Ցեղասպանության թանգարանը ամեն տարի ընդունում է թուրք այցելուների. գրառումների մատյանում նրանք ներողություն են խնդրում

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ անցած տարի այցելել է Թուրքիայի 26 քաղաքացի: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այդ թիվը բավական փոքր է: 2018-2019 թվականերին Թուրքիայի քաղաքացի այցելուները ընդհանուր առմամբ եղել են 200-ից ավելի: Այս մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայից ժամանող քաղաքացիները և՛ ազգությամբ թուրք են, և՛ քուրդ: Լինում են նաև Թուրքիայի քաղաքացի, բայց ազգությամբ հայ այցելուներ:

«Թանգարանի բացման տարիներից Թուրքիայի քաղաքացիները ևս այցելում են թանգարան: Ամեն տարի ամռանը ունենում ենք Թուրքիայից Հայաստան տուրիստական երթով հայ այցելուներ: Յուրաքանչյուր այցելից հարցում ենք կատարում՝ որտեղից են այցելել, ինչ ազգության են, որպեսզի հետո համեմատենք՝ որ երկրից են շատ այցելուներ ժամանում»,- ասաց Լուսինե Աբրահամյանը:

Թուրք այցելուները այլ այցելուների համեմատ թանգարանում ավելի երկար ժամանակ են անցկացնում և ուսումնասիրում Ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերը:

Աբրահամյանը նաեւ մի դեպք է հիշում, երբ Թուրքիայի քաղաքացին բացահայտել էր, որ հայկական արմատներ ունի եւ դրանից հետո հետաքրքրվել էր Ցեղասպանության թանգարանով:

«Վերջին տարիներին շատ են լինում դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները բացահայտում են, որ ունեն հայկայան արմատներ: Օրինակ՝ 2 տարի առաջ Բելգիայում սովորող թուրք ուսանողուհին իր անձնական հետազոտության արդյունքում բացահայտել էր, որ ունի հայկական արմատներ, էլեկտրոնային նամակով  կապ էր հաստատել թանգարանի աշխատակիցների հետ: Հետո եկավ նաև թանգարան, փորձեց որոշակի տեղեկություններ գտնել իր ծննդավայրի մասին»,- հիշում է թանգարանի պատասխանատուն:

«Իրենց նախնիների կազմակերպած կոտորածների տեսարաները թանգարանի ամեն անկյունում տեսնելիս՝ թուրք այցելուների հայացքը երբեմն այլայլվում է,- ասում է փոխտնօրենը,- բայց իրենց մտքերն ու զգացածը իրենց հայացքներում ոչ մի կերպ չեն արտահայտում»:

Փոխարենը գրառումներ են անում թանգարանի գրառումների համար նախատեսված  մատյանում, ներողություն խնդրելով տեղի ունեցած Ցեղասպանության համար:

«Պետք է ասեմ, որ Թուրքիայից եկած այցելուների և այդ երկրից դուրս ապրող Թուրքիայի քաղաքցիների գրառումները տարբերվում են,  թուրքիայից եկած այցելունները, սովորաբար ներողություն են խնդրում և  միանում են  մեր վշտին, լինում են դեպքեր, երբ թուրքերը գրառումներ են անումն անգլերեն կամ ուրիշ լեզվով, և   մեր քաղաքացիները կարողանում են կարդալ և պատասխանել իրենց գրառմանը»,- ասաց Լուսինե Աբրահամյանը:  

Թանգարան այցելող թուրքիայի քաղաքացիները հիմնականում երիտասրադներ են, ովքեր պատմությունը ուսումնասիրելով, կամ այլ երկրների  պատմության գրքերի մեջ հանդիպելով Հայոց Ցեղասպանության մասին նյութերի, հետարքրությունից դրդված գտնում են թանգարանը և որոշում են  այցելել: Երիտասրադների հետ մեկտեղ, երբեմն թանգարան են այցելում նաև թուրք հետազոտողները, որոնք Հայաստան են գալիս «Հրանդ Դիք» հիմնադրամի միջոցով:

Թե այս տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ թանգարանը նորից կունենա թուրք այցելուներ, փոխտնօրենը դժվարանում է ասել: Շեշտում է՝ 2020 թվականին Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ներթափանցումից հետո  թուրքիայի քաղաքացիների այցելությունը զգալիորեն կրճատվել է: Փոխարենը ավելի շատ են այցելում ասիական երկրների քաղաքացիները:

Տպել
1474 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց