Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Թամանյանին շնորհվել է ոսկե մեդալ. ով է այն ստացել և ինչու է փաստը կասկածի տակ առնվում

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Ֆրանսիայի ազգային արխիվից փաստաթղթեր է ստացել, որոնք ապացուցում են, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին ոսկե մեդալ է շնորհվել Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի նախագծի համար:

Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ մեդալը Թամանյանին է շնորհվել 1937 թվականին՝ Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք գիտեինք, որ այդ ցուցահանդեսի ժամանակ պարգեւատրվել են նկարիչ Մարտիրոս Սարյանը եւ Ալեքսանդր Թամանյանը: Մարտիրոս Սարյանի մեդալը բոլորը տեսնում են, որովհետեւ ցուցադրվում է Սարյանի թանգարանում, իսկ Թամանյանի մեդալը ոչ ոք չի տեսել: Թամանյանի պարգեւի վերաբերյալ տարբեր աղբյուրներում, այդ թվում եւ գիտական՝ տարբեր բաներ են գրվել՝ արդյո՞ք դա եղել է «գրան-պրի», թե ոսկե մեդալ կամ այլ պարգեւ: Ավելին՝ վերջին տարիներին սկսեցին շշուկներ հայտնվել, թե իբր Թամանյանը ոչ մի բան էլ չի ստացել, որովետեւ չկան ապացույցներ»,- ասաց Գրիգորյանը:

ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Թամանյանը մահացել է 1936 թվականին, իսկ պարգեւատրումը կատարվել է դրանից մեկ տարի անց՝ 1937-ին: «Մենք փաստաթղթային ապացուց չունենք, թե այդ մեդալն ում է տրվել: Գուցե Թամանյանի ներկայացուցչին է տրվել, գուցե՝ ոչ, կամ հայտնի չէ՝ ընդհանրապես այն ինչ-որ մեկին տրվել է, թե չէ: Գուցե տրվել է, բայց հետո խորհրդային իշխանությունները խլել են, դա եւս չգիտենք»,- ասաց թանգարանի տնօրենը:

Մարկ Գրիգորյանը նաեւ նկատեց՝ մեդալի՝ որպես ֆիզիկական իրի փնտրտուքն ու այն գտնելը մի խնդիր է, իսկ ապացուցել, որ Թամանյանին այն շնորհվել է, մեկ այլ:

Տարածված շշուկներից հետո Թամանյանի թանգարանն իր առջեւ խնդիր էր դրել ապացույցներով ներկայացնել, որ իսկապես Թամանյանը ոսկե մեդալ է ստացել: Այդ կասկածները փարատելու համար թանգարանը դիմել է ֆրանսիայի ազգային արխիվ եւ որոշ ժամանակ անց ստացել սքանավորված երեք փաստաթուղթ, որոնք արդեն նաեւ հրապարակված են թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Տպել
1518 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց