Այս տարի ցրտահարության ռիսկերն ավելի մեծ են․ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կնվազի մինչեւ -1... -2 աստիճան

23/03/2021 schedule18:30

Հանրապետությունում այս տարվա մարտը աչքի է ընկնում եղանակային պայմանների բավական կտրուկ փոփոխություններով:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց այդ փոփոխությունների մասին՝ նշելով, որ, չնայած օդի ջերմաստիճանը այս ամիս կլիմայական նորմայի սահմաններում է, բայց առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այսօր երեկոյան ժամերին Հայաստան կներթափանցի հերթական հզոր ցիկլոնը։  

«Մարտին այսօրվա դրությամբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավելին է: Սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի եվրոպական հատվածում գրանցվել է խիստ ցուրտ ձմեռ, և ներկայում այդ շրջաններում ցածր ջերմային ֆոնը, ձնածածկույթը պահպանվում են: Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, այսօր երեկոյան ժամերին կանխատեսվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը Հայաստանի տարածք: Այդ ցիկլոնը կգործի մինչև մարտի 25-ը ներառյալ: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռներում, հովտային գոտիներում տեղումները սպասվում են անձրևի տեսքով»,- ասաց Սուրենյանը:

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հատկապես՝ Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Տեղումները կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում է քամու ուժգնացում: Մարտի 26-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, մարտի 27-ին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ տեղումները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռու, Տավուշի մարզերում, լեռնային, նախալեռնային շրջաններում: Անձրևի տեսքով տեղումներ սպասվում են հանրապետության հովտային գոտիներում:

Օթերևութաբանը նշեց, որ մարտի 28-ից կարող է տեղի ունենալ եղանակի պարզեցում, սակայն չի բացառվում, որ այն կուղեկցվի ջերմաստիճանի անկմամբ, և չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազի մինչև -1…-2: Ընդ որում, ըստ նրա, Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում, մինչև ամսի 25-ն էլ սպասվում է մասսայական ծաղկում:

Իսկ օդի ջերմաստիճանի անկումը որքանով կարող է ազդել ծիրանենիների ծաղկման վրա՝ Սուրենյանը պարզաբանեց․ «Այն տեղերում, որտեղ ծաղկումը կա, որոշակիորեն որոշ ազդեցություն կարող է ունենալ, բայց քանի որ ծաղկումը համատարած չէ և դեռ մասսայական չէ, այլ նոր-նոր են ծաղիկները սկսել բացվել, մեծ վնասներ չեն կարող լինել, և հետո ջերմաստիճանի այդ անկումը լինելու է շատ կարճատև, լուսադեմին՝ ժամը 5-6-ն ընկած ժամանակահատվածում և տևելու է 2 ժամ: Մեր փորձը ցույց է տվել որ -1 աստիճանը առանձնապես լուրջ վնասներ չի հասցնում։ 2016 թվականին էլ ունեցանք այդպիսի անկում, 2 օր իրար հետևից  ջերմաստիճանը եղավ -3  -4  բայց լուրջ վնասներ չեղան, որովհետև կարճ էր տևողությունը»։

Միևնույն ժամանակ, այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են, ասում է Սուրենյանը․ «Ցրտահարման ռիսկերը այս տարի մի փոքր ավելի մեծ են՝ ելնելով կանխատեսվող առանձնահատկություններից, բայց դա չի նշանակում, որ պետք է տեղի ունենա ցրտահարություն, պարզապես անցած տարվա համեմատ այդ ռիսկը ավելի մեծ է։ Անցած տարի շատ ավելի կայուն էր վիճակը, շատ ավելի քիչ էին ցուրտ ցիկլոնների ներխուժումները, այս տարի մի քիչ ավելի հաճախակի են դրանք, բայց կրկնում եմ, որ դա չի նշանակում, թե անպայման պետք է տեղի ունենա ցրտահարություն, նման վտանգի մասին մենք նախապես հայտարարություն ենք տարածում, հատուկ զգուշացնում և տեղեկացնում ենք ազգաբնակչությանը»։

Խոսելով ապրիլին սպասվող եղանակային կանխատեսումների մասին՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը ասաց, որ այդ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, որն առանձնապես մեծ շեղում չէ, սակայն տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի: Ապրիլին տեղումների նորման բավական մեծ է, իսկ նորմայից ավելի տեղումներ նշանակում է, որ ամսվա մեծ մասը հանրապետության տարածքում լինելու է անձրևային։

Ամփոփելով անցած երկու ամիսները՝ նա հավելեց՝ հունվարին, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում։ Փետրվարի ընթացքում ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում եղել է 4-5 աստիճանով բարձր, տեղումների քանակը եղել է նորմային մոտ և ավելի։ 

Տպել
1849 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց