ու բացթողումը, ամբողջությամբ կիրականացվեն մեկ կետում՝ «Հայփոստի» փոստի փոխանակման կենտրոնում: Տնտեսվարողին կմնա միայն առաքանին ստանալ «Կարգո» բեռնային համալիրում:

Տպել
810 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց