Խոշտանգում, գլխատում, վանդալիզմ. ՄԻՊ-ն ավարտել է ադրբեջանական վայրագության 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն

ՀՀ ՄԻՊ-ն այսօր ավարտել է 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն, որոնք վերաբերում են հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագություններին, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացմանն ու անարգանքին:

Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)

  • 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն.
  • 17-ը գլխատումներին ու սպանություններին.
  • 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).
  • 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.
  • 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը.
  • 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին.
  • 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ.
  • 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը:

Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն լեզուներով: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել:

Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները:

«Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը:

Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում:

Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»,-ասված է գրառման մեջ:

Տպել
305 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ