Կորոնավիրուսի նոր շտամը 64%-ով ավելի մահացու է. նորից կանցնե՞նք համատարած սահմանափակումների

Առողջապահության նախարարությունն այսօր հայտնեց, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել:

Կորոնավիրուսի նոր, այսպես կոչված բրիտանական շտամը, ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամերը: Նոր շտամով վարակվածների օրգանիզմում վիրուսը ավելի ինտենսիվորեն է բազմանում, ինչը առաջացնում է ավելի ծանր հազ, մկանների ցավ և հոգնածություն: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը (ONS):

Ըստ վարչության՝ հիվանդացությունը նույն կերպ է ընթանում, սակայն վիրուսի «չինական» տարբերակից այն տարբերվում է նրանով, որ այս դեպքում համի եւ հոտառության կորուստը ավելի քիչ է, թեպետ դրանք հիվանդության հիմնական ախտանիշների շարքում են: ONS-ն նշում է նաեւ, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի շատ բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, ուժեղ հոգնածությունը, կոկորդի եւ մկանների ցավը:

Բրիտանիայում նոր եւ զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70%-ով ավելի վարակիչ լինել, իսկ Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը հավաստում է, որ բրիտանական շտամը 64% -ով ավելի մահացու է նախորդներից: Ուսումնասիրության արդյունքները մարտի 10-ին հրապարակվել են նաեւ Բրիտանական բժշկական ամսագրում: Հետազոտողները հետեւել են հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող մոտ 55. 000 մարդու առողջական վիճակին: Արդյունքում պարզվել է, որ նոր տարբերակով վարակվածների մահվան հավանականությունը 64% -ով բարձր է: Մասնավորապես, 1000 դեպքից  մահացության մակարդակը 2.5-ից հասել է 4.1-ի:

Կորոնավիրուսի բրիտանական շտամը սկզբնապես հայտնաբերվել էր Անգլիայում անցած տարվա աշնանը և արագորեն տարածվել էր ամբողջ Մեծ Բրիտանիայում՝ ստիպելով իշխանություններին կիրառել համատարած արգելափակում: Արդեն նոյեմբերին Լոնդոնում կորոնավիրուսով վարակվածների 25% -ը կազմում էին հենց կորոնավիրուսի այս շտամով վարակվածները: Իսկ դեկտեմբերի կեսերին՝ ավելի քան 65%-ը:

Այսօր կորոնավիրուսի նոր տարբերակը հայտնաբերված է ավելի քան 120, այդ թվում՝ մեր եւ մեր հարեւան երկրներում:
Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե վերջերս ՀՀ ներկրված պատվաստանյութերը արդյո՞ք արդյունավետ կլինեն նոր շտամի դեմ, որին ի պատասխան նա հավաստեց, որ ներկրված պատվաստանյութերը կորոնավիրուսի բրիտանական շտամի վրա եւս ազդեցություն ունենում են:

«ԱՀԿ-ն եւս հաստատում է, որ պատվաստանյութերը ընդհանուր վարակի դեմ են պայքարում, այսինքն՝ օգնում են, որ վարակված քաղաքացին հիվանդությունը թեթեւ տանի՝ դրանով նաեւ կրճատելով ու բացառելով մահվան ելքերը: Եվ կապ չունի՝ որ շտամն է »,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է՝ նորից անցնենք խստացված սահմանափակումների, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ այդպիսի հարց դեռեւս չի քննարկվել, իսկ եթե լինի նման որոշում, առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամներով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետեւել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ:

Տպել
3265 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ