Եթե անձն անգամ ունի ալերգիա արևից, դա չի խանգարում իրեն պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ. Գայանե Սահակյան

Մեկ տարի առաջ աշխարհը փնտրում էր կորոնավիրուսային հիվանդության պայքարի դեմ միակ և արդյունավետ միջոցի՝ պատվաստանյութ ստեղծելու լուծումները: Հիմա Covid-19-ի դեմ աշխարհում կիրառվում է 10 պատվաստանյութ, 160 պատվաստանյութ էլ կլինիկական փորձարկումների փուլում է: Այս բազմազանության մեջ մարդիկ շատ հաճախ շփոթվում են, դրան գումարած՝ համացանցում պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող տարատեսակ տեղեկատվությունները պատվաստվել ցանկացող մարդկանց թյուրիմացության մեջ են գցում:

Եթե պատվաստանյութերի կիրառման սկզբում մարդկանց հետաքրքրում էր, թե որքանով են արդյունավետ Covid-19-ի դեմ պատվաստանյութերը, կարող է այն իրենց մոտ հավելյալ հիվանդություն առաջացնել կամ մահվան պատճառ հանդիսանալ, այժմ նրանց հուզում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի առկա հակացուցումները: Մարդկանց հետաքրքրում է, օրինակ, եթե ունեն ալերգիա այս կամ այն դեղամիջոցից, խոտաբույսից կամ ծաղկից, կարո՞ղ են պատվաստվել, թե՞ ոչ:  

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը մեր զրույցում պարզաբանեց՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը այն եզակի պատվաստանյութերից են, որ հակացուցումները բավականին քիչ են կամ գրեթե չկան:

Սահակյանի խոսքով՝ մարդկանց հիմնականում շփոթեցնում է այն, երբ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար  հավաքագրում  են անձի առողջական վիճակի մասին տվյալներ:

«Հարցման ընթացքում անձանց հարցնում ենք նաև՝ ունեն ալերգիա որևէ բանի նկատմամբ: Այս դեպքում մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինքը ալերգիկ է և պատվաստանյութ չպետք է ստանա: Բայց դա այդպես չէ: Ընդհանրապես կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու վերաբերյալ հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Բացարձակ հակացուցումն այն է, երբ կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո անձի մոտ առաջանում է անաֆիլակտիկ շոկ, անաֆիլակտոիդ ռեակցիա, ալերգիկ ծանր ռեակցիա, այդ դեպքում դադարեցնում ենք պատվաստման գործընթացը տվյալ մարդու մոտ, այսինքն՝ նա այլևս չի ստանում պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Բայց դրանք մարդկանց մոտ շատ հազվադեպ են հանդիպում»,- պարզաբանեց մասնագետը:

Իսկ ժամանակավոր հակացուցումը, ըստ նրա, այն է, երբ անձի մոտ առկա է խրոնիկ հիվանդության սրացում կամ անձը ունի ալերգիա որևէ խոտաբույսից, և պատվաստման պահին նրա մոտ առկա է ալերգիայի սրացում: Այս դեպքում հիվանդության դեմ անձին պատվաստելու գործընթացը ժամանակավոր դադարեցվում է. «Այսինքն՝ սպասում ենք, որ անձի մոտ կայունացում լինի, առողջական վիճակը, որն առաջացել է խրոնիկ հիվանդության սրման պատճառով կամ ալերգիայի սրման հետևանքով, կայունանա, և արդեն կարող ենք անձին հանգիստ պատվաստել: Կամ եթե անձի մոտ կան ինչ-որ հիվանդության ախտանշաններ, ապա այդ դեպքում ևս չենք անում և պատվաստումը ժամանակավոր հետաձգում ենք՝ մինչև անձի առողջական վիճակը կայունանա»,- ասաց նա:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը շեշտում է՝ իրավիճակ, երբ մարդուն կտրականապես արգելվում է պատվաստվել, որպես այդպիսին, չկա, բացառությամբ՝ բացարձակ հակացուցման դեպքում: Եթե անձը ունի ալերգիա նաև դեղամիջոցներից, ապա դա նույնպես արգելք չի հանդիսանում, որ նա պատվաստվի կորոնավիրուսային հիվանդության դեմ. «Եթե մարդը, օրինակ, ասպիրին դեղամիջոցից ունի ալերգիա, և այդ դեղամիջոցը չի օգտագործում, դա չի նշանակում, որ ինքը պետք է չպատվաստվի Covid-19-ի դեմ, քանի որ այդ ալերգիան պատվաստմանը չի վերաբերում, ալերգիան վերաբերվում է միայն դեղամիջոցին: Այսինքն՝ կապ չունի՝ մարդը ունի ալերգիա, թե ոչ, դա իրեն չի խանգարում պատվաստվել քովիդի դեմ»:

Սահակյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ բուժաշխատողները նույնպես կարող են սխալվել, և երբ ալերգիա ունեք հարցին անձը դրական պատասխան է տալիս, բուժաշխատողները երբեմն շփոթության մեջ են ընկնում. «Եթե մարդը ասում է, որ ծաղկից ունի ալերգիա, կամ միջատների խայթոցի հետևանքով իր մոտ ալերգիա է առաջանում, բուժաշխատողները երբեմն շփոթվում են և մտածում՝ ուրեմն պատվաստումը հակացուցված է: Այս ամենից խուսափելու համար մենք պարբերաբար կազմակերպում ենք թրեյնինգներ, շուտով ստեղծելու ենք օնլայն հարթակ, որի միջոցով բուժաշխատողները օնլայն հանդիպումների ժամանակ կարող են մեզ ուղղել պատվաստման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր և ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»:

Հիշեցնենք՝ Հայաստանում առայժմ կիրառվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ երեք պատվաստանյութ. ռուսական Սպուտնիկ Վ-ին, բրիտանա-շվեդական Աստրազենեկան և չինական Կորոնավակը։ Վերջին 2-ը հասանելի են բոլոր ցանկացողներին, անկախ տարիքից, իսկ Սպուտնիկ Վ-ին՝ 18-ից 54 տարեկան խոցելի խմբերի քաղաքացիներին։ Հունիսի 6-ի տվյալներով, ըստ առողջապահության նախարարության, կատարվել է 46.503 պատվաստում։

Պատվաստումներն իրականացվում են պոլիկլինիկաներում, որտեղ  շաբաթ և կիրակի օրերին սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Ինչպես նաև գործում են շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում՝ Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Մերի Խաչատրյան

Տպել
1988 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց