Երևան
16 °C
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան՝ մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Գագաթնաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Պատվիրակությունները քննարկել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում՝ հասարակության՝ համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համավարակի առաջին ամիսներին Հայաստանում հայտարարվել է լոքդաուն, ինչի արդյունքում մարդկանց առանձին խմբեր, անհատներ մեկուսացվել են։ Բնականաբար, նմանատիպ միջոցառումներն այդ փուլում անհրաժեշտ և միակ միջոցն էին պայքարելու վիրուսի տարածման դեմ: Սակայն, հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հոգեկան առողջության վրա։ Այդ ընթացքում առողջապահության համակարգն առերեսվել է մի շարք խնդիրների հետ. բնակչության հարաճուն տագնապներ, լարվածություն, համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների սպասումներ...:
«COVID-19 համավարակի հայտարարման առաջին իսկ ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերում ընդգրկված անձինք: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեկան առողջության կենտրոններում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են նախնական մտավախությունները և փաստել, որ բնակչության 40%-ի մոտ, կորոնավիրուսի տարածման հետ կապված, առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ:
Ամփոփելով ելույթը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ներկայումս իրավիճակն այլ է: COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով:
Անահիտ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ ընթացող իրազեկման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել խոչընդոտները:
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպված երթին մասնակցել է 40-50 հազար մարդ, բացահայտ ստում է. Չախոյան
Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին
Տղամարդը մեղվի փեթակները գողացել է ու վաճառել
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
© 2022 Հայկական ժամանակ