Ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ հանրության հոգեբանական վերականգնման համար 100 մլն դրամ հատկացվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց արտակարգ իրավիճակների նախարարությանը 100 մլն դրամ հատկացնել պատերազմին մասնակցած անձանց եւ հանրությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու համար:

Հարցը զեկուցող ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց, որ նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելուն, ներքին ռեսուրսները վեր հանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:

Փիլոյանը նշեց, որ այդ հիմնադրամը համապատասխան ծառայությունը մատուցելու է ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից ԱԻՆ-ին հատկացնել 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ հանրության հոգեբանական վերականգնումը»,- ասաց Փիլոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հաղթած ընկերությունը կոնկրետ ի՞նչ ծառայություններ է մատուցելու եւ ո՞ւմ, ի պատասխան՝ ԱԻ նախարարն ասաց, որ ծառայությունը մատուցվելու է ազգաբնակչության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, ուղղակի առաջնահերթության կարգով ծառայություն է մատուցվելու զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքի անդամներին, այնուհետեւ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին եւ բնակչության այլ խավերին:

«Ծառայությունը մատուցվելու է հետեւյալ կարգով՝ անհատական հոգեթերապիա եւ հոգեկան աջակցություն, նաեւ խմբային հոգեբանական աջակցություն եւ հոգեթերապիա: Առցանց հեռախոսային հոգեթերապիա, թեժ գծով ծառայության մատուցում եւ հոգեբանական խմբերի տեղում աշխատանքների միջոցով: Դա կախված է լինելու մեր քաղաքացիների ցանկությունից»,- ներկայացրեց Փիլոյանը:

Գործադիրի ղեկավարը հետաքրքրվեց՝ քաղաքացիներն իրե՞նք պետք է նախաձեռնեն, ԱԻ նախարարն ասաց, որ նախաձեռնությունը հոգեբանական աջակցության հաղթող կազմակերպության աշխատակիցների կողմից է լինելու զանգի միջոցով, եւ քաղաքացին պետք է որոշի, թե ինչպիսի աջակցություն է ցանկանում ստանալ:

Փիլոյանի խոսքով՝ շահառուների թիվն այս պահին 10 հազար է, սակայն այն միտում ունի ավելանալու:

Տպել
956 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել