Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրիում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ

Շիրակի մարզի դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրի քաղաքում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է.

«Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում: Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող դեպքերին:

Մասնավորապես, թեև Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար սահմանված տեղական տուրքը վերացվել է, սակայն հատկապես Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում և կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցները կայանելու համար նախկինում նույն կայանատեղիներում որպես հսկիչներ աշխատած անձինք, առանց օրինական հիմքերի, ակներևության պայմաններում, շարունակում են վարորդներից գումարներ գանձել: Արդյունքում վերջիններս անտեղի կատարում են վճարումներ, ինչն առաջացնում է նրանց վրդովմունքը՝ մեծացնելով վարորդների ու գումարներ հավաքագրող անձանց միջև անցանկալի միջադեպերի հավանականությունը:

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակին կից գտնվող և բանուկ տարածքում որոշ անձինք էլ առանց լիցենզիայի ակներևության պայմաններում զբաղվում են արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ: Մինչդեռ առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքը տնտեսական գործնեության դեմ ուղղված հանցանք է և ոտնահարում է ինչպես սահմանված կարգով նույն գործնեությունը իրականացնող անձանց և կազմակերպությունների, այնպես էլ պետության օրինական շահերը:

Ինչպես կայանման համար ապօրինի կերպով գանձումներ կատարելու, այնպես էլ արտարժույթի առուվաճառքի առանձին դեպքերի արձանագրման դեպքում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվում քրեական գործ հարուցելը մերժելու, առանձին դեպքերում՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ համապատասխան անձանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Խնդիրն այն է, որ վերջիններս բացատրություններ են տալիս ընդամենը մեկ անգամ նման գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ ձեռնարկված միջոցառումներով չեն պարզվում նրանց հետ գործարքների մեջ մտած անձանց ինքնությունները, արտարժույթի ապօրինի փոխանակման դեպքում՝ նաև գնված արտարժույթի չափը:

Սակայն ուսումնասիրությամբ պազվում է, որ նախկինում ևս այդ անձանց նկատմամբ նյութեր նախապատրաստվել են, սակայն նույն հիմքով քրեական գործեր չեն հարուցվել և անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այսինքն նրանք անարգել, փաստացի Գյումրի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որտեղ նաև պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության ծառայողները, շարունակում են իրենց ապօրինի գործողությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից  Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը հասցեագրված գրություններով հանձնարարվել է գործադրել ոստիկանությանը վերապահված գործիքակազմը՝ ավտոկայանատեղիներում որոշակի անձանց կողմից գումարների անհիմն գանձման դեպքերը բացառելու ուղությամբ՝ նշված միջոցառումների սոցիալական հետևանքների հաշվառմամբ: Միաժամանակ կարևոր է համարվել քաղաքացիներին ավտոկայանատեղիներում ավտոմեքենաների կայանման համար նախկինում սահմանված տեղական տուրքերի վերացման մասին իրազեկելը:

Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը տարադրամի ապօրինի փոխանակողներին, նրանց հետ գործարքներ կատարող և ականատես անձանց պարզելու, նման դրսևորումները կանխելու, արմատախիլ անելու համար՝ հնարավորություն տալով այդ անձանց տեղափոխվելու օրինական, լիցենզավորված գործունեության դաշտ»:

  

 

Տպել
1438 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց