Երևան
12 °C
Երեկ ժամը 18։00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցություններն ու դաշինքները կարող էին ԿԸՀ ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը․ ԿԸՀ դիմեց 23 կուսակցություն եւ 4 դաշինք։ Ըստ որոշ մեկնաբանությունների՝ սա ընտրություններին մասնակցության ակտիվության առումով ռեկորդային ցուցանիշ է։
Քաղաքական բոլոր ուժերը որոշել էին այս գործընթացն իրականացնել վերջին օրը եւ վերջին ժամերին։ Ոչ նախորդ օրերին եւ ոչ էլ երեկ մինչեւ կեսօր որեւէ քաղաքական կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չբերեց ԿԸՀ։ Հոսքը սկսվեց կեսօրից հետո։ Հանձնաժողովի շենքի միջանցքներում հերթեր առաջացան։ ԿԸՀ եկած գրեթե բոլոր ուժերին հաջողվեց հասցնել փաստաթղթերի մուտքագրումը։
Միակ ուժը, որի ներկայացուցչին լրագրողները ԿԸՀ-ում տեսան, սակայն վերջում նրա անունը չկար ԿԸՀ կողմից ներկայացվող ցանկի մեջ, երգիչ Մհեր Արմենիայի «Ազգի ձայնն» էր։ Հավանաբար նրա ներկայացրած փաստաթղթերում ինչ-որ թերություններ են եղել եւ առաջադրվելու գործընթացը չի հաջողվել։
Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած քաղաքական ուժերին եւ դրանց առաջին համարներին՝ այսինքն վարչապետի թեկնածուներին (որոշների դեպքում անունները չի հաջողվել գտնել).
1․ «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն- Նիկոլ Փաշինյան
2․ «Արդար Հայաստան» կուսակցություն- Նորայր Նորիկյան
3․ «Հանրապետություն» կուսակցություն- Արամ Սարգսյան
4․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
5․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- Գագիկ Ծառուկյան
6․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն- Արտակ Գալստյան
7․ «Ազգային օրակարգ» կուսակցություն- Արա Հակոբյան
8․ «Քրիստոնեա-Ժաղավրդավարական» կուսակցություն
9․ «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- Տիգրան Խզմալյան
10․ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- Սուրեն Սահակյան
11․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- Տիգրան Ուրիխանյան
12․ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն- Վահե Գասպարյան
13․ «Միասնական Հայրենիք» կուսակցություն - Մհեր Տերտերյան
14․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- Կարին Տոնոյան
15․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- Էդմոն Մարուքյան
16․ «Վերելք» կուսակցություն
17․ «Ազատություն» կուսակցություն- Հրանտ Բագրատյան
18․ «Ազատական» կուսակցություն- Սամվել Բաբայան
19․ «Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն- Լեւոն Տեր-Պետրոսյան
20․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- Դավիթ Սանասարյան
21․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- Արա Զոհրաբյան
22․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- Տիգրան Արզաքանցյան
23․ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն- Խաչիկ Ասրյան
24․ «Հայաստան» դաշինք- Ռոբերտ Քոչարյան
25․ «Ազատ Հայրենիք» դաշինք- Անդրեաս Ղուկասյան
26․ «Պատիվ ունեմ» դաշինք- Արթուր Վանեցյան
27․ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- Արման Բաբաջանյան
ԿԸՀ կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կարող է իրականացվել մինչեւ մայիսի 31-ը ժամը 18։ 00-ն։ Թեկնածուները, կուսակցությունները, դաշինքները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչեւ հունիսի 10-ը ժամը 18։00-ն։ Քարոզարշավը սկսվում է հունիսի 7-ից եւ տեւելու է մինչեւ հունիսի 18-ը։
առաջին քայլ. մուտք ԿԸՀ
Նախորդ ընտրություններից երեք տարի անց ԿԸՀ միջանցքներում երեկ կրկին հերթեր էին ու մեծ աժիոտաժ։ Միանգամից 27 ուժ շուրջ 5 ժամվա ընթացքում փաստաթղթեր ներկայացրեց ԿԸՀ՝ այդպիսով հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելով։
Առաջինը փաստաթղթերը ԿԸՀ բերեց իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ ցանկություն հայտնելով, որ առաջիկա ընտրություններում ժողովրդի իշխանությունը վերահաստատվի։ 1. Նիկոլ Փաշինյան, 2. Արարատ Միրզոյան, 3. Լիլիթ Մակունց, 4. Սուրեն Պապիկյան, 5. Խաչատուր Սուքիասյան , 6. Լենա Նազարյան, 7. Ալեն Սիմոնյան, 8. Ռոմանոս Պետրոսյան , 9. Արփինե Դավոյան, 10. Արսեն Թորոսյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին տասնյակն է։ ՔՊ հանրային կապերի համակարգող, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 161 հոգանոց ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀԺ-ի տեղեկությունները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցուցակում չեն ընդգրկվել։
Անդրադառնալով ցուցակում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի ընդգրկվելու մասին հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Մենք բոլոր այն գործիչներին, ում ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում, վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում եւ պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում: Ես չեմ պատկերացնում այնպիսի մի քաղաքական ուժ Հայաստանում, որի ընտրական ցուցակում երբեւէ չլինեն գործարարներ: Ես կարծում եմ, որ շատ հաճախ համաշխարհային պատմության մեջ նաեւ գործարարները գնում են քաղաքականություն: Բայց ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը դնում են որոշակի սահմանափակումներ, այստեղ արդեն խնդիրն այն է, թե արդյոք մանդատը ստանձնելուց հետո տվյալ գործարարը օրենքի պայմաններին կենթարկվի, թե չի ենթարկվի: Անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»:
ՔՊ ցուցակում չեն ընդգրկվել նաեւ գործող պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սասուն Միքայելյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Զոլյանը, Համազասպ Դանիելյանը եւ ուրիշներ։ Փոխարենը՝ ցուցակում ընդգրկվել է, օրինակ, ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը։
Այնուհետեւ փաստաթղթերը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Դաշինքի անունից ԿԸՀ եկած Մարտի 1-ի գործով Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցակում 153 թեկնածուների անուններ են։ Խոսելով հետընտրական կոալիցիաների մասին՝ Վարդեւանյանն ասաց, որ բաց են բոլոր տեսակի համագործակցությունների համար, բացառում են միայն իշխող ուժի հետ կոալիցիոն համագործակցությունը։ «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում են՝ 1. Ռոբերտ Քոչարյան, 2. Իշխան Սաղաթելյան, 3. Աննա Գրիգորյան, 4. Վահե Հակոբյան, 5. Արմեն Գեւորգյան, 6. Լիլիթ Գալստյան, 7. Արմեն Ռուստամյան, 8. Սեյրան Օհանյան, 9. Էլինար Վարդանյան, 10. Արծվիկ Մինասյան։ Քոչարյանի գլխավորած ցուցակում այնուհետեւ հիմնականում ՀՅԴ անդամներ են, լրագրողներ, ինչպես նաեւ նրան բուժող բժիշկը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից Արմեն Չարչյանը։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փաստաթղթերը ԿԸՀ բերեց կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ ՀԱԿ ցուցակում 101 թեկնածուներ են, ցուցակը գլխավորում է Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում է կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, այնուհետեւ՝ Ինեսա Գաբայանը։ «Ցուցակներին ծանոթանալով՝ կհասկանաք, որ անհատների լայն դաշինք է՝ տարիներ ի վեր կուսակցության շարքերում եղած անձանցից։ Ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում կոալիցիա կազմելու հարցը կքննարկվի։ Կուսակցությունը պայքարելու է մեր գաղափարների քվեի համար»,- ասաց Խաչատրյանը։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով՝ շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ լուծեն, բայց իրենք գտնում են, որ բոլոր քաղաքական պրոցեսները այս պահին պետք է լուծվեն ընտրությունների, քվեարկության միջոցով, մնացած բոլոր լարումները ըստ նրա, կարող են մեր երկրի համար ունենալ նոր աղետալի հետեւանքներ։
«Պատիվ ունեմ» դաշինքը, որում ներգրավված է նաեւ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հանրապետական» կուսակցությունը, գլխավորելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»,- փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Սոս Հակոբյանը։ Առաջին 10 համարներն են Արթուր Վանեցյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ականներ Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, լրագրող, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ռազմական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը, Մարտուն Գրիգորյանը, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Թեհմինա Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։ Կարկառուն ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, հավանաբար հետեւելով իրենց կուսակցության ղեկավարի օրինակին, ցուցակում չեն ընդգրկվել։
Բավական ինտրիգային է ԲՀԿ-ի ցուցակը։ Այն ԿԸՀ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մի շարք գործիչների ցուցակում չներգրավվելուն, նշեց, որ գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն։
«Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք այս կամ այն ձեւաչափով չեն ներգրավվել ցուցակի մեջ, հորդորում եմ սեւ կատու մութ սենյակում չփնտրել, եւ գոյություն ունի հստակ գաղափար՝ մենք մեր ԲՀԿ գործընկերների հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»։ Խոսքը, հիշեցնենք, ԲՀԿ առանցքային դեմքերի մասին է եւ առաջին հերթին կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի։ «Կուսակցության դինամիկան պահելու նպատակով մշտապես ընթանում են սերնդափոխություններ, խորհրդարանական աշխատանքներին ներգրավվում են նոր մարդիկ, նոր գաղափարներ եւ այլն: Այդ սկզբունքով են շարժվում ու զարգանում բոլորը՝ քաղաքական կառույցներից՝ մինչեւ պետություններ, դա պրոգրեսիայի կանոններից է։ Վստահ եմ, որ խորհրդարանը պետությանը ծառայելու հարթակներից ընդամենը միայն մեկն է»,- ֆեյսբուքյան էջում ցուցակում իր չլինելը մեկնաբանել էր Էնֆիաջյանը: Առաջին 10 համարներում այս անգամ ընդգրկվել են՝ 1. Գագիկ Ծառուկյան, 2. Միքայել Մելքումյան, 3. Իվետա Տոնոյան, 4. Դավիթ Սիմոնյան, 5. Կարապետ Գուլոյան, 6. Շաքե Իսայան, 6. Քաջիկ Գեւորգյան, 8. Արման Աբովյան, 9. Լուիզա Սարգսյան, 10. Հրանտ Դավթյան։
ԲՀԿ-ական Արման Աբովյանը վստահություն հայտնեց, որ իրենց կհաջողվի 50+1 տոկոս հավաքել, միայնակ կառավարություն ձեւավորել, հետեւաբար եւ կոալիցիաների մասին խոսելն ավելորդ համարեց:
Խորհրդարանական երրորդ ուժը՝ ԼՀԿ-ն եւս որոշակի փոփոխություններ էր արել իր ցուցակում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին տասնյակն այս անգամ ունի այս տեսքը. 1. Էդմոն Մարուքյան, 2. Արտյոմ Գեղամյան, 3. Անի Սամսոնյան, 4. Գեւորգ Գորգիսյան, 5. Դավիթ Խաժակյան, 6. Կարինե Ղուկասյան, 7. Սարիկ Մինասյան, 8. Լեւոն Մարտիրոսյան, 9. Սրբուհի Գրիգորյան, 10. Ստեփան Ստեփանյան։ Փաստաթղթերը ԿԸՀ բերած Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան, բացառում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան։
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լեւոն Շիրինյանը, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Այս դաշինքի ցուցակում 5-րդը քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն է:
Ընտրություններին միայնակ մասնակցելու է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը։ Այս ուժի ցուցակում ընդգրկված է 102 թեկնածու։ Երեկ ԿԸՀ-ում փաստաթղթերը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։ Կուսակցության ցուցակի առաջին 10 համարներն են՝
Արամ Սարգսյան, 2. Արտակ Զեյնալյան, 3. Անի Խաչատրյան, 4. Ռոմիկ Մխիթարյան, 5. Բորիկ Նազարյան, 6. Անահիտ Ադամյան, 7. Մանվել Ղազարյան, 8. Ալբերտ Հովասափյան, 9. Հայկանուշ Ղշյան, 10. Տավրոս Սափեյան։ Հարցին՝ կոալիցիաներ կազմվելո՞ւ են ընտրություններից հետո, Խաչատրյանը պատասխանեց, որ կոալիցիա բացառում են այն ուժի հետ միայն, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը համարում էր մի քանի ռոմանտիկների իրականացրած քայլ։
Թե ինչ ցուցակներ են ներկայացրել մյուս ուժերը, ինչ նոր եւ հետաքրքիր դեմքեր կան այդ ցուցակներում՝ կներկայացնենք առաջիկայում։ Տեղեկացնենք, որ առաջիկա ընտրություններին խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է ստանան 5 տոկոս ձայն, դաշինքները՝ 7։
Կոալիցիաների կազմումը հետընտրական ժամանակահատվածում կարեւոր է այնքանով, որ եթե որեւէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջեւ կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին էր հրաժարական տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ
Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին
Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան
Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի
Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ
Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան
Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան
Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան
«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից
Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ
«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է
Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ
Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև
Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ
Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր
Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ
Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել
12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն
1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ
Երևանում ավտոմեքենաներ են այրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT