Մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ հայտնաբերվի ու հուղարկավորվի վերջին զինվորի մարմինը

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին րոպեներից Արցախի փրկարարները աշխատեցին գիշեր ու զօր: Չխնայելով սեփական կյանքը՝ փրկարարներն ամենուր էին՝ հակառակորդի պայթեցրած ու հրկիզած շենք-շինություններում իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ ռումբերի չդադարող պայթյունների տակ, հավաքում ու վնասազերծում էին Արցախի ամբողջ տարածքում չպայթած ականները,  տարհանում քաղաքացիներին, դուրս բերում զոհվածների աճյունները: Պատերազմը թեպետ ավարտվեց, սակայն փրկարարները մինչ օրս աշխատում են լարված վիճակում՝ հավատարիմ մնալով փրկարարի պատվաբեր կոչմանը:

«Հայկական ժամանակը» Արցախում հանդիպել է ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ, զրուցել այս ամիսներին փրկարարների շարունակվող ծանր աշխատանքի, Արցախի անվտանգության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ու մի շարք այլ հարցերի շուրջ:

- Հունան, պատերազմից անցել է ավելի քան 7 ամիս, սակայն փրկարարները մինչ օրս շարունակում են հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում հայ զինծառայողների դիերի ու մասունքների որոնողական աշխատանքները: Ի՞նչ կարող եք ասել այս առումով:

- Իրավիճակը ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական առումով շատ դժվար է, երբ գիտակցում ես, որ դու գնում ես հայկական տարածքներ՝ օկուպացված Ադրբեջանի կողմից, դա մի հարված է, եւ երկրորդ, որ այնտեղից տարհանում ես հայ զինծառայողի աճյուն: Բայց քանի որ փրկարար ծառայության առաջին նախապայմանը սառնասրտությունն է, պետք է դիմադրես ու դիմակայես:

Առաջին անգամ, երբ գնացիք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ի՞նչ կպատմեք այդ այցից:

- Առաջին անգամ մեր այցը Շուշի էր: Երբ միշտ գնում էինք Շուշի, Շուշին մեզ համար ոչ միայն աշխարհագրական դիրքով էր Ղարաբաղի սիրտը, այլ ընդհանրապես Շուշին մեզ համար հոգեւոր-մշակութային քաղաք էր, այնտեղ կար ամեն ինչ, այնտեղ կարողանում էինք հոգեւոր բավականություն ստանալ: Ու հիմա գնալ Շուշի, այնտեղ տեսնել ադրբեջանական կախված դրոշ, ադրբեջանցի զինծառայողներ, մի տեսակ կոտրեց ու թեւաթափ արեց մեզ… բայց այդ օրերին ավելի շատ մտածում էինք զինծառայողներին գտնելու մասին, որ գուցե նաեւ նրանց մեջ ողջ մնացածներ լինեն…: Միջպետական մայրուղու աջ եւ ձախ կողմերում համատարած հայ եւ ադրբեջանցի զինծառայողների դիակներ էին, մենք ավելի շատ այդ պահին աշխատանքի մասին էինք մտածում:

- Այդ օրերին փրկարարներին հաջողվե՞ց նաեւ ողջ մնացածների դուրս բերել:

- Այո՛, 6 հոգու, հետո նաեւ՝ 2 հոգի՝ հայր եւ որդի Հադրութի շրջանից: Որդին ողջ է, հայրը, ցավոք, մահացավ, տարեց մարդ էր, երեւի սիրտն էլ չդիմացավ 70 օր այդ պայմանների մեջ մնալուն: Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մեզ չհաջողվեց վիրավորներ գտնել ու դուրս բերել:

Հունան, այն փրկարարները, որոնք մինչ օրս իրականացնում են օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնման ու դուրս բերման աշխատանքները, ենթարկվո՞ւմ են ֆիզիկական ու հոգեբանական տրավմաների: Արցախի փրկարարները պատրա՞ստ էին այս ամենին, թե՞ պատերազմի ժամանակ կոփվեցին:

- Ապրիլյան պատերազմից արդեն դառը փորձը կար, չնայած որ Ապրիլյան պատերազմը մասշտաբով փոքր էր ու տեւողությունն էր քիչ, բայց որոնողական աշխատանքներ արդեն կատարել էին: Բացի սա, տղաները նաեւ վերապատրաստումներ են անցել որոնողափրկարարական աշխատանքների: Հիմնական փորձ, որպես այդպիսին, ստացել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ, ու այն կիրառվեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո:

Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են մինչ օրս: Դեռ ինչքա՞ն կտեւեն այդ աշխատանքները:

- Աշխատանքների կոնկրետ ժամկետ, որպես այդպիսին, չկա, քանի որ այս պահին մենք անգամ չգիտենք, թե քանի հոգու ենք փնտրում, ու սա մեր տիրույթում էլ չէ: Մենք պարզապես բանակցողի ու կատարողի դերում ենք: Բանակցում ենք ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Կարմիր խաչի ներգրավվածությամբ՝ ադրբեջանական կողմի հետ: Եվ այն տարածքներում, որտեղ թեժ մարտեր են ընթացել, եւ որոնք հիմա գտնվում են ադրբեջանի վերահսկողության տակ, այդտեղ իրականացնում ենք մեր առաքելությունը: Եղել են դեպքեր, երբ որոնումները արդյունք չեն տվել, եղել են դեպքեր, երբ ընդհատումներով ենք աշխատել ոչ մեր մեղքով, բայց մինչեւ հիմա շարունակում ենք այդ դաժան աշխատանքը: Թե որքան կտեւի, չգիտեմ, բայց մենք չենք վարանելու եւ շարունակելու ենք գտնել մինչեւ վերջին աճյունը: Սա է մեր նպատակը, ու մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ կհուղարկավորվի վերջին զինվորը:

- Արդյոք արցախցի փրկարարն այսօր վարձատրվո՞ւմ է իր կատարած աշխատանքին համապատասխան:

- Վարձատրության մասին կարող եմ ասել, որ շուտով փրկարարները իրենց կատարած աշխատանքին համարժեք կվարձատրվեն, բայց վստահեցնում եմ ձեզ, որ որքան քիչ են վարձատրվում, նույնքան չեն էլ բարձրաձայնում ու դժգոհում, որովհետեւ փրկարար ծառայության ոլորտում նվիրում կա, սեր, համերաշխություն ու ներքին համախմբվածություն: Նախարարն էլ է մտահոգ վարձատրության հարցով, ու հենց նրա ակտիվ միջամտությամբ ու նախաձեռնությամբ է լինելու այս ամենը, որ շատ շուտով աշխատավարձի զգալի բարձրացում է լինելու:

- Հունան, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելը փրկարարների համար անվտա՞նգ է։

- Վտանգ, իհարկե, կա, տարածքների մեծ մասը ականապատված է, եւ եթե անգամ ականապատված չէ, չպետք է մոռանալ, որ թշնամին կիրառել էր նաեւ հրթիռներ սմերչ կայանքներից: Դեռեւս կան չպայթած ու կյանքի համար վտանգ սպառնացող ռումբեր: Անցած 7 ամիսների ընթացքում, երբ սկսվել են որոնումները, 3 դեպք է գրանցվել, երբ որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեր փրկարարները ականի պայթյունի հետեւանքով վնասվածքներ են ստացել:

Պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո աշխատանքից դուրս եկած փրկարարներ կա՞ն:

- Ընդհակառակը, պատերազմից հետո նկատվել է դիմումների մեծ թիվ, որ ուզում են բոլորը փրկարար դառնալ, այդ թվում՝ աղջիկների կողմից կան հայտեր, որը նորություն է մեզ համար:

 - Որքանո՞վ է ապահով ու անվտանգ այսօր Արցախում ապրելը, այցելելն ու շրջելը:

- Դժվար հարց է, բայց քանի որ ռուս խաղաղապահների տարբեր հենակետեր կան թե՛ ներպետական մայրուղիների վրա, թե՛ միջպետական, դա որոշակիորեն ապահովություն է տալիս, բայց ունենք բազմաթիվ պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ Ամարասը, որ դարձել է սահմանամերձ, պետք է գնալ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգություն, որպես այդպիսին, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով երաշխավորված է, որովհետեւ ես ինքս վստահ չեմ՝ կկրակե՞ն, թե՞ ոչ: Չնայած պետական մասշտաբով հայտարարված է չկրակել, բայց կան զինծառայողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով, գուցե նաեւ իրենց հաճույքի համար կրակում են ավտոմեքենաների վրա: Այդպիսի 3 դեպք է գրանցվել, երբ կրակել են մեքենաների վրա:

Որպես վերջաբան՝ ի՞նչ կոչ կանեք Արցախ այցելողներին:

- Պետք է գալ ու տեսնել Արցախը, թեկուզ այն փոքր Արցախը, որ այսօր մնացել է, որովհետեւ Արցախը Հայաստանի անքակտելի մասնիկն է, եւ մեզ համար էլ հաճելի է այստեղ տեսնել հատկապես հայկական միջավայրի ներկայությունը, որովհետեւ Արցախը, հատկապես՝ խաղաղության տարիներին, որքանով որ հասցրել է ծաղկել, բարգավաճել ու գեղեցկանալ, այս ամենը նաեւ համայն հայության ջանքերով է եղել, ինչպես նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների: Շատ կցանկանայի, որ շատ այցելեն Արցախ, մենք սիրուն տեղեր շատ ունենք: Իհարկե, մենք չունենք Հադրութ, որը Արցախի բրենդային շրջաններից էր, չունենք այսօր հոգեւոր-մշակութային մայրաքաղաք Շուշին, բայց ունենք Ստեփանակերտ, Գանձասար, Ամարաս, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան՝ իր հարակից գյուղերով: Այսօր Արցախում համատարած շինարարություն է, նոր բնակավայրեր են կառուցվում:

Տպել
1692 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց