Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորություն կտան նախարարության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել որակյալ և հասցեական։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում նիդերլանդական փորձը և, ըստ այդմ՝ իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։

Վերջինս ներկայացրել է նաև նախարարության և նիդերլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակում համայնքային փոքր տան գնման, վերանորոգման և կահավորման աշխատանքների ընթացքը։

«Ի թիվս համագործակցության մի շարք ոլորտների՝ հետաքրքրված ենք նաև Նիդերլանդների օրինակով Հայաստանում կարիերայի և տեխնիկական կրթության զարգացման հեռանկարով։ Մտադիր ենք Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոններում անցկացնել մասնագիտական ուսուցման, վերապատրաստումների և կարողությունների զարգացման դասընթացներ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Վերջինս ընդգծել է նաև Նիդերլանդներում կիրառվող սոցիալական դեպքի վարման համակարգի կարևորությունը, որը հաջողված օրինակ է, թե  ինչպես կարելի է իրականացնել քաղաքացու կարիքների ամբողջական գնահատում՝ պետական աջակցության ծրագրերը կազմակերպելով առավել հասցեական։

Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս խորքային ճանաչել Հայաստանն ու համագործակցել արդյունավետ՝ ըստ առաջնահերթությունների․

«Նիդերլանդների կառավարության և անձամբ իմ անունից կարող եմ հավաստել, որ պատրաստակամ ենք մեր ներդրումն ունենալ իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կարող են դրական արդյունք տալ և բարձրացնել հասարակության տարբեր խմբերի կյանքի որակը։ Մեզ համար առաջնահերթ են օրինակ՝  աշխատող մայրերի զբաղվածության ապահովմանը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված և ոլորտային մի շարք այլ ծրագրեր»,- նշել է Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։

Դեսպանն անդրադարձել է Նիդերլանդներում հաջողած որոշ ծրագրերի, որոնք կարող են արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Որպես օրինակ նա մատնանշել է  երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների գիտելիքի և փորձի փոխանակման ծրագիրը, որի ընթացքում վերջիններս կենսաթոշակի անցնելուց հետո այլ երկրների գործընկերների հետ համագործակցության արդյունքում իրենց ներուժը ծառայեցնում են՝ ի նպաստ նոր կադրերի վերապատրաստմանը։

Սեփական երկրի փորձը ներկայացնելուց զատ, Նիկոլաս Յակոբ Սխերմերսին հետաքրքրել է Հայաստանում իրականացվող հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է տարեց խնամյալների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների  նոր մոդելը՝ նրբություններն ու առավելությունները։

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ նշելով, որ համատեղ իրականացվելիք ծրագրերն արդյունավետ քայլ կլինեն սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողություններ գրանցելու համար։

Տպել
784 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց