ԵՄ Գրական մրցանակին ներկայացված Արամ Ավետիսն անլուրջ է վերաբերվում այդ մրցույթին. գրողն անգամ վաղվա հանդիպմանը չի գնալու

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպական Միության Գրական մրցանակաբաշխությանը: Հայաստանը ներկայացնող եւ մրցանակին հավակնող 5 հայ հեղինակներն են Արամ Ավետիսը, Արամ Պաչյանը, Անուշ Սարգսյանը, Հովիկ Աֆյանն ու Լուսինե Խառատյանը:

Մրցանակաբաշխության մասնակից արձակագիր, Արամ Ավետիսը «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոստովանեց, որ մրցանակաբաշխությանը շատ անլուրջ է վերաբերվում, ավելին՝ արձակագիրը չի էլ պատրաստվում ներկա լինել վաղը գրախանութ-սրճարանում կազմակերպվելիք հանդիպմանը, որտեղ զրուցելու են մրցանակի թեկնածուների ստեղծագործությունների եւ, առհասարակ, ԵՄ Գրական մրցանակի մասին։ Նա նաեւ ասաց, որ եթե նույնիսկ ընդգրկված չլիներ, դրանից իր տրամադրությունը չէր էլ փոխվի:

«Աշխատանքի վայրում էի, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ «Երբ առնետները կարդալ գիտեին» գիրքս ընկել է ԵՄ Գրական մրցանակաբաշխության շորթ լիստի մեջ: Ես ինքս չեմ ներկայացել, ինձ ներկայացրել են: Զանգեցին, շնորհավորեցին, բայց ես ինքս ինձ ցավակցեցի»,- ասաց Արամ Ավետիսը:

Գրողի համոզմամբ՝ նման մրցանակաբաշխությունները ոչինչ չեն տալիս, որովհետեւ անիվը պտտվում է ու անընդհատ նույն փոսում ջարդվում. «Կարծում եմ՝ այս մրցույթին էլ անիվը պտտվելու է ու իմ ենթադրած հեղինակների վրա կոտրվի»:

Ըստ Արամ Ավետիսի՝ գրողը պիտի զբաղվի իր գործով, գրի: Թե իր անունը որտեղ կհայտնվի կամ մրցանակ կտանա, թե չէ, էական էլ չէ: Ո՛չ մրցանակ ստանալով է մարդ գրող դառնում, ո՛չ էլ չստանալով՝ դադարում գրող լինել. «Անկախ ժյուրիի վերաբերմունքից ու հավաքներից՝ գրողն առաջին հերթին պիտի շատ անկախ մարդ լինի: Վերջին հաշվով կարդացողը կարդալու է, իսկ այն մարդը, որը չի հետաքրքրվում, շարունակելու նույն ոգով»:

Արամ Ավետիսը արձանագրեց՝ Հայաստանում հասարակությունն արհեստականորեն է հետաքրքրվում որեւէ գրողի ստեղծագործությամբ, եւ կոնկրետ այս դեպքում էլ հետաքրքրությունը ոչ թե ստեղծագործության հանդեպ է, այլ մրցանակաբաշխության հեղինակության. «Ինձ համար շատ տխուր է, երբ նույն ազգային գրադարանն առնում է իմ գիրքը, երբ իմանում է, որ հայտնվել եմ այդ ցուցակում: Այսինքն՝ մարդկանց պետք են Եվրոպայից ինչ-որ կասկածելի հեղինակություններ, որ դրանից հետո նոր հասկանան՝ իրենց կողքին մարդիկ կան, որոնք ստեղծագործում են: Եթե այդ անուններն ու երրորդ կլասի մրցանակաբաշխությունները չլինեն, փաստորեն, մարդկանց գրածով չեն էլ հետաքրքրվում: Մեծ հաշվով մարդկանց այս մրցանակաբաշխությունն էլ չի հետաքրքրում, հաշվի առնելով այդ ամեն ինչն ու դրա շուրջ, այսպես ասած, «շուխուռը»՝ ինձ էլ դա չի հետաքրքրում»:

Հարցին, թե ինչո՞ւ ԵՄ մրցանակաբաշխությունը չի հետաքրքրում, կամ ինչո՞վ է պայմանավորված մրցանակի հանդեպ նման վերաբերմունքը, Արամն ասաց. «Սա Եվրոպական մրցանակ է, որտեղ ամեն տարի լոտոյի պես ընտրում են մի քանի երկիր: Այսինքն՝ Հայաստանն այս տարի ընկել է այդ ցանկի մեջ, մասնակցում է, մյուս տարի չի ընկնի՝ չի մասնակցի: Հասարակությունը կարիք ունի հեղինակությունների ու դրսից եկած մրցանակաբաշխությունների, բայց չէ որ մեզնից բացի (նկատի ունի մրցանակաբաշխությանը մասնակցող մյուս 4 գրողներին. հեղ), այստեղ ապրում են այլ ստեղծագործողներ, միգուցե այդ 5-ից շատ ավելի լավ են ստեղծագործում: Բայց  քանի որ այս «կռուգում» չկան, ընդգրկված չեն»:

Արամ Ավետիսը նաեւ դժգոհեց ԵՄ-ի մոտեցումներից. «Ժյուրիի կազմում են այս գրքի հրատարակիչն ու իմ գրական գործակալը, որոնք ավտոմատ չէին կարող ինձ ձայն տալ: Լավ կլիներ, որ երեքն էլ որեւէ կապ ունենային գրքիս հետ, որ միանգամից 5 անդամ չկարողանային ձայն տալ: Սա էլ եվրոպական փառատոնի մոտեցումը»:

Հայաստանում, ըստ Արամ Ավետիսի, գրողը գրական մրցանակների պիտի մասնակցի միայն նրա համար, որ տրամադրությունը բարձրացնի, նայի ու ծիծաղի: Հայաստանյան շուկայում ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ոչ ոք չգիտի, թե ով է լավ գրող կամ ով՝ վատ, որովհետեւ չկան լուրջ մասնագետներ: «Մեզ մոտ կան հեղինակություններ, որոնք անուն են հանել, որ իրենք լավն են: Այդ մարդկանց լավ լինելը դեռ երկար կշարունակվի, որովհետեւ հասկացողները քիչ են»,- հավելեց նա:

Արձակագրից հետաքրքրվեցինք, թե վաղվա միջոցառմանը չէ՞ր ուզի գնալ գոնե նրա համար, որ ծանոթանար իր ընթերցողների հետ, վերջինս ասաց. «Ես իմ ընթերցողների հետ ծանոթ եմ, իհարկե, ոչ բոլորի: Բայց քանի որ Հայաստանում գրականությունը դեռ հիմնված է ընկերության ու բարեկամության վրա, կարելի է հասկանալ, թե մոտավորապես ովքեր են քո ընթերցողները: Մեզ մոտ գրականությունը դեռ ախպերության մակարդակի վրա է. ծանոթ, ընկերություն, ախպերություն, իրար համար դոշ տալ: Ու կապ չունի՝ քո ծանոթը լավ է գրում, թե վատ, հավանում ես, թե չէ, միեւնույն է, քո գործն իրեն «առաջ բրթելն է»: Հիմիկվա գրականությունը «բրթոցի» է, իսկ ես չեմ ուզում այդ «բրթոց»-ուն մասնակցել»:

Արամ Ավետիսը կարծում է, որ չի հաղթելու այս մրցույթում եւ դա համարում է իր լավագույն ձեռքբերումը. «Ներքին համոզմունք ունեմ: Մյուս 4 գրողներին կարող եք ասել, որ հանգիստ քնեն»: Անդրադառնալով հարցին, թե ով կարող է հաղթող լինել, ասաց. «Մոտավորապես պատկերացնում եմ»:

ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դեռեւս 2018 թվականին Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ (այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն), պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաեւ 2009 թվականին մեկնարկած Եվրոպական Միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն են:

Հավելենք, որ Եվրոպական Միության գրական մրցանակի արժանացող հեղինակը կստանա դրամական պարգեւ եւ միջազգային հանրահռչակման հնարավորություններ: Գումարի չափը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ չհաջողվեց ճշտել: Ըստ մասնակցի՝ 5000 եվրոյին համարժեք գումարի մասին է խոսքը (3 միլիոն 100 հազար դրամ):

ՀԳ. Ստորեւ ներկայացնում ենք Եվրոպական Միության Գրական մրցանակի ներկայացված 5 հայ հեղինակների ստեղծագործությունները՝

Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» (When Rats Could Read), հրատարակիչ՝ «Ակտուալ արվեստ» հրատարակչություն

Արամ Պաչյան, «P/F», հրատարակիչ՝ «Էջ» հրատարակչություն

Անուշ Սարգսյան, «Անոն (Anon)», հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն

Հովիկ Աֆյան, «Կարմիր» (Red), հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն

Լուսինե Խառատյան, «Անմոռուկի փակուղի» (The Dead End Forget-me-not), հրատարակիչ՝ «Գրանիշ» հրատարակչություն:

Տպել
3684 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է