Երևան
12 °C
Ոստիկանության ներկայացրած նախագիծը եթե ոչ ամբողջովին, ապա զգալիորեն կնվազեցնի ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Վերջին շրջանում ավտոմեքենաների համարանիշների գողության ֆոնին ոստիկանությունն առաջարկում է տուժողին տրամադրել նույն համարանիշի կրկնօրինակը: Իսկ թե բուն հանցագործության բացահայտման ուղղությամբ ինչ է արվում, դեռեւս պարզ չէ:
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ.
- Պարոն Ֆիդանյան, Հայաստանում լայն տարածում է գտել ավտոմեքենաների համարանիշների գողությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ոստիկանությունը դրանց բացահայտման ուղղությամբ:
- Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին շրջանում տրանսպորտային միջոցների պետհամարանիշների գողության դեպքերը ահռելի մեծ չափերի են հասել: Մասնավորապես 2021 թվականի ընթացքում կատարվել է 328 նմանատիպ հանցագործության դեպք: Սա այն թիվն է, որը գրանցվել է ոստիկանությունում: Հաշվի առնելով տվյալ հանցագործության առավել լատենտային լինելու հանգամանքը՝ կարծում ենք, որ այդ թիվն ավելի մեծ է: Դրանցից 6-ն են բացահայտվել: Այդ 6-ն էլ կատարել են տարբեր պետհամարանիշների գողություններ, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ կոնկրետ 1 կամ 2 խումբ չի կատարում այդ հանցագործությունները:
Ոստիկանության քայլերի մասին. ներկայումս շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նախագիծ՝ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման եւ հստակեցման կարգում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է, որ 2 պետհամարանիշների գողության դեպքում արդեն իսկ տրամադրվելու են այդ նույն համարանիշները՝ ուղղակի վրան նշելով դրա կրկնօրինակման համարը:
- Ինչո՞ւ հենց համարանիշների գողություն, ոստիկանությունը այս հարցի պատասխանն ունի՞:
- Կարծում ենք, որ այս գողությունների ծավալների մեծացումը պայմանավորված է նրանով, որ այսօրվա դրությամբ այն թերեւս առավել դժվար բացահայտվող հանցագործություններից մեկն է: Ինչո՞ւ, որովհետեւ հիմնականում կատարվում է գիշերային ժամերին. 328 դեպքից 318-ը կատարվել է հենց գիշերային ժամերին: Ավտոմեքենաները կայանված են լինում հիմնականում բակերում, եւ դժվար է լինում. կա՛մ տեսախցիկներ չկան, կա՛մ դրանց առկայության դեպքում հանցանք կատարողների դեմքերն են ոչ ճշգրիտ պատկերվում, ինչը հնարավորություն է տալիս, որ այս հանցագործությունների թիվն ավելանա: Այսինքն՝ պայքարն այս հանցագործության դեմ թերեւս որոշակի դժվարանում է կեսգիշերին կատարվելու պատճառով:
- Վիճակագրություն կներկայացնե՞ք, թե համարանիշների գողության քանի դեպք է արձանագրվել Երեւանում եւ քանիսը մարզերում:
- Երեւանում, բնականաբար, գերակշիռ մասն է. 313 դեպք՝ Երեւանում, 15-ը՝ մարզերում:
- Բնակիչները դժգոհում են համայնքային ոստիկանների աշխատանքից, քանի որ նրանք հաճախ չեն այցելում իրենց կցված թաղամասեր եւ շատ դեպքերում ոչինչ չեն կարողանում անել հանցագործությունների կանխարգելման կամ բացահայտման համար: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատանքը համարանիշների գողության բացահայտման ուղղությամբ:
- Խնդիրն այն է, որ ցանկացած հանցագործության բացահայտումը կոնկրետ 1 ստորաբաժանման կամ ծառայության խնդիրը չէ, դա ողջ ոստիկանության խնդիրն է: Կոնկրետ պետհամարանիշների գողության դեմ պայքարում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես ակտիվացվել է գիշերային ժամերին պարեկների կողմից բակերում ռեյդեր կատարելու ծառայությունը: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ քաղաքացիների մի զգալի մասը դիմակներով է շրջում նաեւ գիշերային ժամերին, եւ շատ դժվար է տարանջատել՝ տվյալ անձը դիմակը դնում է զուտ պաշտպանության նկատառումներից ելնելո՞վ, թե՞ հանցանք կատարելու համար: Միայն մեղադրել համայնքային ոստիկանությանը, կարծում եմ, այստեղ այդքան էլ խելամիտ չէ:
- Քանի որ հիմնականում հանցագործները «Տելեգրամ»-ով են կոնտակտի դուրս գալիս, եղե՞լ են դեպքեր, որ անմիջապես «Տելեգրամ»-ի միջոցով բացահայտվեն հանցագործները:
- Բուն «Տելեգրամ»-ի միջոցով բացահայտման դեպքեր դեռեւս չեն արձանագրվել: Ընդամենը 6 հանցագործության դեպք ենք բացահայտել, որոնք եղել են այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
- Ոստիկանությունը մարդկային առումով ռեսուրսների խնդիր ունի՞ այս հանցագործության բացահայտման համար, թե՞ տեխնիկական խնդիրներ են:
- Հնարավոր չէ յուրաքանչյուր բակում 24 ժամ ոստիկանական ծառայություն ապահովել: Այստեղ նաեւ տվյալ բակերում տեխնիկական հագեցվածության խնդիրը պետք է լուծվի, լուսավորվածություն պետք է ապահովել, ինչը շատ դեպքերում բացակայում է: Տեսախցիկներ պետք է տեղադրվեն, որը բացի բացահայտմանն օժանդակելուց, նաեւ կանխարգելիչ գործոն է:
- Հնարավո՞ր է յուրաքանչյուր բակում կամ թաղամասում տեսախցիկ տեղադրել:
- Պետական մակարդակով, կարծում եմ, դա այնքան էլ խելամիտ չէ, որովհետեւ միայն տեսախցիկի տեղադրման հարցը չէ, սերվերների հետ կապված խնդիրներ կան, դրա հետագա սպասարկումը պետք է ապահովել: Լավագույն տարբերակը «Խելացի քաղաք»-ի գաղափարն է, որը աշխարհի որոշ երկրներում արդեն իսկ գործում է, սակայն դա բավականին լուրջ ֆինանսական ծախսերի հետ է կապված:
- Պատկերացում կա՞, թե ովքեր են այդ հանցագործությամբ զբաղվում, օրեր առաջ ոստիկանությունը մեր հարցմանն ի պատասխան չէր հերքել, որ բանդա է գործում:
- Այս տարի մեր բացահայտած 6 դեպքն էլ տարբեր անձանց կողմից Է եղել: Այո՛, կան տեղեկություններ, որ երբեմն դրանք կատարվում են խմբերի կողմից, սակայն այս պահի դրությամբ հստակ ասել, որ այդ բոլոր հանցագործությունները կատարվել են որեւէ խմբի կողմից, չենք կարող:
- Մեր քաղաքացիները շատ դեպքերում իրենց համարանիշները երեկոյան տանում են տուն, ոստիկանությունը սրան ինչպե՞ս է վերաբերում: Քաղաքացիները պե՞տք է նման կանխարգելիչ միջոցառումներ անեն:
- Ըստ էության՝ մենք գիտակցում ենք, որ նաեւ ոստիկանության բացթողումների հետևանքով է, որ նման խնդրի առաջ են կանգնել քաղաքացիները: Սակայն հիմնավորումներն այնքան շատ են այդ հանցագործության դեմ պայքարի առնչությամբ, որ առավելագույնս ամեն ինչ արվում է: Այո՛, կան քաղաքացիներ, որոնք հանում են, կան քաղաքացիներ, որոնք այլ մեթոդներով են փորձում ամուր ձգել համարանիշը, սակայն վստահ եմ, որ շուտով այս հարցը վերջնականապես արդեն կլուծվի:
- Տեղեկություն ունե՞ք, թե որքան գումար են պահանջում քաղաքացիներից համարանիշների վերադարձի դիմաց:
- Բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարել, եւ բոլորը տարբեր են: Կան դեպքեր, երբ նույնիսկ չնչին գումարներ են պահանջում, սա այն վիճակն է, երբ այդտեղ որեւէ միջոց չի օգնելու այդ անձանց: Ինչո՞ւ, որովհետեւ ընդամենը 2 հազար դրամի համար գնալ հանցագործության, կարծում եմ՝ խելամիտ չէ, սակայն նման դեպքեր եւս ունենք:
- Ի՞նչ գործիքներ պետք է ներդրվեն համարանիշների գողությունները բացահայտելու համար, աշխարհի փորձն ուսումնասիրելով՝ լուծումներ գտե՞լ եք:
- Միայն տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման եւ հատկացման կարգում չէ, որ փոփոխություն է նախատեսվում: Գլխավոր դատախազությունն էլ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որով խստացվում են հենց հատկապես պետհամարանիշների գողության համար նախատեսված պատիժները: Վստահ ենք, որ այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի առավելագույնս կանխել այդ հանցագործությունները: Բացի այդ, շուտով կներդրվի նաեւ պարեկային ծառայությունը, որը 24-ժամյա ռեժիմով պարեկային գործունեություն է իրականացնելու մայրաքաղաքում, ու այս գործիքակազմը եւս միանշանակ օգնելու է հանցագործությունների նախականխմանն ու բացահայտմանը:
Միանշանակ, ուսումնասիրվել է աշխարհի փորձը: Բավականին ծավալուն ուսումնասիրություններ են կատարվել: Գրեթե բոլոր երկրներում էլ նման խնդիրներ առկա են կամ նախկինում եղել են: Թերեւս լավագույն լուծումը, որը մենք այդ ուսումնասիրությունների արդյունքում գտել ենք, պետհամարանիշների կրկնօրինակի տրամադրումն է: Այլ մոտեցումներ եւս առկա են: Երկրներ կան, որտեղ առանց որեւէ նշում կատարելու՝ կրկնօրինակն է տրամադրվում, երկրներ կան, որտեղ առհասարակ այլեւս նույն համարանիշը չի էլ տրամադրվում, լիովին այլ համարանիշ է տրամադրվում, որպեսզի կրկնություններից խուսափեն:
- Ըստ ձեզ՝ ոստիկանության նախագիծը ամբողջությամբ կկանխարգելի՞ հանցագործությունների այս շղթան:
- Եթե ոչ ամբողջովին, ապա զգալի մասն այն կբացառի: Որովհետեւ արդեն անիմաստ կդառնա հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողությունն ու դրանց դիմաց որոշակի գումար պահանջելը:
- Ինչո՞ւ է 12 հազար դրամ տուրք սահմանվում: Տեսակետներ են հնչում, որ պետք է կրկնօրինակի տրամադրումն անվճար լինի, որպեսզի հանցագործները առհասարակ շահագրգռվածություն չունենան:
- Լրացուցիչ տուրք, որպես այդպիսին, չի սահմանվում: Տուրքն այն գումարն է, որը նախատեսված է ցանկացած պետհամարանիշ ձեռք բերելու դեպքում: Եթե գործող կարգավորումներով մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների համար բացի պետտուրքից սահմանված են նաեւ այլ տուրքեր, որոնք բավականին մեծ գումարների են հասնում, ապա այս փոփոխության արդյունքում քաղաքացիները վճարելու են բացառապես պետտուրքը: Կարծում եմ՝ եթե այս դեպքում էլ գողությունների թիվը շարունակի նույն տեմպերով մնալ, ապա նոր միջոցներ կձեռնարկվեն: Բայց վստահ եմ, որ այն կտրուկ նվազելու է, եթե ամբողջովին չվերանա:
- Պարոն Ֆիդանյան, առհասարակ «Տելեգրամ»-ը շատ է օգտագործվում տարբեր հանցագործություններ կատարելիս անանուն մնալու համար: Ոչ միայն համարանիշ, այլեւ թմրանյութ են վաճառում: Ի վերջո, տարբերակ կա՞ այդ հավելվածի միջոցով հանցագործներին բացահայտելու:
- Պետք է նշեմ, որ այդ խնդիրը միայն Հայաստանում չէ: Սա ամբողջ աշխարհի խնդիրն է, եւ միայն «Տելեգրամ»-ը չէ, այլ հարթակներ եւս կան, օրինակ՝ «Դարքնեթ»-ը եւս թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության համար կիրառվող հարթակ է: Միայն մեր ուժերով հնարավոր չէ պայքարել: Պայքարի միջոցները կա՛մ սահմանափակումն է, կա՛մ այլ գործիքակազմերի կիրառումը: Մենք համագործակցում ենք թե՛ «Տելեգրամ»-ի, թե՛ այլ կապուղիների եւ սոցիալական ցանցերի հետ, սակայն դա այնքան էլ արդյունավետ չէ թե՛ ժամանակի առումով եւ թե՛ անձնական տվյալների տրամադրման գործիքակազմերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
Ադրբեջանից Հայաստան կուղևորվեն 42 վագոն դիզելային վառելիք, ինչպես նաև հացահատիկ ու պարարտանյութ
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները
ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ
Գաս երգես, որ մենք գնանք դեպի Ռուսաստան, ու ռադդ քաշես ԱՄՆ ապրելու. Ղազարյան
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը
Հետ են գնալու ու հեռվից հայրենասիրական կենացներ են խմելու, ստատուսներ են գրելու կաշառքով ընտրողները. Ռուբինյան
Փողը 150 ա դառել. ամենակարևորը՝ դրանց բերեք ընտրության, զոռով, քարշ տալով. հրապարակվել է նոր ձայնագրություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին
Lոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին կտրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար
Ռեկորդային թվով զբոսաշրջային հոսք՝ հունվար-մայիս ամիսների համար
Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի
Միրզոյանն ու Ռուբիոն ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը. այն պատրաստ է վավերացման. տեսանյութ
Հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան
17 հազար մարդ ականջները կախ ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ու իրենք էլ մնացածին ասում են՝ թուրք
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ
Պետության վրա թքած ունենալու արվեստը. Հարությունյանը՝ Կուրսկից եկած քաղաքացու հայտարարության մասին
Տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, սուտ է. ԷՆ
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT