Սա ծնողներիս հողն է. ես ասել էի, որ արյուն կթափվի. մանրամասներ՝ Ադլերում հայազգի 2 կարգադրիչների սպանությունից

Ռուսաստանի Դաշնության Սոչիի Ադլեր շրջանում այսօր տղամարդը կրակել է և սպանել երկու դատական կարգադրիչներին, երբ վերջիններս ներկայացել են` իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել են Սոչիի ներքին գործերի վարչությունից:

«Ադլերի դատարանի որոշմամբ, երկու դատական կարգադրիչներ եկել էին աշխատանքային պարտականությունները կատարելու, նրանք պետք է տնից վտարեին կրակոցների հեղինակ տղամարդու  ընտանիքին: Տանտերը վերցրել է իր մոտ պահվող  որսորդական հրացանը և գնդակահարել նրանց», - ասել է ՆԳ պաշտոնյան:

Նշվում է, որ կրակոցներից հետո տղամարդն ինքն է հայտնել սպանություն կատարելու մասին և ինքնակամ հանձնվել ոստիկանությանը:

Կրասնոդարի երկրամասի Դատական կարգադրիչների դաշնային ծառայության վարչությունը BBC- ին հայտնել է, որ դեռ պատրաստ չէ մեկնաբանել իրավիճակը:

Առաջինը միջադեպի մասին հայտնել են տեղական տելեգրամ-ալիքերը, այնուհետ մյուս լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել էին Սոչիի Չկալովսկի կոչվող լողափի տարածքում կրակոցներ լսելու, աղմուկ-աղաղակի մասին, ահազանգողները փաստել են` փոխհրաձգության ընթացքում դատական կարգադրիչներ են սպանվել:

Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, կարգադիչները ժամանել են ապօրինի կառույցի քանդման կարգադրության մասին օրինական փաստաթղթով: Գործակալության տվյալներով ՝ կարգադրիչները ժամանել են Պրոսվեշչենիա փողոցում գտնվող 61-ամյա Վարդան Քոչիյանի տուն:  Սակայն տղամարդը հրաժարվել է նրանց ներս թողնել, ինչպես նաև հրաժարվել է ինքը տնից դուրս գալ: Մի քանի րոպե անց նա վերադարձել է` որսորդական հրացանը ձեռքին, զենքից կրակ բացել կարգադրիչների վրա՝ գնդակահարելով երկու մարդու:

RBC- ն հասցրել է բացառիկ հարցազրույց ունենալ կրակոցների հեղինկ 61-ամյա տղամարդու հետ: «Սա ծնողներիս հողն է, նրանց սեփականությունը: Ես ասել էի, որ արյուն կթափվի, և այն թափվեց: Թող այդպես լինի», - ասել է տղամարդը:

«Ես չորս տարեկանից ապրում եմ այս հողատարածքում, այս տանը: Եվ նրանք հասցրեցին սրան: Նրանք ինձ այս հողը չտվեցին, ասացին` «անհնար է», ամեն ինչ չէ, որ վաճառվում է, բայց սա իմն է: Սա իմ ծնողների, իմ  երեխաների տունն է,  ես 61 տարեկան եմ և չեմ զղջում իմ արածի համար: Ես պարզապես չէի ուզում այսպես ավարտվեր ամեն ինչ, իհարկե, չէի ցանկանա  այսպես լիներ»,-ասել է նա:

Տղամարդը բերման է ենթարկվել, տեղափոխվել Ներքին գործերի վարչություն:

РИА Новости- ին էլ աանատեսները հայտնել են, որ Վարդան Քոչիյանը կրակ է բացել այն բանից հետո, երբ տարածք ժամանած հատուկ սարքավորումները տապալել են իր տան տարածքում գտնվող ցանկապատը: Նրանց խոսքով՝ այդ պահին տղամարդը դուրս է եկել փողոց և հենց փողոցում, ականատեսների ներկայությամբ կրակել է աշխատող տեխնիկայի խցիկից ներս: Վարորդը չի տուժել: Դրանից հետո, ականատեսների խոսքերով, տղամարդը տեսել է մոտեցող կարգադրիչներին ու գնդակահարել նրանց:

Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ դեռ 2019-ին դատական գործ էր հարուցվել առաջին սանիտարական գոտում գտնվող մեկ հարկանի բարաքային տիպի շենքերը չթույլատրված շինություններ ճանաչելու համար: 2020 թվականի հոկտեմբերին Ադլերի շրջանային դատարանը բավարարել էր հայցը:

Երեք տարի առաջ Պրոսվեշչենիա 81 փողոցում հրդեհ էր բռնկվել հիշյալ բարաքատիպ շենքերում, որի հետևանքով 10 մարդ զոհվել էր: Այս մասին  դեպքի վայրում լրագրողներին հիշեցրել է Սոչիի ոստիկանապետ Ալեքսանդր Պապանովը`  նկատի ունենալով, որ տվյալ հատվածում վտանգավոր են նմանատիպ շենք-շինությունները:

Հատկանշական է, որ բացի կրակոցների հեղինակից, հայազգի անուն-ազգանուններ ունեն նաև սպանված դատական կատարածուները, սակայն որևէ տեղ չի նշվում միջադեպի հետ այս փաստի  կապը: Կարգադրիչները 35 և 36-ամյա երիտասարդներ են` Անդրոնիկ Մակիվասյան ու Ալբերտ Ազիզյան անուն-ազգանուններով:

Սոչիում հայերը մեծ թիվ են կազմում, բայց ամենայն հավանականությամբ, միջադեպն ազգային պատկանելության հետ կապ չունի (Պաշտոնական տվյալով՝ 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում 150 հազար հայ կա, ոչ պաշտոնական տվյալով՝ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը հայ է):

Որոշ աղբյուրներում նշվում է, որ կագադրիչնեը եղել են երեքը, տեսնելով առաջին կրրակոցը, երրորդ կարգադրիչին հաջողվել է փախչել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն  քրեական գործ է հարուցել արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ ոտնձգության համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 295-րդ հոդված) և երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ (30-րդ հոդվածի 3-րդ մաս, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս):

«Շենքերի սեփականատերը պահանջել է լքել իր տարածքը և որսորդական հրացանից ու  երեք կրակոց է արձակել դատական կարգադրիչների, ինչպես նաև քանդման աշատանքների մեջ ներգրավված մեկ այլ տղամարդու` կռունկի վարորդի ուղղությամբ», - ասվում է ՔԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Երկու դատական կարգադրիչների սպանության մեջ կասկածվողի հանցագործության գործիք հրացանն ապօրինի է եղել, հայտնում է ТАСС- ը՝ ռուսական գվարդիային հղումով:

Տպել
31594 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել