Լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը․ հոբելյանական տարվա ծրագրերը

14/04/2021 schedule19:07

2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է հոբելյանական տարվա ծրագրերը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

1921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է ապագա Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։

Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում՝ դառնալով Հայաստանի խոշորագույն և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծ թանգարանն աշխարհում։ Տասնյակ տարիների ընթացքում նվիրյալների ջանքերով զարգացող թանգարանն այսօր արդեն ունի ավելի քան 40.000 թանգարանային առարկա ընդգրկող հավաքածու, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի հրաշալի նմուշներ:

Հոբելյանական ծրագրեր և միջոցառումներ

Պատկերասրահի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի շրջանակում մեկնարկում են մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մշակման և իրագործման փուլում են։ Նախատեսվում է սկսել Հայաստանի ազգային պատկերասրահի տարեգրքի լույսընծայումը, որի առաջին հատորը նվիրված կլինի թանգարանի, առանձին բաժինների պատմությանը: Ընթացքում են նաև թանգարանի 100-ամյակին նվիրված ծավալուն պատկերագրքի հրատարակչական աշխատանքները:

Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր նույնպես, ուսումնասիրելով համաշխարհային փորձն ու նվաճումները և հարմարեցնելով պատկերասրահի գործունեությունը ժամանակակից թանգարանի չափանիշների պահանջներին, թանգարանը շարունակում է դեռևս մեկ դար առաջ սկսած ազգանվեր գործն ու հոգևոր-մշակութային ժառանգության փոխանցումը հետագա սերունդներին:

Մշտական ցուցադրություն

Մշտական ցուցադրությունը յուրաքանչյուր թանգարանի այցեքարտն է և բնականաբար ներկայացնում է թանգարանի հավաքածուի լավագույն նմուշները: Տարիներ շարունակ պատկերասրահի մշտական ցուցադրությունում ընդգրկվել է տասնյակ հազարավոր հրաշալի ցուցանմուշներ ունեցող հարուստ հավաքածուի ընդամենը 5 տոկոսը: Այսօր ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի ծրագրերի առաջնահերթություններից է նոր՝ ընդլայնված և արդիականացված ցուցադրության վերաբացումը, դասական և արդի արվեստի երկխոսության միջավայրի ձևավորումը:

Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները

Մշտական ցուցադրության կազմում նախատեսվում է ընդգրկել թանգարանային առարկաներ ֆոնդապահոցներից, ձևավորել մոբիլ (շարժական) ցուցադրություն, որը հնարավորություն կտա առանց ընդհանուր բովանդակային կոնցեպտի խախտման պարբերաբար թարմացնելու ցուցադրության որոշ հատվածներ՝ ընդգրկելով պահոցային աշխատանքների առավել մեծ քանակ:

«Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները» ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր վերանորոգված «Գրաֆիկայի» համապատասխան սրահի ձևավորումը, որտեղ պարբերաբար փոփոխվող յուրատիպ ցուցադրությունների միջոցով այցելուին կներկայացվի ՀԱՊ-ի ֆոնդերում պահվող յուրօրինակ և տպագրական գրաֆիկայի հարուստ հավաքածուն, որը թերևս մինչ օրս մեծամասամբ անծանոթ է հանրությանը:

Հայեցակարգային համալրումներ և հանրահռչակման ծրագրեր

Պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի ծրագրերի շրջանակում մեկնարկում է նաև վերականգնված լավագույն ցուցանմուշի/ցուցանմուշների պարբերական ցուցադրությունը՝ վերականգնման բարդ պրոցեսի փուլային նկարագրությամբ: Առանցքային ձեռքբերումներից կլինեն նաև լուսանկարչության ֆոնդի ձևավորումը, ինչպես նաև ժամանակակից արվեստի հավաքածուի հայեցակարգային համալրումը, պաշտոնական կայքէջի արդիականացումը, պատկերասրահի պատմությունն ու գործունեությունը, թանգարանային նմուշներն ու դրանց վերականգնման ընթացքը լուսաբանող կարճ տեսանյութերի շարքի ստեղծումը:

Տպել
1403 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց