ՀՀ-ում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու․ Փաշինյան

«13 տարի է անցել, բայց մենք դեռ գտնվում ենք Մարտի 1-ի իրադարձությունների փակ շրջափուլի մեջ, որի գլխավոր դերակատարներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև դուք (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին)։ Հիմա էլ հունիսի 21-ին դուք և Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին հրավիրում եք հանրահավաքի։ Սա այն նույն պրոցեսն է, որը կարող է կրկնվել»։

Այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ընթացող բանավեճի ժամանակ դիմելով վարչապետի պաշտոնակատարին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց՝ նույնը չի կարող կրկնվել․

«Առաջին պատճառ՝ 2008-ի ընտրությունների արդյունքները կեղծվել էին։ Այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել։ Երկրորդը՝ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները  տեսնում են, որ կան քաղաքական ուժեր, որոնք հստակ  փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։  Եվ, ըստ այդմ, ՀՀ քաղաքացին  չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ ու բախումներ հրահրող քաղաքական ուժի օգտին։ Կարծում եմ՝ քաղաքացու քվեն լինելու է վճռորոշ, կարծում եմ՝ 60 և ավելի տոկոսներով ՀՀ քաղաքացին կձևավորի հստակ խորհրդարանական մեծամասնություն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակարը ևս մեկ անգամ ընդգծեց, եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ իրենք պետք է հեռանան, ապա ՝ կհեռանան․

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու»։

Ի հակադարձում Նիկոլ Փաշինյանի խոսքերի «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ վստահ չէ, թե ընտրությունները չեն կեղծվելու, քանի որ քարոզարաշվի ժանանակ իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսները։

Վարչապետի պաշտոկատարն էլ հերքեց Տոնոյանի խոսքերը․

«Ապօրինի կերպով վարչական ռեսուրսները օգտագործվում են ՏԻՄ այն ղեկավարների կողմից, ովքեր աջակցում են ընդդիմադիր թեկնածուներին»,-նշեց Փաշինյանը։

Տպել
976 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ