Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է

19/04/2021 schedule23:07

«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի Օհանջանյանի ղեկավարությամբ հետազոտություն են իրականացրել «Տարբերվո՞ւմ են արդյոք էլեկտրոլիզի արդյունքները տարբեր սարքավորումներով էլեկտրոլիզ իրականացնելիս» թեմայով: Նշյալ հետազոտությունը, ինչպես նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Ֆիտոնցիդների ազդեցությունը սննդամթերքի պահպանման ժամկետների վրա» նախագիծը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի «Քիմիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ կապանցի պատանի գիտնականները փորձն իրականացնելիս Էլեկտրոլիտի լուծույթը պատրաստելու համար օգտագործել են 5 գ պղնձարջասպ, 70 մլ ջուր և 20 մլ ծծմբական թթու՝ նախապես կշռելով նաև էլեկտրոդները՝ 7-ական գրամ: Հավաքել են էլեկտրական շղթա՝ կազմված հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, էլեկտրոլիտային գուռից, բանալուց և գրաֆիտե էլեկտրոդներից: Էլեկտրոդները, ընկղմելով լուծույթի մեջ, միացրել են հոսանքի աղբյուրը և 30 րոպեի ընթացքում հետևել էլեկտրոլիզի ընթացքին: Ինչպես ներկայացնում են, էլեկտրոլիզից հետո գրաֆիտե կաթոդի վրա նստած կարմիր պղնձով հանդերձ կշռելուց հետո այն դարձել էր 8 գրամ:

Հետազոտությունը նրանք իրականացրել են 3 փուլով: Այսպիսով, երկրորդ փորձի ընթացքում էլեկտրոլիտային գուռի մեջ ընկղմել են մետաղական էլեկտրոդներ: «Էլեկտրական շղթայում ներառված էր շիկացման լամպ` շղթայում հոսանքի առկայությունը ստուգելու համար: Եթե բանալին փակելով՝ լամպը վառվում է, ապա շղթայում առկա է հոսանք: 30 րոպե անց կաթոդը կրկին կշռելուց հետո ստացանք 0,5 գրամ պղնձի անջատում»,- մասնագիտորեն բացատրել է Արտյոմը:

Երրորդ փորձը կատարել են ներարկիչից պատրաստված տարայում: «Կարգավորիչի միջոցով բարձրացնում ենք լարումը՝ դրական և բացասական բևեռները համապատասխանաբար միացնելով անոդին և կաթոդին: 30 րոպե անց կարող ենք տեսնել 0,28 գրամ պղնձի անջատումը»,- ընկերոջն է լրացրել Սոնան:

Եռափուլ փորձից հետո աշակերտներն այլևս վստահ են՝ անկախ օգտագործված սարքավորումներից, ստացվել են էլեկտրոլիզի նույն արդյունքները:

Քիմիան այլ կողմից է բացահայտել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի Աննա Գրիգորյանը՝ Հասմիկ Ղազարյանի ղեկավարությամբ:

Ֆիտոնցիդները կենսաբանական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են բորբոսասնկերի դեմ պայքարում: Հետազոտության նպատակն էր ստուգել ֆիտոնցիդներ պարունակող բույսերի՝ եղևնու, կոճապղպեղի, սխտորի, սոխի և մանանեխի ազդեցությունը սննդամթերքի վրա: Որպես սննդամթերքի նմուշ՝ Աննան ընտրել էր հաց, կիտրոն և պանիր:

«Ֆիտոնցիդային ակտիվությունը նմուշների մոտ տարբեր է,- եզրակացրել է Աննան,- ամենաթույլ ակտիվությունը ցուցաբերել են եղևնին և կոճապղպեղը, ամենաուժեղը՝ մանանեխը»: Այսպիսով, պատանի գիտնականն իր հետազոտության արդյունքում առաջարկում է մանանեխն օգտագործել արդյունաբերության մեջ՝ սննդամթերքի ժամկետը երկարեցնելու նպատակով:

Տպել
963 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց