Առաջին հնարավորության դեպքում հրաժարական կտամ ու չեմ առաջադրվի ընտրություններում, եթե զգամ՝ երկիրը պատրաստ է. ԱՀ նախագահ

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քաղաքացիների առաջ ուղերձով հանդես է եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Խոսելով իր հրաժարականի պահանջների մասին՝ նա ասել է.

«Հիմարություն կլինի կարծել, որ ինձ դուր է գալիս այս իրավիճակը, եւ որ անձամբ ես շահագրգռված եմ շարունակել պաշտոն զբաղեցնել կամ կառչում եմ աթոռից: Ես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների առաջ: Այնքան պատասխանատու, որ անհեռատես գործողություններով կամ փախչելով չեմ կարող ոչնչացնել մեր պետականությունը: Ես այդպիսին չեմ:

Հիմա խոսում են փախչելու եւ դավաճանության մասին եւ այն մասին, որ թշնամին կրակ չի բացել նախագահական նստավայրի ուղղությամբ: Պպատերազմի ընթացքում ես 38 այց եմ կատարել պատերազմի ամենաթեժ կետեր: Բոլորը, ովքեր առաջնագծում են եղել, գիտեն այդ մասին: Քարվաճառից մինչեւ Եղնիկներ եւ Ջաբրայիլ՝ շփման գծի բոլոր ուղղություններով: Ամեն տեղ եղել եմ, ասում են՝ շենքի ուղղությամբ կրակ չի բացվել: Շենքի մեջ եղե՞լ ենք, որ կրակ բացվեր: Դուք հարցրեք՝ ես ընդհանրապես այդ շենքո՞ւմ էի, որ դրա ուղղությամբ կրակեին:

Ոմանք շահարկում են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները: Պետք է հասկանալ, որ երկու երկրների ղեկավարները պարտավոր են նորմալ հարաբերություններ պահպանել, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Առանց Հայաստանի հետ ներդաշնակ աշխատանքի ինչպե՞ս եք պատկերացնում ավելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը: 

Այսօր յուրաքանչյուր ժամը կարեւոր է, եւ մենք պետք է համախմբվենք այս խնդիրները լուծելու համար, անկախ քաղաքական հայացքներից: Հետպատերազմյան շրջանում Հայաստանը եւս կարեւոր դեր է խաղում Արցախի կյանքում՝ բյուջետային հատկացումներից մինչեւ սոցիալական աջակցություն»,- հավելել է Հարությունյանը:

Նա նշել է, որ այսօրվանից սկսելու է քաղաքական կոնսուլտացիաներ՝ հասկանալու համար՝ արդյոք Արցախը պատրա՞ստ է և կարող է դիամանալ նոր նախագահական ընտրությունների, քանի որ ինքը պատրաստ է հրաժարական տալ ու նոր արտահերթ ընտրություններ նշանակել այն պահին, երբ կզգա, որ երկիրը դրան պատրաստ է: ԱՀ նախագահը նշել է, որ հարգում է յուրաքանչյուրի, այդ թվում՝ իր հրաժարականը պահանջողների կարծիքը, առողջություն է մաղթում իր հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած անձանց:

Ելույթի վերջում նա բոլորին հրավիրել է երթով շարժվել դեպի Եղբայրական գերեզման: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ են անցկացվում:

Տպել
1552 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)