Ընդդիմադիր շրջանակները տարածել են սահմանային միջադեպերի այն տեսանյութերը, որոնք տարածել են ադրբեջանականները. Փաշինյան

Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը տեսնո՞ւմ է հավանականություն, որ վերջին օրերի սահմանային սրացումներն Ադրբեջանը խաղարկում է հայաստանյան ընդդիմադիր որոշ շերտերի հետ:

Ըստ Փաշինյանի՝ այդ մասին ինքն ավելի վաղ էր խոսել: Սահմանում ծագած իրադարձությունների սկզբում Անվտանգության խորհրդի, Կառավարության նիստում նաև հայտարարել էր, որ ժամանակակից աշխարհում հակամարտությունները և ռազմական բնույթի հակադրություններն ունեն պարտադիր կոմպոնենտ. դա տեղեկատվական պայքարն է: Նաև նշել էր՝ չի վախենա ձևակերպել, որ Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ:

«Այսօր ինձ մի տեղեկանք ներկայացրին հետևյալի մասին: Գիտեք, որ սահմանին ծագում են իրավիճակներ, բախումներ են լինում, ծեծկռտուք, դիրքերի հեռացում, վերադարձ է լինում: Եվ ինչի մասին էր տեղեկանքը:

Ես, իհարկե, չգիտեի, որ այդ տեղեկանքի բովանդակությունը պիտի հրապարակեի, հույս ունեմ, որ այն ճշգրիտ է արտահայտում իրականությունը: Բովանդակությունը հետևյալն էր, որ հայաստանյան ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակները, այդ շրջանակներին պատկանող օգտատերերը լայնորեն տարածել են սահմանային միջադեպերի այն տեսանյութերը, որոնք տարածվել են ադրբեջանական շրջանակների կողմից:

Եղել են նաև տեսանյութեր, որոնցում նույնկերպ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են ձեռնամարտով, ոչ հրազենի գործադրմամբ հետ մղել ադրբեջանցի զինվորականներին: Այդ նույն շրջանակներն այդ տեսանյութերը չեն տարածել: Այսինքն՝ բոյկոտել են: Սա ի՞նչ է նշանակում:

Եվ հետո, այդ մարդիկ ձեզ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք: Բա էդ ոնց է, որ մեր բանակը թվացյալ «վարկաբեկող» տեսանյութերը հաճույքով տարածքում եք, բայց, երբ որ մեր զինվորները, սպաները, կամավորները, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերյալ, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում:

Սա ինչ է նշանակում: Ես այդքան մանրամասն չգիտեմ, բայց սա նշանակում է, որ, այո՛, Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորն էլ հավելեց, թե նման տեսանյութերը այդ օգտատերերը ոչ միայն տարածել, այլ նույնիսկ քաղաքական ուժերից մեկին սատարող ֆեյսբուքյան էջը գումարով գովազդել է ու նշել, որ հենց այդ իրավիճակի պատճառով էլ պետք է կանգնել իրենց կողքին:

Այս դիտարկմանն իր պատասխան՝ վարչապետի պաշտոնակատարն ավելացրեց. «Չեմ բացառում, որ Հայաստանում քաղաքական պրոցեսների վրա ազդելը և ընտրությունների արդյունքների վրա ազդելը Ադրբեջանի կարևոր նպատակներից մեկն է, և՛ այս իրավիճակը, և՛ այն, ինչ մասին ես խոսեցի, առնվազն անուղղակի արդեն, եթե չասեմ՝ ապացույց, գոնե հիմնավորում է այդ վարկածը»:

Տպել
3966 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց