Կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացումը. Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով դեսպան Յուն Ֆանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը։ 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը Չինաստանի դեսպանին տեղեկացրել է մի քանի նոր նախաձեռնությունների մասին և հրավիրել չինական ընկերություններին մասնակցել այդ նախագծերի իրագործման աշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Գյումրի ճանապարհին նորարարական քաղաքի  նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքներին, ինչպես նաև Արարատում, Մեղրիում ու Գյումրիում նախատեսված արդյունաբերական պարկերի կառուցման և գործարկման աշխատանքներին։ Նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է դիտարկել Միսնկի մոտակայքում կառուցված «Մեծ Քար» արդյունաբերական պարկի օրինակով Հայաստանում նմանատիպ նախագծի համատեղ իրականացման հնարավորությունը։

Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումների համատեքստում Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում ոռոգման միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությանը և քննարկել դրա համատեղ իրագործման հնարավորությունները։ Ոռոգման միասնական համակարգի գործարկման արդյունքում զգալիորեն կբարձրանա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում քիմիական արտադրության վերագործարկման և մետալուրգիայի զարգացման հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացման անհրաժեշտությունը, ինչը կդյուրացնի երկու երկրների միջև բեռների փոխադրումը և կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Խնդրի առնչությամբ Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, սուբսիդավորելու նման չվերթները։ 

Դեսպան Յուն Ֆանը տեղեկացրել է, որ 2020 թվականին չինական կողմը նախատեսել էր ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով Հայաստան գործուղել մասնագետների խումբ, ինչը, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տեղի չի ունեցել։ Դեսպանը հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը վերսկսելու հարցի կարգավորման շուրջ քննարկումները։ Նա  նույնպես կարևորել է տնտեսական կապերի խորացումը և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական կողմը հետաքրքրված է հանդիպման ընթացքում ներկայացված նախագծերի իրագործման աշխատանքներում մասնակցությամբ և խնդրել է իրենց փոխանցել առավել մանրամասն տեղեկատվական փաթեթներ վերջիններիս վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Տպել
828 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց