Շիրակը մեծ ներուժ ունի, այն բացահայտել և օգտագործել է պետք. Շիրակի մարզպետն ընդունել է Ջոն Պատրիկ Գալագերին

14/05/2021 schedule18:20

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակն ու մասնավորապես Գյումրի քաղաքը՝ կարևորելով այն մեծ ներուժը, որն առկա է այստեղ:

«Պարոն Գալագեր բարով եք եկել Շիրակի մարզ, Հայաստանի ամենահյուրասեր ու հետաքրքիր մարզերից մեկում եք այժմ։ Շիրակը մեծ հնարավորությունների, ներուժի տեսանկյունից դեռ քիչ բացահայտված մարզ է։ Այնինչ Գյումրին հիասքանչ ճարտարապետություն ունի, ենթակառուցվածքների տեսանկյունից՝ մեծ առավելություններ, մարզի հյուսիսն էլ՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ հնարավորություններ։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ՝ հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»,- ողջունելով դեսպանին՝ ասել է մարզպետը։

Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անմիջական զրույցի համար՝ նշելով, որ կարևորում է համագործակցությունը մարզի հետ․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ հանդիպման համար, հավատացած եմ՝ համագործակցությունը կստացվի, քանզի Շիրակն իսկապես մեծ ներուժ ունի, որը, անշուշտ, բացահայտել և օգտագործել է պետք»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղություններին, համատեղ ծրագրեր մշակելուն առնչվող հարցեր։

Տպել
236 դիտում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպք

Դատավորներին պաշտպանելու ենք նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող խոսքից. Արտակ Զեյնալյան

Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ավտոմեքենա փախցնել, ընտանեկան բռնություն, սպանության սպառնալիք

ՀՀ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը

Սոսիներից հատկապես արևելյանի կեղևներն են խիստ արտահայտված թափվում. «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել

Նախկին փոխնախարարը դատապարտվել է 7 տարի ազատազրկման, իսկ Ռազմիկ Աբրահամյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվել. Հետք

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները քննարկել են օրակարգային մի շարք հարցեր

«Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում». Էդմոն Մարուքյանն իր թիմով քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում

Նոր շինծու գործ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների նկատմամբ. «Արմենպրես»

Այսօր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննության օրն է

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ. Գ. Դերձյան

Կորոնավիրուսով վարակվելու 86 նոր դեպք է հաստատվել. օրվա թվերը՝ ամփոփ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է. վաղը քաղաքական ուժերը պետք է լռություն պահպանեն

Երևանի Ալիխանյան փողոցում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վարորդը հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով հայցը

Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը կմասնակցի եվրոպական երկրների դատախազությունների համաժողովին

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է. աշխատակցին թույլ չէր տվել մասնակցել քարոզարշավին

Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1 լրացուցիչ ջրատար

Երեկ կայացել է նաև ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքը. հայտնի է մասնակիցների թիվը

Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ այրվող մեքենայից դուրս է բերվել վարորդի դին. կա 3 տուժած

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների թիվը

Բա իհարկե, նրանք էլ ունեին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե իրենց անձնական եկամուտների մասին. Արարատ Միրզոյան

Մենք պետք է հույսեր կապենք մեր բանակի հետ. քաղաքական ուժերը՝ ՀՀ-ի անվտանգային հարցերի լուծման ուղիների մասին

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն

«Հասել է ՀՀ քաղաքացու ճշմարտության պահը․․․ ընտրակաշառք բաժանողները ձերբակալվում են հենց այս րոպեներին ու կալանավորվում»

Ինձ համար անհասկանալի է, որ ընդդիմությունը զոհերի և գերիների թվերն ուռճացնում է․ Փաշինյանը տվյալներ հայտնեց

Եթե ասում են՝ իմ մի հայտարարությամբ պատերազմ սկսվեց, Արցախը ճանաչելու արդյունքում պատերազմ չի՞ սկսվի. Նիկոլ Փաշինյան

Կասկած չկա, մեր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են․ Փաշինյանը 4 կետ ներկայացրեց՝ ապագայի տեսլականի վերաբերյալ

Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք. Լևոն Տեր-Պետրոսյանը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

ՀՀ-ում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու․ Փաշինյան

Բայդենը գոհ է, Պուտինի համար՝ միևնույն է. ինչ է գրել միջազգային մամուլը հայտնի հանդիպման մասին ու ինչ կարծիքներ կան

Հայ աթլետները կփորձեն օլիմպիական վարկանիշ լրացնել Կիպրոսում

Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն․ Shamshyan

Հայ մարզիչը համալրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբը

Քարոզարշավ մուտք գործեցինք հյուծված, անեծքներից ու հայհոյանքներից խոցոտված, ժողովուրդը մեզ ուժ ու հույս տվեց․ Փաշինյան

Կարմիրգյուղի դպրոցում 3 դասասենյակներ կկրեն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններ

Ինչու Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրել Արցախում․ Արամ Սարգսյանի՝ բանավեճին հնչեցրած հարցը մնաց անպատասխան

Գերմանիայի հայ համայնքը պատգամավորներին կոչ է անում ճնշումներ գործադրել Ադրբեջանի դեմ՝ ռազմագերիներին ազատ արձակելու համ