Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը. Armenpress

25/05/2021 schedule14:41

Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, դրա մասին են վկայում երկկողմ օրակարգում քննարկվող հարցերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին, ով մայիսի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կողմի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը,ճանապարհաշինության ոլորտին և ներդրումային ծրագրերին։

Մոհամմադ Էսլամիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան երկրների հետ հարաբերությունները միշտ պահում է իր ուշադրության ներքո, իսկ Հայաստանի Հանրապետությանը, որի հետ ունի կայուն պատմական և վաղ անցյալից եկող հարաբերություններ, հատուկ կարևորություն է տալիս։

«Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմում էր 400 միլիոն դոլար։ Իհարկե, սա եղել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ բազմաթիվ երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակը  ավելի ցածր է եղել։ 2021 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ աճ ենք նկատում։ Երկու կողմերի կամքը խոսում է այն մասին, որ ապրանքաշրջանառության մակարդակը պետք է հասցնել 1 միլիարդ դոլարի։ Եվ այս նպատակը իրատեսական է։ Իրանը, որն այս պահին Հայաստանի առևտրային չորրորդ գործընկերն է, եթե այսպես շարունակի, ավելի բարձր դիրքում կլինի»,- ընդգծեց Էսլամին։

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Առաջինն, ըստ նախարարի, շինարարության ոլորտում Իրանի մասնակցությունն է, հատկապես ենթակառուցվածքների զարգացման նախագծերում, որն իր հերթին կարող է նպաստել արդյունաբերական ոլորտի զարգացմանը, համատեղ արտադրությունների ստեղծմանը, համատեղ ծրագրերում երկու երկրների ներդրողների ներգրավմանը։

Խոսելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի  հետաքրքրվածության մասին` նախարարը նշեց. «Շինարարական ոլորտում երկու կարևորագույն առանցքային ծրագրեր կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում։ Ծրագրերից մեկը ճանապարհաշինության ոլորտին է վերաբերում՝  Արտաշատ-Մեղրի, որը մի քանի փուլերով պետք է իրականացվի։

Կարևորագույն և հրատապ լուծում է պահանջում Սիսիան-Քաջարան և Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը, որն ընդհանուր 92 կիլոմետր է։ Իրանական ընկերությունները պատրաստակամ են այդ նախագծերում իրենց մասնակցությունն ունենալ։ Մենք պետք է առաջնակարգ իրանական ընկերություններից մի կոնսորցիում ստեղծենք։ Այդ ընկերությունները մասնակցություն կունենան և ծրագրերի նախագծման, և ֆինանսավորման, ինչպես նաև իրագործման մեջ»։

Ըստ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման առանցքային հարցերից է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Այն, ըստ նախարարի, արդեն համաձայնեցվել է հայկական կողմի հետ։

«Այս այցի ընթացքում կառուցողական քննարկումներ ենք ունեցել, ըստ որոնց՝ հայկական և իրանական բեռնատարները կարող են միմյանց երկրներ մինչև երկրի խորք մուտք գործել և փոխադարձ նվազեցնել ճանապարհային տուրքերը, որպեսզի խրախուսենք բեռնափոխադրող ընկերություններին, որոնք ցանկություն ունեն տարանցիկ փոխադրումներ իրականացնել»,- ասաց նախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
1245 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)