Շատերն ասում էին՝ «Սպուտնիկ Վ»-ի սահմանափակումներ չլինեն, կպատվաստվենք, հիմա դրանք հանվել են. ինչ մտքի են քաղաքացիները

Առողջապահության նախարարությունը այսօր հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը այսուհետ կարող է կիրառվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ առանց սահմանափակումների:

Մինչ այս «Սպուտնիկ Վ-ին» կիրառվում էր միայն 18 տարեկան և բարձր տարիքի խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների շրջանում:

ՀՀ քաղաքացիներն այդ ընթացքում հաճախ դժգոհություն էին հայտնում, որ «Սպուտնիկ Վ»-ին նախատեսված է միայն խրոնիկ հիվանդների համար: Ոմանք ասում էին, որ քովիդի դեմ կպատվաստվեն միայն այն ժամանակ, երբ «Սպուտնիկ Վ»-ն թույլատրվի բոլոր տարիքի և խմբի մարդկանց համար: Այսօր մեր իրականացրած հարցման միջոցով փորձեցինք պարզել՝ հիմա, երբ «Սպուտնիկ Վ-ով» պատվաստանյութը հասանելի է բոլոր չափահաս մարդկանց համար և կամավորության սկզբունքով է, արդյոք մարդիկ կգնա՞ն պատվաստվելու:

Հարցմանը մասնակցել են 50 քաղաքացի: Կարծիքները տարբեր էին, բայց գերակշռող մասի խոսքով՝ իրենք պատրաստ են և ցանկանում են պատվաստվել: Մի մասը դեռևս չէր կողմնորոշվում, քանի որ իրենց կարծիքով «Սպուտնիկ Վ-ին» արդյունավետ է, բայց դրա մասին տեղեկատվության քիչ են հանդիպում: Մյուսներն էլ նշում էին, որ այս օրվան են սպասել՝ երբ կկարողանան պատվաստվել «Սպուտնիկ Վ» պատվաստանյութով:

«Ինքս կողմ եմ վիրուսի դեմ պատվաստվելուն, բայց 10 տեսակի պատվաստանյութի անուն եմ լսել ու լսում: Միայն «Սպուտնիկն» է վստահելի թվում, սպասում էի, թե երբ կկարողանամ պատվաստվել հենց այդ պատվաստանյութով: Մոտ օրերս կգնամ պատվաստվելու»,- մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Սոֆյա Մանուչարյանը: Մեկ այլ քաղաքացի՝  34-ամյա Նարեկ Սողոմոնյանն էլ ասաց, թե «Սպուտնիկի» մասին շատ է լսել, հենց այդ պատճառով իրեն հոգեպես պատրաստել է, որ գնալու է պատվաստման. «Մեկ մտածում եմ՝ վիրուս է կանցնի, բայց ամեն անգամ լսում ես, որ մուտացվել է ու տարածվում է երկրներով մեկ: Իմ կարծիքով դրա դեմ արդյունավետ միջոցը պատվաստվելն է»:

43 տարեկան Անահիտ Ասրյանի խոսքով էլ՝ ճիշտ է, Հայաստանում կիրառվող մնացած պատվաստանյութերի մասին այդքան էլ տեղյակ չէ, ինչպես «Սպուտնիկ Վ»-ի, բայց դեռևս չի կողմնորոշվել՝ պատվաստվել, թե ոչ: «Միշտ ասում էի՝ սպասեմ, տեսնեմ, երբ Սպուտնիկով պատվաստվելը կդառնա կամավորության սկզբունքով: Այսօր առավոտյան լսեցի նորությունը, բայց հիմա տատանվում եմ՝ գնալ, թե չգնալ: Ինձ թվում էր հստակ որոշել եմ, բայց հիմա չեմ կողմնորոշվում»,- ասաց նա:

19-ամյա Մարի Կարապետյանի կարծիքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ միակ և արդյունավետ պայքարը պետք է պատվաստվելով շարունակել: Նա մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ հենց վաղն էլ ցանկանում է պատվաստվել «Սպուտնիկ Վ»-ով: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Բոլոր ծանոթներս Ռուսաստանում են բնակվում և պատվաստվել են «Սպուտնիկ Վ»-ով, ինձ էլ խորհուրդ են տվել, կնոջս հետ միասին ցանկանում ենք գնալ և պատվաստվել»:

Մեր հարցմանը մասնակցած մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ցանկանում են պատվաստվել «Սպուտնիկ Վ»-ով, սակայն դեռևս անորոշության մեջ են, քանի որ տեղյակ են մամուլից, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս այդ պատվաստանյութը չի հաստատել: «Կորոնավիրուսային հիվանդությունը ինչ տարածվել է ամբողջ աշխարհում, ես անընդհատ դրա վերաբերյալ տեղեկատվությանն եմ հետևում: Սկզբում որոշել էի Աստրազենեկայով պատվաստվել, հետո մտածում էի Մոդեռնա կներկրեն Հայաստան, բայց դա էլ չեղավ:  Հիմա սպասում եմ Սպուտնիկի մասին ԱՀԿ-ն ինչ կասի, նոր կորոշեմ պատվաստվել»,- ասաց 48 տարեկան Մարիամ Գևորգյանը:

«Սպուտնիկ Վ»-ով պատվաստվել ցանկացող քաղաքացիների կողքին կային նաև այնպիսիները, ովքեր դեմ էին պատվաստվելուն, կամ սկզբում որոշել են պատվաստվել, սակայն, հետո մտափոխվել են: «Երբ առաջին անգամ լսեցի, որ Հայաստան է ներկրվելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, փորձում էի օր հարմարեցնել, գնալ և պատվաստվել, բայց այդպես էլ չստացվեց: Հիմա մտածում եմ՝ գուցե դա է ճիշտը: Ավելի լավ է անընդհատ հիվանդանալ վիրուսով, օրգանիզմիդ սովորեցնել դրան, բնական ձևով իմունիտետդ բարձրացնել, քան պատվաստվել, ինչ-որ պատվաստանյութերով»,- այս կարիծիքին էր 30-ամյա Կարինե Հարությունյանը: Մեկ այլ տղամարդու խոսքով՝ ինքն արդեն վարակվել է քովիդով և պատվաստվելու պատճառ չի տեսնում. «Ես արդեն հակամարմիններ ունեմ, ինչու իմ օրգանիզմ ներս թողնեմ այլ երկրների համար գումար վաստակելու միջոցները»,- ասաց նա:

Այսպիսով մեր հարցախույզի ընթացքում 25 քաղաքացի հայտնեց, որ պատրաստ է պատվաստվել, 15 դեռևս չեն կողմնորոշվել, 6-ն էլ նշեցին, որ դեմ են պատվաստվելուն:

 

Տպել
1475 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց