Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Փարաքար գյուղում քաղաքացիների հետ հանդիպմանը արձագանքեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն ուղղված դուելի առաջարկին:
Հիշեցնենք՝ ի պատասխան Փաշինյանի կողմից արված հեռուստաբանավեճի առաջարկի՝ Քոչարյանը հունիսի 5-ին իր համախոհների հետ հանդիպմանը հայտարարել է. «Բանավեճի ցանկություն չկա, բայց դույելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով»:
Փաշինյանն այսօր Փարաքարում հայտարարեց. «Թոթովախոս մեկը կա, վախենում է գա եւ բանավեճի մասնակցի, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ, զենքի ցանկացած տեսակով: Հիմա պատկերացրեք՝ վիճակն ինչքան է վատացել. սա նաեւ մեր իշխանության գործունեության գնահատականն է, որովհետեւ տվյալ սուբյեկտը անձամբ ստիպված է զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը լիներ գլխավոր գերագույն հրամանատար, ինքն իրեն կգնդակահարեր՝ Փաշինյանն ասաց. «Իսկ որ Հայաստանի Հանրապետության վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ չես քեզ գնդակահարում դրա համար: Իսկ որ Մոնտե Կառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ:
Էս վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ այդ նախկին ղեկավարներից մեկի որդին էդ մարդու նախագահությունից հետո 18 միլիոն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին, 18 միլիոն դոլար: Դե արի ու մի ասա՝ այ բոմժեր, դուք 18.000 դրամ տեսե՞լ էիք»:
Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը եզրակացրեց. «Այո՛, նրանց իշխանավարումը եղել է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդին դուելի հրավիրել եւ գնդակահարելը, նրանք 2008 թվականի Մարտի 1-ին էլ են գնդակահարել ժողովրդին, ընդ որում՝ առանց հրավերի»:
Ապա կրկին վերադառնալով Սերժ Սարգսյանի խոսքերին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 1999 հոկտեմբերի 27-ին նա եղել է Ազգային անվտանգության նախարար.
«Բա դու Ազգային անվտանգության նախարար էիր, երկրի ԱԺ նախագահին, վարչապետին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ խի՞ չգցեցիր պատուհանից, կարո՞ղ է նրա համար, որ քո ղեկավարած կառույցը առնվազն լավ էլ տեղյակ էր, որ նման բան է տեղի ունենում եւ որեւէ քայլ չէր ձեռնարկում՝ երկրի անվտանգությունը ապահովելու համար, իսկ կարո՞ղ է նրա համար, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին կանգնել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագրին»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով Մեղրի այցելության ժամանակ Վազգեն Սարգսյանի խոսքերը 1999 թվականի օգոստոսին Սյունիք այցելության ժամանակ.
«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա»։
«Էդ ո՞վ էր ուզում Մեղրին տալ օտարին»,- հարց հնչեցրեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր
Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են
Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ
Կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո. տեսանյութ
Իրանի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բաքու
Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու 2 մեքենա. բոլոր տnւժածները երեխաներ են
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Խմբի անդամները տելեգրամում իրացնելու համար ձեռք են բերել մոտ 35 կգ թմրամիջոց. Իրանի քաղաքացին հետախուզվում է
ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան
Բոլոր հղիներին 35-37 շաբաթականում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում. ի՞նչ է այն
44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մյուսը՝ տվյալներ տվել. Սուքիասյան
Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Եմենի նավթային նավահանգիստը. կան զոհեր. տեսանյութ
Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են
ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ
Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին
Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT