Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

16/07/2021 schedule18:57

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:

ԿԳՄՍ նախարարությունըհայտնում է, որ ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում. «Թեպետ առաջնային հանձնառությունը հանրակրթության և գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումն է, սակայն առանցքային դեր է խաղում այդ բարեփոխումների արդյունավետության, գիտական արդյունքի հստակ չափելիության հարցը: Փորձ է արվում այդ խնդիրը լուծել հստակ չափանիշների ներմուծմամբ, օրինակ՝ գիտական հոդվածների՝ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում հրապարակումը»:

Գիտության կոմիտեում ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ անհրաժեշտ է բացառել պետության տրամադրած միջոցների փոշիացումը և քայլեր ձեռնարկել, որպեսզի ասպիրանտուրան դառնա առավել նպատակային, համապատասխանի սահմանված գերակայություններին և իրապես ուղղված լինի պետությանը ծառայելուն:

Հանդիպելով Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմի հետ՝ Վահրամ Դումանյանը մասնավորապես անդրադարձել է ոլորտում փորձագետների ընտրության գործընթացին՝ կարևորելով նրանց գործունեության արդյունավետության ապահովումը. «Սա այն ոլորտն է, որտեղ աշխատելիս պետք է հետևել ակադեմիական պարկեշտությանը և լինել բծախնդիր»:

ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է կոմիտեի առաջնային խնդիրներն ու անելիքները, այդ թվում՝ գիտական աստիճանից զրկելու կարգի մշակումը, գրագողության  դեպքերի   բացահայտմանն   ուղղված (անտիպլագիատի)  ծրագրի թարմացումը, ինչպես նաև աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխությունների իրականացումը: Քննարկվել են նաև գիտական պարբերականներին՝ ԲՈԿ-ի կողմից առաջադրվող պայմանների խստացումը և միջազգային չափանիշներին քայլ առ քայլ մոտեցումը:  Այս համատեքստում առանցքային է համարվել պարբերականների որակի բարձրացումը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը եզրափակվել է Լեզվի կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմամբ: Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրել է ստորաբաժանման կառուցվածքը, գործունեության ոլորտները: Ըստ Դ. Գյուրջինյանի՝ կառույցի կարևոր խնդիրներից է լեզվական փորձաքննական համակարգ չունենալը:

Վահրամ Դումանյանը փաստել է կոմիտեի՝ ոլորտին բնորոշ համակարգման բարդությունները՝ միաժամանակ ընդգծելով. «Պետք է ունենալ լավ գործիքակազմ՝ դաշտը կառավարելու, կարգի բերելու համար՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և ընդունելի տարբերակ ընտրելով»:

Քննարկվել են նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, այն արդիականացնելու՝ այսօրվա խնդիրներին համահունչ դարձնելու, լեզվական մակարդակի որակը բարելավելու, լեզվական առկա խնդիրները լուծելու և այլ հարցեր:

Տպել
744 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց