ՎԴ քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել ՍԴ դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Վճռաբեկ դատարանը, որում ասված է.

«ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռ.Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ներկայացված բողոքները, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի և իրավունքի զարգացման դատավարական լիազորության իրացման շրջանակներում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումների և խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային փորձի հաշվառմամբ, իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ վեճի նախաձեռնման իրավաչափության հարցը բովանդակային առումով չի կարող վիճարկվել վերադաս դատական ատյաններում,  վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը` ստանձնելով Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ, և ստուգման ենթարկել ստորադաս դատական ատյանի` իրավական ակտի կարգավորման հակասահմանադրականության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը` այդ կերպ հանգեցնելով «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն» եռամիասնության շղթայի ներդաշնակության խախտման։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոնշյալը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը վերադաս դատական ատյանի կողմից՝ բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում նախատեսվում է նաև գործի վարույթի կասեցման և այդ առումով կայացված որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն վերադաս դատական ատյանում։

Նշվածի համատեքստում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի և 2018 թվականի հունվարի 17-ի օրենքների վերաբերելի կարգավորումները, խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման կանոնները, ինչպես նաև այն, որ մի կողմից՝ տևական ժամանակով քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման, մյուս կողմից՝  միշտ չէ, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորումը ենթակա է լինելու անմիջապես կիրառման դատարանի կողմից և առանց որի հնարավոր չի լինի ապահովել գործի հետագա քննությունը, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այս դեպքում քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ»։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2108 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը