Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են

Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները:

Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ:

Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամով:

21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով հասարակ նամակի արժեքը նախկինում 170 դրամ էր, այժմ՝ 230 դրամ,

101 գրամից 250 գրամ քաշով նամակը 350 դրամ էր, իսկ այժմ՝ 410 դրամ է

251 գրամից մինչեւ 500 գրամը 650 էր, այժմ՝ 710 դրամ է

501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 1200, իսկ այժմ՝ 1260

1001 գրամից 2000 գրամը նախկինում արժեր 1800 դրամ, իսկ այժմ՝ 1860

Փաթեթների առաքման դեպքում, եթե մինչեւ 20 գրամ քաշով հասարակ փաթեթը նախկինում արժեր 60 դրամ, այժմ այն 230 է:

21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով փաթեթների համար արժեքը նախկինում 120 դրամ էր, այժմ՝ 230 է

101 գրամից 250 գրամը նակինում արժեր 200 դրամ, այժմ 310 է

251 գրամից մինչեւ 500 գրամը նախկինում 360 դրամ էր, այժմ 470 է

501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 590 դրամ, այժմ 700 է

1001 գրամից 2000 գրամը նախկինում արժեր 840 դրամ, այժմ՝ 950 է:

Բացառություն է միայն հաշմանդամություն ունեցող հետեւյալ անձանց համար ուղարկվող փաթեթները. «Կույրերի գրքեր, ձայնագրման ժապավեններ պարունակող փաթեթների համար ուղարկման վարձ չի գանձվում»:

Իսկ ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ-ի ծառայությունների միջազգային կապի սակագներին, ապա դրանք նախկինի համեմատ աստղաբաշխական թվերի են հասնում:

Փոստային բացիկների առաքման դեպքում, նախկինում կար երկու սակագին: Եթե ուղարկվում էր վերգետնյա ճանապարհով, արժեքն էր 230 դրամ, եթե օդային՝ 240 դրամ: Այժմ դրանք չեն տարբերակվում, երկուսի դեպքում էլ արժեքը մեկն է, բայց անհամեմատ թանկացած: Խոսքը 1.890 դրամի մասին է:

Իսկ ինչ վերաբերում է հասարակ նամակներին, ապա «Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ նախկինում առաքման միջազգային սակագները համընդհանուր են եղել: 0-ից մինչեւ 20 գրամ քաշով նամակի արժեքը նախկինում 340 դրամ էր, 21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով նամակի արժեքը 750 դրամ, 101 գրամից 250 գրամի արժեքը 1400 դրամ էր, 251 գրամից մինչեւ 500 գրամինը 2490 դրամ, 501 գրամից մինչեւ 1000 գրամինը (1 կգ) նախկինում արժեր 4180 դրամ եւ 1001 գրամից 2000 (2կգ) գրամը արժեր 5840 դրամ:

Այժմ դրանք տարբերակված են ըստ երկրների: Ընկերության պաշտոնական կայքէջում երկրները համարակալված են ըստ «զոնաների», ամեն մի «զոնայի» տակ կարող է նշված լինել մեկ կամ մի քանի երկիր, կամ երկրների ցանկ, որոնք մտնում են միեւնույն միավորման մեջ, օրինակ՝ ԵՄ կազմում գտնվող երկրները:

Ստորեւ ներկայացնում ենք, թե գնային ինչ փոփոխություններ են կատարվել օրինակ Եվրամիության կազմում գտնվող երկրների համար: Որպես պարզաբանում նշենք՝ այս բոլոր երկրների դեպքում նամակների միջազգային առաքման սակագինը մեկն է, սակայն անհամատ թանկ, քան նախկինում էր․

Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռնալնդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն, Շվեցարիա, Սերբիա, Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ալբանիա, Մոնտենեգրո, Իսլանդիա, Անդորա, Մոնակո, Վատիկան, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Մակեդոնիա (աղյուսակում այս երկրները մտնում են Զոնա 1 գրված սյունակի մեջ):

Եվ այսպես, եթե նախկինում 0-ից 20 գրամ քաշով նամակներ-փաստաթղթերը վերոնշյալ երկիր ուղարկելու դեպքում արժեր 340 դրամ, ապա այժմ 2990 դրամ է

Եթե 21 գրամից մինչեւ 100 գրամ քաշով նամակների արժեքը 750 դրամ էր, այժմ՝ 4990 դրամ է

101 գրամից 250 գրամը արժեր 1400 դրամ, այժմ 6990 դրամ է

251 գրամից մինչեւ 500 գրամը 2490 դրամ էր, այժմ 10990 դրամ է

501 գրամից մինչեւ 1000 գրամը (1կգ) նախկինում արժեր 4180 դրամ, այժմ՝ 18 հազար 990 դրամ է:

1001 գրամից 2000 (2կգ) գրամը նախկինում արժեր 5840 դրամ, այժմ՝ 29 հազար 900 դրամ է:

 

Իսկ օրինակ՝ դեպի ԱՄՆ նամակների առաքման դեպքում ԵՄ երկրների համեմատ մի փոքր ավելի մատչելի է, սակայն որոշ քաշերի դեպքում գինը նույնն է (աղյուսակում այս երկիրը մտնում է Զոնա 2 գրված սյունակի մեջ):

Եվ այսպես, եթե նախկինում 0-ից 20 գրամ քաշով նամակը վերոնշյալ երկիր ուղարկելու դեպքում արժեր 340 դրամ, ապա այժմ 2990 դրամ է

21 -ից մինչեւ 100 գրամ քաշով նամակների արժեքը 3990 դրամ է

101 -ից 250 գրամի արժեքն է 5990 դրամ

251-ից մինչեւ 500 գրամի արժեքն է 9900 դրամ

501-ից մինչեւ 1000 գրամի արժեքն է 14 հազար 900 դրամ

1001 -ից 2000 (2կգ) գրամի արժեքն է 29 հազար 900 դրամ:

Համեմատաբար մատչելի է դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող փաթեթների եւ նամակների արժեքը: Նկատենք, տարեսկզբին «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Հայփոստը» նվազեցրել ու համեմատաբար մատչելի է դարձրել դեպի ՌԴ ուղարկվող ծանրոցների արժեքը:

«Հայփոստ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով փոփոխված սակագների մասին նկատեց. «Վերջին անգամ «Հայփոստում» սակագնային փոփոխություն է եղել 20 տարի առաջ: Այսինքն այդ ժամանակվանից գործող սակագները՝ ե՛ւ ներհանրապետական, ե՛ւ միջազգային, եղել են նույնը: «Հայփոստն» իր բուն գործառույթն իրականացրել է շատ մեծ վնասով, այդ պատճառով որոշվել է սակագնային կագավորումներ անել»:

Աբրահամյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից միջազգային փոստային առաքումների սակագնային կարգավորումներ էին իրականացրել. «Դրեցին իրենց համապատասխան սանդղակի մեջ եւ մենք դիմել էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի գարնան սկզբից անցնեինք նաեւ ներհանրապետական փոփոխությունների: Արդյունքում կանգնեցինք մի սակագնային սանդղակի վրա, որը համապատսախանում է առաքանիները տեղ հասցնելու գնային առումով: Սակայն պետք է շեշտեմ, որ այստեղ էլ ընկերությունը չունի շահույթ, սակայն գոնե վնասը չեզոքացվում է, վնասով չենք աշխատում»:

Գեւորգ Աբրահամյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր է դարձյալ դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գնային փոփոխության համար, սակայն նվազեցնելու, թե բարձրացնելու խնդրանքով, չմանրամասնեց:

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատուից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ 20 տարի շարունակ «Հայփոստ» ՓԲԸ-ն վնասով էր աշխատում եւ միայն այս տարի որոշեց այլեւս այդ վնասը բացառել: «Շատ դժվար հարց եք տալիս, միգուցե եղել են նաեւ այդ ժամանակ խոսակցություններ, գուցե փորձել են սակագների կարգավորումներ անել, բայց որոշակի ինստանցիաներում այդ խոսակցությունները կրկին փակվել են: Անկեղծ ասած այդ հարցին ստույգ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա:

Ըստ Աբրահամյանի՝ հաստատված եւ մայիսի 1-ից գործող սակագները հստակ հաշվարկի արդյունք են: «Սրանք այն սակագներն են, որոնք զրոյացնում են մեր վնասները»,-եզրափակեց նա:

Տպել
1639 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը