Երևան
12 °C
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Տեղեկացնում է վարչապետի լրատվական ծառայությունը։
Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի գործընկերներ,
ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի շատ մտահոգող ցուցանիշներ տարբեր երկրներում:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է: Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև, եթե այլ տրամաբանությամբ նայենք օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Եվ, ճիշտ է, նախորդ շրջանում մենք ունեցել ենք օրեր, երբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել, երկար ժամանակ այդպիսի իրավիճակ չկար, այսինքն՝ դա ինքնին ուրախալի փաստ է:
Բայց ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է մեր առաջիկա անելիքների վրա կենտրոնանանք՝ թե ինչ պետք է անենք, որպեսզի չվերադառնանք 2020 թվականի հուլիսի, 2020 թվականի դեկտեմբերի, 2021 թվականի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը: Իհակե, մենք նախկինում խոսել ենք և որոշակի գործողություններ ենք արել՝ պատվաստման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Ի սկզբանե, մեր մտահոգությունը մեզ անհրաժեշտ չափի պատվաստանյութեր ձեռք բերելն էր, բայց հընթացս մեր օրակարգը կարծես փոխվեց, և մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի պատվաստումները պատշաճ ծավալներով իրականացվեն: Այսինքն՝ լինի պատվաստվելուն միտված հանրային տրամադրություն, ինչը պետք է խոստովանել, համենայն դեպս, գործնական մակարդակում արտահայտված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում:
Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքը՝ 80000 պատվաստումները, ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև, փառք Աստծո, մենք պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք, որը խնդրահարույց լիներ այդ առումով: Չնայած պետք է ասել, որ կարող էր նաև լինել, ինչը որևէ ձևով չէր փոխելու մեր վերաբերմունքն ընդհանուր պրոցեսի նկատմամբ: Որովհետև, ի վերջո, կա վիճակագրություն, կա հավանականություն, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նույնիսկ ամենապարզ համարվող բժշկական միջամտութունը որոշակի տոկոսներով կարող է բերել բարդացումների, ընդհուպ՝ մահվան ելքով բարդացումների: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես բժշկական սպասարկումը մենք պետք է դադարեցնեք կամ բժշկական սպասարկման կամ առողջապահական համակարգերի դեմ քարոզչություն իրականացնենք:
Ես այսօր խնդիր եմ դրել, որպեսզի մենք արձանագրենք մեր այսօրվա վիճակը՝ նաև մեր անցած փորձը հաշվի առնելով, պլանավորենք մեր առաջիկա անելիքները, որպեսզի մաքսիմալ արդյունավետ կառավարենք համավարակի հետ կապված իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ հայեցակարգային առումով, ըստ էության, բարձր շեմ չէ, բայց ամբողջ աշխարհը եկավ այն եզրակացության, ինչ եզրակացության մենք եկանք 2020 թվականի մայիսին՝ մենք պետք է սովորենք ապրել համավարակին զուգահեռ: Այսօր զարգացած երկրներ կան, որտեղ բռնկումների նոր դրսևորումներ են լինում, բայց նրանք հայտարարում են, որ իրենք, ինչպես պլանավորել են, պատրաստվում են բոլոր սահմանափակումները հանել, որովհետև հասկացել են, որ չի լինի, հնարավոր չէ: Ենթադրենք, տեսականորեն կարող է ևս 3 տարի շարունակվել: Երկրները, նույնիսկ՝ զարգացած երկրները չեն կարող 3 տարի լոքդաուն վիճակում ապրել, որովհետև իրենց ռեսուրսներն էլ են սպառվում, ի վերջո:
Այս առումով, հետահայաց նայելով՝ կարող ենք ասել, որ հայեցակարգային առումով մենք ճիշտ ենք ընկալել իրավիճակը, և ճիշտ որոշումներ են կայացվել: Իհարկե, պրակտիկայում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած բոլորիս կարգապահությունից և հանրային կարգապահության առումով: Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք խորհրդակցություններ անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով կանոնները պահպանենք, որպեսզի հանրության համար էլ այդ ուղերձները տեսանելի լինեն, որ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք»:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 2021թ. հունիսի 30-ի դրությամբ. արձանագրվել է 225095 դեպք, բուժում է ստանում 2704 անձ (1.2 տոկոս), առողջացել է 216718 անձ (96.3 տոկոս), մահացել է 4514 անձ (2 տոկոս), մահվան ելքեր այլ պատճառով՝ 1099 անձ: Ա. Ավանեսյանի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:
Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թվաքանակը կազմել է 80000, մահվան ելքով որևէ դեպք չի գրանցվել: Հայաստանում պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկայում նախատեսվում են նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում: Ընդ որում, խոսքը ոչ միայն մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է: Ա. Ավանեսյանն ընդգծել է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկնավարակից, և Covid-19-ից պաշտպանվելու համար պարտադիր պետք է պատվաստվել:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:
Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել: Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է միտված լինեն Covid-19-ի դեմ պատվաստումը խրախուսելուն: Այս համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հստակ ժամանակացույցի և ցուցանիշների սահմանմամբ:
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT