Երևան
12 °C
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը իրեն ուղղված հարցին ի պատասխան անդրադարձել է «Մեղրին տալու» վերաբերյալ մեղադրանքներին, որ նրա հասցեին հնչել են տարիներ շարունակ։
«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիեւը վերջին պահին չստորագրեց, եւ վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։ Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիեւի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետեւ նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։
Առաջարկը եղել է Ալիեւի կողմից, բայց պաշտոնական ձեւակերպում չի ստացել, որովհետեւ մեր պատասխանը եղել է հետեւյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որեւէ տրամաբանություն այստեղ չկա»,- ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք, օրերս ՀԺ-ն վերահրապարակել էր հայտնի փաստաթուղթը, որում խոսվում է Մեղրին հանձնելու համաձայնագրի մասին:
Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն:
2008-ին հրապարակելով իր ձեռքի տակ հայտնված այդ փաստաթուղթը՝ ՀԺ-ն գրել էր, որ 1999 թվականի աշնանը, երբ Քոչարյանը այն ներկայացրել է Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին: Սրան մի քանի շաբաթ հետո հաջորդել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:
Որ նման փաստաթուղթ քննարկվել է, տեղեկությունը 2008-ին հաստատել է նաեւ այն ժամանակ պաշտպանության նախարար եղած Վաղարշակ Հարությունյանը:
«Ես որպես պաշտպանության նախարար այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրին հանձնելու տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Ալիեւ-Քոչարյան եւ Աբիեւի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել եւ ասել է, որ դա լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախահների հետ, որտեղ քննարկվել են այն մոտեցումները, որոնք ներկայացված են այդ փաստաթղթում եւ գրված են ձեր թերթում: Մեղրի հանձնման փաստաթուղթը գործել է մինչեւ ինձ եւ Արամ Սարգսյանին (նախկին վարչապետ-խմբ.) պաշտոնանկ անելը»,- ասել է նա:
ՀԺԿ քարտուխար Գրիգոր Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում այսօր ասել է, որ Քոչարյանը ստախոս է. «Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են քվեարկել այդ հարցին։ Բացի դա, մենք այդ հարցով 2003 թվականին պետաիրավական հանձնաժողովում քննարկում ենք կազմակերպել, Վիկտոր Դալաքյանը հանձնաժողովի նախագահն էր, ես՝ տեղակալը։ Իմ նախաձեռնությամբ, լրագրողների ներկայությամբ Վարդան Օսկանյանը եկել է, տարբերակները քննարկվել են»,- ասել է Գրիգոր Հարությունյանը։
Այն, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը անվտանգության խորհրդի նիստում դեմ են քվեարկել, ըստ Հարությունյանի՝ նկարագրված է նաեւ Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանի հոդվածում։ «Այդտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է անվտանգության խորհրդի մանրամասները։ Կրկնում եմ՝ Քոչարյանը սուտասան է։ Հիմա մահացած մարդկանց հետևից ինչ-որ բաներ է խոսում։ Մարդիկ չկան, բայց փաստերը կան։ Ուղղակի հիմա Քոչարյանը հերքելով այդ ամենը՝ մեկ խնդիր է ուզում լուծել. նա կիսատ բաներ ունի անելու, Հայաստանը ծախելու մասով։ Իր ամբողջ քաղաքականությունը եղել է հակահայկական, պրոթուրքական, պրոադրբեջանական։ Ես բազմիցս ասել եմ դա»,- ասել է ՀԺԿ անդամը։
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT